«Գոթֆրիդ Լայբնից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 128.
== Լայբնիցի փիլիսոփայություն ==
[[Պատկեր:Gottfried Wilhelm Leibniz.jpg|thumb|200px|Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից (1646—1716)]]
Լայբնիցի փիլիսոփայության մեջ մասշտաբային և արգասաբեր նախաձեռնության փորձ է արել [[Անտիկ հունական փիլիսոփայություն|անտիկ]], սխոլաստիկ և կարտեզյանական գաղափերների «սինթեզը», համաշրջառնման և խիստ առարկությունների մեթոդի վրա: Թոմազիին գրված նամակում Լայբնիցը գրում է...«ես չեմ վախենա ասել, որ ավելի շատ առավելություններ եմ գտնում արիստոտելյան «Ֆիզիկայում», քան Ռենե Դեկարտի դատողություններում...Ես կհամարձակվեյի նույնիսկ ավելացնել, որ պետք է պահպանել արիստոտելյան ֆիզիկայի բոլոր ութ գրքերը՝ առանց կորստի, նորագույն փիլիսոփայության համար...», նա նաև գրում է, որ «[[Արիստոտել]]ի ասածների մեծ մասը, որը վերաբերվում է մատերիային, ձևին, ...բնությանը, տեղին, անվերջությանը, ժամանակին, շարժմանը, բացարձակ րշմարիտ են և ապացուցված...»<ref>''Лейбниц Г.'' Письмо к Якобу Томазию… // Соч. в 4-х томах. Т. 1. М., 1982. — С. 85—86.</ref>: Լայբնիցի փիլիսոփայությունը ավարտել է [[XVII դարի փիլիսոփայություն|XVII դարի փիլիսոփայությունը]] և առաջ է անցել [[Գերմանական դասական փիլիսոփայություն|գերմանական դասական փիլիսոփայությունից]]: Լայբնիցը ընթացքում կրիտիկական իմաստավորման էր ենթարկել [[Դեմոկրիտես]]ի, [[Պլատոն]]ի, [[Ավրելիոս Օգոստինիոս]]ի, Դեկարտի, [[Թոմաս Հոբս]]ի, [[Բենեդիկտ Սպինոզա]]յի և այլոցուրիշների հայացքները, նրա փիլիսոփայական համակարգի ձևակերպումը ավարտվեց տասներկուամյա զարգացումից հետո, 1685 թվականի սկզբին{{sfn |Философский энциклопедический словарь. Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов|1983|с= }}: Չնայած Լայբնիցը հիանում էր Սպինոզայի ինտելեկտով, նա նաև բացահայտորեն անհանգստանում էր նրա եզրակացություններով<ref>Ariew, R & D Garber, 1989. ''Leibniz: Philosophical Essays''. Hackett. 272—84.</ref><ref>Loemker, Leroy, 1969 (1956). ''Leibniz: Philosophical Papers and Letters''. Reidel. § 14, § 20, § 21.</ref><ref>Wiener, Philip, 1951. ''Leibniz: Selections''. Scribner. III.8.</ref>: Հենց իր Լայբնիցի խոսքերով, նա կարդացածից ընդունում էր այն, որը ժամանակակից հետազոտողների կարծիքով, Լայբնիցի ընդունակությունները ենթարկում էր զանազան գաղափարների սինթեզին սեփական [[մետաֆիզիկա]]յի ստեղծմանը{{sfn|Новая философская энциклопедия|2001}}: Այսպիսի մոտեցումը տարբերակում էր Լայբնիցին Դեկարտից՝ գերմանացի գիտնականը չէր հչաժարվում սխոլիստիկայից, և ընդհակառակը, փորձում էր միավորել պլատոնիզմի և արիստոտելիզմի միջնադարյան մեկնաբանությունը նորագույն գիտական մեթոդներով՝ ֆիզիկայով, աստղագիտությամբ, երկրաչափությամբ, կենսաբանությամբ: Պլատոնը, Արիստոտելը, Պլոտինը, Օգոստինիոսը, [[Թովմա Աքվինացի]]ն և այլ մտածողներ Լայբնիցի համար ավելի կարևոր են քան Գալիլեյը, Կեպլերը, [[Բոնավենտուրա Կավալիերի]]ն, [[Ջոն Վալլիս]]ը, [[Հյուգենս]]ը, [[Անտոնի Վան Լևենհուկ|Լևենհուկը]] և [[Յան Սվամերդամ]]ը{{sfn|Новая философская энциклопедия|2001}}: Լայբնիցի փիլիսոփայական հայացքները մի անգամ չէ, որ ենթարկվում էին փոփոխության, բայց դրա հետ մեկտեղ նրանք ընթանում էին վերջնական համակարգի ստեղծման ուղղությամբ, իրականության բոլոր դետալները հաշվի առնելով և հակասությունները կարգավորելով<ref name="энциклопедический" />: Լայբնիցը մի մարդ էր, ով հրապուրված էր [[Չինական փիլիսոփայություն|չինական փիլիսոփայությամբ]], դա հիմնավորված էր նրանով, որ այն նման էր իր սեփականին<ref name="Mungello">{{cite journal |last1=Mungello |first1=David E. |year= 1971|title=Leibniz's Interpretation of Neo-Confucianism|journal=Philosophy East and West|volume=21|issue=1|pages=3–22 |doi=10.2307/1397760}}{{ref-en}}</ref>: Պատմաբան Ռիչարդ Հյուզը ենթադրում է, որ Լայբնիցի «հասարակ սուբստանցիա (անփոփոխ էություն)» գաղափարները ծագել են [[կոնֆուցիականություն|կոնֆուցիականության]] անմիջական ազդեցության հետևանքով, դա է ապացուցում այն փաստև, որ նրանք ծագել են այն ժամանակաշրջանում, երբ նա կարդում էր «''Confucius Sinicus Philosophus''»-ը<ref name="Mungello" />:
 
=== Փիլիսոփայական սկզբունքներ ===
Տող 214.
 
=== Էսթետիկա ===
Գոթֆրիդ Լայբնիցը կանգնած էր փիլիսոփայական էսթետիկայի ակունքներում և ազդել էր [[Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայություն|Վերածննդի]] դարաշրջանի գերմանական էսթետիկայի վրա ([[Ալեքսանդր Գոթլիբ Բրաուհմարտեն]] և այլոք): Նրա ուսմունքի մեջ գերմանական ռացիոնալիստական փիլիսոփայության և նախականտյան ժամանակաշրջանի էսթետիկայի համար ձևավորվել են [[սիմվոլ]]ների և «սիմվոլականության» մեծությունները: Հատկապես կարևոր դեր են խաղացել նրա առանցքային հարցերը՝ առաջինը, դա զգացական ընկալման բնույթը որպես պարզի, բայց այն այնքան էլ պարզ չէ, ինչպես իրերի հստակ ընկալումը, որը կարող են, սկզբունքորեն, ընկալվել գիտակցական ինտելեկտով: Եվ երկրորդ, այդ [[բավականություն|բավականության]] բնույթը որպես իրերի կատարելության ընկալում: Լայբնիցի զգայական ընկալման կոնցեպցիան առաջադրվել է 1684 թվականին «Ճանաչողության, իրականության և գաղափարների մասին մտորումներ» աշխատանքում<ref>{{Книга|автор=Лейбниц Г. В.|заглавие=Сочинения в четырех томах: Т. 3|ответственный=|издание=|место=Москва|издательство=Мысль|год=1984|страницы=101-108|страниц=|isbn=|isbn2=}}</ref>: Այնտեղ Լայբնիցը պնդում է, որ «Ճանաչումը այն ժամանակ է հստակ, երբ ես ունեմ այն, որով կարող եմ ներկայացված առարկան ճանաչել», բայց այն «հստակ չէ, եթե ես չեմ կարող առանձին-առանձին թվարկել այն հատկանիշները, որոնք բավարար են առարկան մնացածից տարբերելու համար, չնայած այդ առարկան օժտված է այնպիսի հատկանիշներով և ռեկվիզիտներով, որոնց վրա հենված է առարկայի հասկացությունը»: Եվ հակառակը, գիտակցումը և հստակ է, և պարզ, երբ հնարավոր է ոչ միայն տարբերակել նրա օբյեկտը մնացածից, այլև թվարկել նրա «հատկանիշներն» ու որակները, որոնց վրա հենվում է հակասությունը: Հետո Լայբնիցը ասում է, որ գիտակցական ընկալումը դա պարզ է, բայց ոչ հստակ կամ խավար է ճանաչումը, և ցուցադրում է ընկալման զգացմունքի թեզը արվեստի ընկալման նշանակության և նրա դատողության վերաբերյալ՝ «Համանմանորեն գեղանկարիչները և արվեստի այլ գործիչներ շատ լավ գիտեն, ինչն է արված լավ, և ինչը՝ վատ, բայց իրենց դատողության վերաբերյալ ընկալումը նրանք հաճախ ունակ չեն բացատրելու, իսկ հարցին, թե ինչ կա առարկայի մեջ, որը նրանց դուր չի գալիս, նրաց ինչ որ բան չի բավականացնում»: Էսթետիկայի հետագա զարգացման վրա ազդող երկրորդ գաղափարը ([[Քրիստիան ֆոն Վոլֆ]] և այլոքուրիշներ)՝ դա գաղափար է, որ բավականությունը ինքն իրենով օբյեկտում առկա կատարելության զգացական ընկալումն է: Լայբնիցի և նրա հետևորդների համար գոյություն ունի միայն մեկ իմաստ, որում ռեալ գոյություն ունեցող օբյեկտների բոլոր հատկանիշները կարող են գնահատվել որպես կատարելություն, քանի որ նրանք համարում էին, որ իրական աշխարհը՝ Աստծո կողմից ընտրված միակն է, մնացած հնարավոր գոյություն ունեցող աշխարհների մեջ հատկապես նրա համար, որ այն առավել կատարյալ է, և դրա համար կամայական առարկա և նրա բոլոր հատկանիշները պետք է ինչ-որ իմաստով նպաստեն աշխարհի կատարելագործմանը: Բայց նրանք նաև օգտագործում են կատարելության հասկացությունը առավել սովորական իմաստով, որում որոշակի իրական օբյեկտներ ունեն հատուկ կատարելագործումներ, որոնք չկան ուրիշների մոտ, և հենց այդ կատարելության զգացումն է, որի մասին խոսում է Լայբնիցը, երբ պնդում է, որ բավականությունը՝ կատարելության կամ անբասիրության զգացողությունն է, կարևոր չէ, իր մեջ թե մեկ այլ բանում է: «Կատարելության» անվանման համար այլ մեկնաբանմամբ կիրառելի է ինչ-որ բան հասկացության, քաջության առումով կամ հատկապես, մարդու մեջ գեղեցկության, կամ գեղանկարչության , կամ նույնիսկ նկարի անկենդան արարչության մեջ արվեստում: Լայբնիցը նաև համարում էր, որ կատարելությունը, մեր կողմից ընկալվելով օբյեկտներում, ինչ-որ իմաստով կապված է մեր հետ, չնայած այն բանի, որ նա չի խոսում, որ մեր բավականությունը կատարելության ընկալման մեր իրականում ուղղված է մեր ինքնակատարելագործմանը:<ref>{{Статья|автор=Paul Guyer|заглавие=18th Century German Aesthetics|ссылка=https://plato.stanford.edu/archives/win2016/entries/aesthetics-18th-german/|ответственный=Edward N. Zalta|издание=The Stanford Encyclopedia of Philosophy|издательство=Metaphysics Research Lab, Stanford University|год=2016}}</ref>
 
=== Լեզվաբանություն ===