«Համբույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Մարդաշատ վայրերում համբուրվելը սխալ է և տգեղ։ Առաջին համբույրի համար պետք է առանձնանալ։ Երիտասարդները պետք է հիշեն, որ համբույրի համար օրենքներ չկան, առաջին համբույրը պետք է ինքնաբուխ լինի և զգացմունքային, այլապես հաճույք չի պատճառի։ Առաջին համբույրը պետք է ջերմ ու սիրով լինի, ոչ թե կրքոտ։ Կիրքը սեռական հարաբերություններին է բնորոշ, իսկ առաջին համբույրի իմաստը քնքշության մեջ է։ Բացառված չէ, որ առաջին համբույրին հաջորդի կրքոտ սեր։ Համբույրը պետք է սկսել շուրթերի մեղմ հպումից։ Պետք չէ ակտիվ կամ պասիվ դերում հանդես գալ։ Համբույրը շուրթերի մի յուրօրինակ խաղ է, որին երկուսն էլ պիտի հավասար մասնակցեն։ Աստիճանաբար պետք է հասկանալ, թե ինչն է դուր գալիս դիմացինին։
 
Եթե հանդիպման եք գնում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր հիգիենային ու բերանի խոռոչի թարմությանը։ Բավական չէ միայն ատամները լվանալ, կարելի է հատուկ թարմացնող միջոցներ օգտագործել, հետևել շրթունքների վիճակին՝ հատուկ խոնավեցնողխոնավացնող բալզամի կամ հիգիենիկ շրթներկի օգնությամբ։
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Համբույր» էջից