«Սիցիլիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
[[Նորմանդներ]]ը [[1061]] թվականին ներխուժում են [[Սիցիլիա]], տարբեր ժակատամարտերում ջախջախում [[արաբներ]]ին, [[Ենա]]յում՝ [[1061]] թվականին, ապա [[Չերմ]]ում(1064), [[Միսիլեր]]ում՝(1068)։ Հետո նորմանդները 20 տարի հնազանդության մեջ են պահում կղզիների բնակիչներին, իսկ [[1090]] թվականին ամբողջովին վերահսկողության տակ դնում նրանց տարածքը։ [[1139]] թվականին մահանում է հերցոգ Ապուլին՝ նորմանդական ծագմամբ Վիլհելմ Երկրորդը, և Ապուլիան ու Սիցիլիան միավորվում են կոմս Ռոջեր II-ի իշխանության տակ։ Ռոջերը աջակցում է Անակլետ II-ին և թագադրվում որպես Սիցիլիայի վերջին թագավոր։Վերջին տասը տարում Ռոջերը զբաղված էր դրսից եկած հարձակումները հակադարձելով և [[Բար]]ի, [[Կապոլ]]ի, [[Ալիֆ]]ի և [[Նեապոլ]]ի կոմսերի ապստամբությունների ճնշումով։
[[1139]] թվականին Մինյանսկի համաձայնագրով [[Ինոկենտիոս II]]ը (Հռոմի պապ) Ռոժերին ճանաչում է որպես թագավոր։ Ռոժերի ծովակալը՝ [[Գեորգի Անտիոքցի]]ն,
կռիվներ է մղում [[Մախդի]]ում և [[Աֆրիկա]]յում և արդյունքում ստանում ոչ պաշտոնական տիտղոս՝ [[Աֆրիկա]]յի թագավոր։ Ռոժերի նավատորմը մի քանի պարտության է մատնում [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]]ը՝ Սիցիլիան գրեթե դարձնելով [[Միջերկրական ծով]]ում գերիշխող։ Ռոժերի որդին և հաջորդը՝ [[Վիլհելմ Չար]]ը, գահը թողնում է մանկահասակ որդուն։ Հաստատվում է գահի խնամակալություն, երկրում բռնկվում են գժտություններ։ Հազիվ է արքայատոհմը պահպանվում և գոյատևում մինչև երիտասարդ թագավորի՝ [[Վիլհելմ II Բարի|Վիլհելմ II Բարու]] ինքնուրույն կառավարումը։ Կառավարման հետագա շրջանը աչքի է ընկնում խաղաղությամբ և բարեկեցությամբ։ Երբ նա 1189 թվականին մահանում է, գահաժառանգներ չկային, և երկիրը հայտնվում է քաոսում։
 
=== Հոհենշտաուֆենների իշխանությունը ===