«Միացյալ Թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
[[Պատկեր:Peterborough.Chronicle.firstpage.jpg|մինի|250px|աջից|Անգլո-սաքսոնական ժամանակագրության («[[Պիտերբորո]]յի ժամանակագրություններ») առաջին էջը, որտեղ պատմվում է, որ բրիտներն էին կղզու առաջին բնակիչները, և նրանք եկել էին [[Հայաստան]]ից։]]
Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը [[Կրոմանյոնցի|ժամանակակից մարդկանց]] կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/wales/south_west/7069001.stm «Հին կմախքը պարզվեց, որ ավելի հին է»] ''Բի-Բի-Սի Նյուս'': 30 հոկտեմբեր 2007: Ստուգված է 27 ապրիլ 2011: {{ref-en}}</ref>։ Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի [[նախապատմական ժամանակաշրջան]]ի բնակչությունը հիմնականում պատկանում էր [[Կղզիաբնակ Կելտեր]]ին, որոնք ներառում էին [[Բրիտեր]]ին և [[Գաելներ]]ին<ref>{{cite book | title=Կելտական մշակույթ. Պատմական հանրագիտարան |page= 973 |author=Կոխ, Ջոն Թ. |isbn= 9781851094400
|year=2006 |publisher= ABC-CLIO |location=Սանտա Բարբարա, Քալիֆոռնիա}}{{ref-en}}</ref>։ Պահպանվել է 9-րդ դարում [[Ալֆրեդ Մեծ]]ի հրամանով գրված [[Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ]]ի մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, ովքերորոնք եկել էին Հայաստանից։ Սա տարբեր բանավեճերի պատճառ է հանդիսացել։դարձել։ XIX դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով։ Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից։ Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից։ Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը։ Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է angel բառին, ինչը նշանակում է հրեշտակ։ Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ։
 
Սակայն կա մի տեսակետ էլ, որը հետևյալ կերպ է բացատրում անգլո-սաքսոնական ժամանակագրություններում գրված այդ տեղեկությունը բրիտների՝ Հայաստանից գաղթելու մասին. քրիստոնեության տարածմամբ Աստվածաշնչի միջոցով Հայաստանը հռչակվեց որպես մի երկիր, որի ամենաբարձր լեռան՝ [[Արարատ]]ի գագաթին մեծ ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց մարդկության նոր նահապետի՝ [[Նոյ]]ի տապանը, և այնտեղից էլ նրա սերունդները հետագայում տարածվեցին աշխարհով մեկ։ Ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ, իր հին լինելը փաստելու համար, իր ծագումը ձգտում էր բխեցնել Հայաստանից։ Այդպես էր օրինակ 11-րդ դարի վրացի մատենագիր [[Լեոնտի Մրովելի]]ի «Քարթլիս ցխովրեբա» («Վրացական կյանք») երկը, որտեղ վրացիների նահապետ Քարթլոսը համարվում էր հայերի նահապետ Հայոսի ([[Հայկ նահապետ|Հայկ]]) կրտսեր եղբայրներից մեկը։