«Տիմոթեոս Կուզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա}}
'''Տիմոթեոս Կուզ''' (''Էլուրոս, Ալեքսանդրացի'', IV դ. վերջ – 477), V դարի [[հույն]] հակաքաղկեդոնիկ աստվածաբան, [[Ալեքսանդրիա]]յի պատրիարք ([[457]]–[[460]], [[476]]–[[477]] թթ.)։ V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից։ Եղել է [[Նեստորականություն|հականեստորական]] և [[Քաղկեդոնականություն|հակաքաղկեդոնական]] պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] և [[Դիոսկորոս]]ի զինակիցը։ 460 թ.-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ [[Քերսոն]]։
 
Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում։ Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ։ Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները։ Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով։ «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանաբանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը։ Գործը հայ թարգմանչական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբանական գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի ժողովի նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում։ «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «[[Կնիք հավատո]]» (VII դ.) և [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական ժողովածուները։
Տող 11.
«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն է՝ Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին։
 
«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը։ Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449 թ.-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմական իրադարձությունների, հակաքաղկեդոնական գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին։
 
«Հակաճառութեան» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոնական վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը։ Մի շարք ուսումնասիրողներ (Ե. Տեր-Մինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն. Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ «Հակաճառութիւնը» հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564 թթ.-ին։ Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. Տեր-Մկրտչյան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484 թթ.-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք։ Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը։
 
== Աղբյուր ==