«Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
Մինչ Իոնյան կղզիների և [[Կոստանդնուպոլիս]]ի հույներն ապրում էին բարեկեցության մեջ, մարցամաքային Հունաստանի բնակչության մեծամասնությունը տառապում էր Օսմանյան Թուրքիայի ներխուժման արդյունքում տնտեսության կտրուկ վատթարացումից։<ref name="Clogg"/> Օսմանյան Թուրքիան մեծ հարկեր էր պարտադրել հույներին, իսկ այնուհետև, ըստ օսմանյան կայսրության քաղաքականության, հունական շատ գյուղական բնակավայրեր վերածվեցին բերդաքաղաքների։<ref>Ջորջ Կոուվետարիս և Բեթթի Դոբրաց ''Հունաստանի ժամանակից դեմքը. Ինքնության որոնում'', էջեր 33, 226 [https://books.google.am/books?id=ePwcAAAAYAAJ&q=Greece+chiflik+serfs&dq=Greece+chiflik+serfs&hl=en&sa=X&ei=1bnkT-GfAcix0QXl9biBCQ&ved=0CDcQ6AEwAQ]. Clarendon Press, 1987</ref>
 
[[Հունաստանի ուղղափառ եկեղեցի|Հունաստանի]] և [[Կոստանդինապոլիսի ուղղափառ եկեղեցին]]երը Օսմանյան կայսրությունը դիտարկում էին որպես մի ղեկավարության, որն իշխում էր նրա տիրապետության տակ գտնվող քրիստոնյաների վրա՝ անկախ նրանք ազգությամբ հույն են, թե ո'չ։ Չնայած այն հանգամանքին, որ Օսմանյան Թուրքիան ոչ մուսուլման բնակչությանը չէր պարտադրում իր կրոնը, բայց էական խտրականություն կար նրանց նկատմամբ։ Հիմնականում օսմանյան կայսրությունը դաժան վերաբերմունք էր ցույց տալիս քրիստոնյա բնակչությանը, որն էլ հանգեցրեց նրան, որ շատ քրիստոնյաներ հավատափողհավատափոխ եղան՝ իրենց իրական հավատը պահելով հանդերձ։ XIX դարում շատ "ծպտյալ քրիստոնյաներ" վերադարձան իրենց իրական հավատքին։<ref name="Clogg"/>
 
Օսմանյան վարչակազմի բնույթը Հունաստանում բազմազան էր, բայց և այնպես այն ուղեկցվում էր դաժանությամբ։<ref name="Clogg"/> Որոշ քաղաքների ղեկավարներ նշանակում էր սուլթանը, իսկ միևնույն ժամանակ կային քաղաքներ (օրինակ Աթենքը), որոնք ունեին իրենց սեփական քաղաքապետարանը։ Երկար դարերի ընթացքում Հունաստանի լեռնային հատվածները և շատ կղզիներ կարողանում են պահպանել իրենց ինքնավարությունը։<ref name="Clogg"/>