«Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 24.
}}
 
'''Վահան Մամիկոնյանը''' [[Վարդան Մամիկոնյան]]ի եղբոր՝ [[Ավարայրի ճակատամարտ]]ում զոհված [[Հմայակ Մամիկոնյան|Հմայակի]] և [[Ձվիկ իշխանուհի|Ձվիկ իշխանուհու]] ([[Արծրունիներ|Արծրունյաց]] տոհմից) ավագ որդին։որդին է։ Հայոց [[Սպարապետություն|սպարապետ]], [[Մարզպանական Հայաստան]]ի տանուտեր։
== Կենսագրություն ==
Ավարայրի ճակատամարտից ([[451]] թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք։ [[455]] թվականին [[Գուգարք|Գուգարաց]] [[Աշուշա Բդեշխ]]ն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը։ Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ։ Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են [[Ատրպատական]], և իշխանությունն անցել է ապստամբներին։
 
== Վահանանց պատերազմ ==