«Թռչուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
| eol = 695
}}
'''Թռչունները''' ({{lang-la|Aves}}) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +4346 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
 
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, [[սիրտ]]ը քառախորշ է, ունեն լավ զարգացած [[թոքեր]], մարմինը ծածկված է փետուրներով, [[մաշկ]]ը զուրկ է [[գեղձ]]երից, բազմանում են ցամաքում։ [[Սողուններ]]ի համեմատությամբ ունեն լավ զարգացած [[նյարդային համակարգ]]։
 
Թռչունները հարմարվել են տարբեր [[էկոլոգիա]]կան պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 89 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։
 
== Արտաքին կառուցվածք ==
Տող 35.
Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։
 
Թռչունների [[մաշկ]]ը բարակ է, զուրկ է [[գեղձ]]երից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն [[ատամ]]ներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին։թռիչքին,բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ,որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր [[աչք]]երը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճիրաններ։ճանկեր։
 
Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։
Տող 59.
 
== Մարսողական և արտազատական համակարգեր ==
Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, [[կերակրափող]]ից,կտնառքից, [[ստամոքս]]ից, [[աղիներ]]ից և մարսողական գեղձերից։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։ Հատիկավոր թռչունների (աղավնի, հավ) երկար կերակրափողի ստորին մասը լայնացած է և առաջացնում է կտնառք, որում սնունդը հավաքվում, փափկում է և կատարվում է նախնական մարսումը։ Աղավնիների կտնառքի պատերից բազմացման շրջանում արտադրվում է մածուցիկ նյութ՝ «կաթ», որով նրանք կերակրում են ձագերին։
 
Կերակրափողի շարունակությունը կազմում է երկխորշ [[ստամոքս]]՝ [[գեղձ]]ային և [[մկան]]ային։ Գեղձային բաժնում սնունդը ենթարկվում է մարսողական գեղձերի կողմից արտազատված մարսողական հյութի ազդեցությանը։ Մկանային ստամոքսը հաստ պատեր ունեցող, ներսից եղջերապատ օրգան է, որում սնունդը տրորվում է այնտեղ գտնվող փոքրիկ քարերի մասնակցությամբ,որը կուլ է տալիս թռչունը, վերածվում շիլայանման զանգվածի, ապա անցնում աղիներ։ Աղիները կազմված են 2 բաժնից՝ բարակ,հաստ և հաստտասներկումատնյա աղիներից։աղիքից։ Բարակ աղիների առջևի մասը տասներկումատնյա աղին է։ ԲարակՏասսներկումատնյա աղիներիաղիքի մեջ են բացվում [[ենթաստամոքսային գեղձ]]ից և [[լյարդ]]ից եկող ծորանները։ Ուղիղ աղին կարճ է և բացվում է կոյանոցի մեջ։ Աղիներում արտաթորանքը չի կուտակվում, թռչունները հաճախ են արտաթորում, որպեսզի մարմինը թեթև լինի։
 
Թռչունների մարսողությունը շատ արագ է կատարվում։ Մեծ քանակությամբ սննդի օգտագործումը, արագ մարսողությունը թռչունների ապահովում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութերով։