«Ավիցեննա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
=== Կյանքի դեռահաս շրջան ===
Ծնվել է Աֆշանա գյուղում ([[Բուխարա (այլ կիրառումներ)|Բուխարայի]] մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նրա մայրը՝ Սիտարան, Բուխարայից էր <ref>''"Avicenna"''[[Encyclopædia Britannica]], Concise Online Version, 2006 ([http://www.britannica.com/eb/article-9011433/Avicenna]); D. Gutas, ''"Avicenna"'', in [[Encyclopædia Iranica]], Online Version 2006, ([http://www.iranica.com/newsite/articles/v3f1/v3f1a046.html LINK]); Avicenna in (Encyclopedia of Islam: © 1999 Koninklijke Brill NV, Leiden, The Netherlands)</ref>, իսկ հայրը՝ հարգարժան [[Իսմայիլականություն|իսմայիլական]]<ref name="Corbin1993">{{cite book|title=History of Islamic Philosophy, Translated by Liadain Sherrard, Philip Sherrard|last=Corbin|first=Henry|publisher=London; Kegan Paul International in association with Islamic Publications for The Institute of Ismaili Studies|year=1993|isbn=0-7103-0416-1|pages=167–175|oclc=22109949|authorlink=Henry Corbin|orig-year=First published French 1964)}}</ref> գիտնական էր [[Բալխ]]ից: Նրա հայրը [[Սամանիների պետություն|Սամանիների պետության]] Խարմազան գյուղի կառավարության անդամ էր: Հինգ տարի անց ծնվել է Ավիցեննայի կրտսեր եղբայրը՝ Մահմուդը: Ավիցեննան փոքր տարիքից է սկսել սովորել [[Ղուրան|Ղուրանը]] և գրականությունը, ընդ որում այնպիսի խորությամբ, որ արդեն 10 տարեկան հասակում ամբողջովին ուսումնասիրել էր այն<ref>Khorasani, Sharaf Addin Sharaf, Islamic Great Encyclopedia.p1.1367 solar</ref>: Նա սովորել էր հնդկական թվաբանությունը հնդիկ մրգավաճառ Մահմուդ Մասահիից<ref name=":0">Khorasani Sharaf, Islamic Great Encyclopedia, vol.1.p.1.1367 solar</ref>, իսկ հետո ավելի խորացրեց մի թափառող գիտնականից, ով վաստակում էր իր ապրուստը հիվանդներին բուժելով և երիտասարդներին ուսուցանելով: Նա նաև ուսումնասիրել է Ֆիքը՝ իսլամական իրավաբանությունը Սուննի իսլամիստական գիտնական Իզմաիլ ալ-Զահիդի օգնությամբ<ref name=":0" />: Ավիցեննան մի ոչ այդ քան հայտնի փիլիսոփա Աբու Աբդուլա Նաթելիի օգնությամբ ուսումնասիրել է որոշ փիլիսոփայական գրքեր, ինչպիսիք են [[Պորփյուր|Պորփյուրի]] ծանոթությունները, [[Սկզբունքներ|Էվկլիդեսի սկզբունքները]], [[Կլավդիոս Պտղոմեոս|Կլավդիոս Պտղոմեոսի]] [[Ալմագեստ|Ալմագեստը]]<ref>Sharaf Khorasani, Islamic Great encyclopedia, vol.1.p.1. 1367 solar</ref>: Լինելով դեռահաս նա շատ մտահոգված էր [[Արիստոտել|Արիստոտելի]] [[Մետաֆիզիկա|Մետաֆիզիկայով]] , որը մինչև [[Ալ-Ֆարաբի|Ալ-Ֆարաբիի]] մեկնաբանությունը կարդալը նա չէր կարողանում հասկանալ<ref name="Corbin19932" />:
 
Հաջորդող մեկուկես տարվա ընթացքում նա ուսումնասիրեց միայն փիլիսոփայություն, որտեղ հանդիպեց ավելի մեծ դժվարությունների: Խուճապի նման պահերին նա թողնում էր գրքերը, գնում էր մզկիթ եւ շարունակում էր աղոթել, մինչև լույսը պայծառատեսություն էր բացում իր իր դժվարությունների վրա: Մինչ ուշ գիշեր նա շարունակում էր իր ուսումնասիրությունները և նույնիսկ երազի մեջ խնդիրերը հետևում էին նրան և գտնում էին իրենց լուծումները: Ասում են, որ նա 40 անգամ կարդացել է Արիստոտելի Մետաֆիզիկան, մինչև որ բառերը մխրճվել են նրա հիշողության մեջ, բայց դրանց նշանակությունը անհուսալի անհասկանալի էին, մինչև որ մի օր նա կարդաց [[Ալ-Ֆարաբի|Ֆարաբիի]] մեկնաբանությունների ժողովածուն, որը նա ձեռք էր բերել գրախանութից շատ էժան՝ 3 դիհրամով: Այնքան մեծ էր նրա ուրախությունը բացահայտման ժամանակ, որն ըստ իրեն միայն առեղծվածային ձևով կարող էր լուծվել, որ նա շտապեց շնորհակալություն հայտնել Աստծուն և սաղմոսներ կարդաց աղքատների օգնության համար:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավիցեննա» էջից