«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
 
[[1930]]-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ [[1939]] թվականին թատրոնը մասնակցում է [[Մոսկվա]]յում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է [[Լենինի շքանշան]]ով։ [[Մոսկվա]]յից վերադառնալով՝ [[1940]] թվականի [[հունվարի 12]]-ին, [[թատրոն]]ը նոր խաղաշրջանը բացում է [[Ալեքսանդր Թամանյան]]ի նախագծով կառուցված շենքում՝ «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ»]] օպերայով<ref>{{cite book|title=Հայ սովետական թատրոնի պատմություն|publisher=ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն|location=Երևան|year=1967}}</ref>։
 
=== Վերանորոգում ===
Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին: Բացի այդ շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել: Հետագայում` 1978 թվականին, [[Կարեն Դեմիրճյան]]ի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց [[Ալեքսանդր Թամանյան]]ի որդու` [[Գևորգ Թամանյան]]ի գլխավորությամբ: Հիմնովին վերակառուցված օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը<ref name="Կաթիլներ">«Կաթիլներ մեծ ծովից», Լևոն Շահբազյանի հուշերից, 1-րդ հատոր, Երևան, 2002 թ.</ref>:
 
Վերակառուցումը հանձնարարված էր «Երարդշին» տրեստին, որը ղեկավարում էր նշանավոր շինարար [[Լևոն Շահբազյան]]ը: Ստեղծագործական խմբում աշխատում էին Հուլիոս և Գայանե Թամանյանները, [[Ղուկաս Չուբարյան|Ղուկաս Չուբար]]ը, Ռուզան Ներսիսյանը, Հրանտ Յոլյանը և ճանաչված այլ մասնագետներ: Աշխատանքները համակարգում էր ճարտարապետ [[Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)|Աշոտ Ալեքսանյան]]ը: Նրա մի շարք նորամուծությունները կիրառվեցին վերակառուցման ընթացքում: Այդ վերանորոգումով մի շարք էական փոփոխություններ մտցվեցին նախագծի մեջ: Ճեմասրահների պատերը երեսեցին [[Աղվերան]]ի բաց գույնի մարմարով: Վերին մեծ պատշգամբը բաժանվեց երկու յարուսի, նվագախմբի անշարժ նստավայրը դարձավ շարժական, փոխվեցին դռները և տեղադրվեցին պորտալային դռներ: Բեմի վարագույրը` [[Գրիգոր Խանջյան]]ի ձևավորումով ներկայացված մի քանի տարբերակից, ընտրվեց անձամբ [[Կարեն Դեմիրճյան]]ի կողմից<ref>Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012 թ.</ref><ref name="Կաթիլներ" />:
 
Ազգային մշակույթի կարևորագույն օջախներից մեկի վերակառուցման աշխատանքները բարձր որակով կատարելու համար շինարարների կոլեկտիվի անդամներն արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի: Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց [[1980]] թ. նոյեմբերի 28-ին` ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ: Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ<ref name="Կաթիլներ" />:
 
== Բեմադրված օպերաները և բալետներ ==