«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Գրելու ունակություններ մասը իր մեջ ներառում է հարցեր՝ 5 հնարավոր պատասխաններով և [[էսսե]] (շարադրության տեսակ)։ Միավորների 70%-ը հավաքվում է 5 հնարավոր պատասխաններով հարցերից, իսկ մնացածը՝ Էսսեից։
 
Հնարավոր պատասխաններով հարցերը լինում են մի քանի տեսակի՝ սխալի հայտնաբերում, նախադասության լրացում և տեքստի բարելավվման հարցեր։ Առաջին երկուսը ստուգում են հանձնողի քերականական իմացությունները։ Սխալի հայտնաբերման ենթամասում հարկավոր է նշել նախադասության սխալ հատվածը, իսկ եթե նախադասությունը չունի սխալ՝ ընրտելընտրել Սխալ չունի (No Error) պատասխանը։ Նախադասության լրացման ենթամասում հարկավոր է ընտրել այն բառը (բառերը), որը տեղադրելով նախադասության մեջ նախադասությունը կստանա իմաստ։ Տեքստի բարելավվման ենթամասը ստուգում է հանձնողի, տեքստը տրամաբանական վիճակի բերելու ունակությունները։ Կարող է ներկայացվել վատ գրված տեքստ և առաջադրվել հարցեր, թե ինչ փոփոխությունների միջոցով է հնարավոր տեքստը բերել տրամաբանական տեսքի։
 
Գրելու ունակությունների մյուս հատվածը՝ Էսսեն, լինում է ողջ թեստի առաջին ենթամասը և տևում է 25 րոպե։ Էսսեի թեման նախօրոք տրվում է։ Առաջադրվող թեման պարզ է, հստակ և կազմված է այնպես, որ հասանելի լինի հանձնողին։ Էսսեն պետք է լինի պարզ, գրված լինի հասկանալի և լինի առաջադրված թեմայի սահմաններում։ Էսսեն գնահատվում է առավելագույնը 6, նվազագույնը՝ 1 միավոր երկու պրոֆեսիոնալ ստուգողների կողմից։ Հնարավոր է 0 ստանալ այն դեպքում, երբ էսսեն գրված չէ, թեմայից դուրս է, [[անգլերեն]] չէ, գրված չէ համար 2 մատիտով, կամ եթե գրված է անհասկանալի ձեռագրով։ Եթե 2 ստուգողների տրված գնահատականները տարբերվում են ավելի քան 1 միավորով, ապա վերջնական որոշումը կայացնում է երրորդ կարդացողը։ Ստուգողի՝ յուրաքանչյուր էսսեն կարդալու միջին ժամանակը 3 րոպեից էլ քիչ է։