«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Մարի Ավետիսյան տեղափոխեց էջը «Երիտթուրքական հեղափոխություն»-ից «Երիտթուրքերի հեղաշրջում»: Տեղի ունեցածի համար հայերենի ճիշտ տերմինի կիրառություն
Տող 11.
Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։
Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընրությունըընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։
Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։
Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 230 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։