«Շերխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Լինելով հասուն վագր՝ Շերխանը հարձակվում է նորածին Մաուգլիի ծնողների վրա, ինչի արդյունքում տղան հայտնվում է երկու գայլերի ընտանիքում։ Հետագայում նրան իր ոհմակ է ընդունում [[Ակելա]]ն։ Իր որսը կորցնելու պատճառով վրդովված վագրը երդվում է, որ վաղ թե ուշ կսպանի Մաուգլիին։
 
Կիպլինգը նրան նկարագրում է որպես արյունախում վագր, որից վախենում էին ջունգլիների գրեթե բոլոր բնակիչները (բացառություն են կազմում Մաուգլին, Ակելան, Խատխի փիղը, Կաա օձն ու Մաուգլիի որդեգիր մայրը՝ Ռաքշան)։ Օրինակ՝Այսպես, «Ինչպես է գալիս վախը» պատմվածքում Շերխանը բռնում և սպանում է մի մարդու սոսկ հանուն ազարտի։
 
Մաուգլիի ծնողների վրա հարձակվելուց տասը տարի անց Շերխանը երիտասարդ գայլերին դրդում է դուրս գալ Ակելայի դեմ՝ հաջողության հասնելով հատկապես այն ժամանակ, երբ Ակելան վրիպում է որսի ժամանակ։ Շերխանը գայլերից պահանջում է իրեն տալ Մաուգլիին՝ սպառնալով հակառակ դեպքում իրեն վերցնել նրանց ամբողջ ավարը։ Մաուգլին հարձակվում է Շերխանի ու նրա ոհմակի վրա և փախուստի մատնում նրանց վառվող ջահի օգնությամբ՝ սպառնալով, որ երբևէ կքերթի իրեն ատելի վագրի կաշին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շերխան» էջից