«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Բնակչություն: removed an extra space)
[[Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)|Սուրբ Ամենափրկիչ]] եկեղեցին կառուցվել է [[1869]]-[[1874]] թթ.: Այն ևս գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակում՝ [[Սուրբ Յոթ Վերք]] եկեղեցու դեմ դիմաց։ Եկեղեցին հանդիսանում է [[Անիի մայր տաճար]]ի կրկնօրինակը։ Չափերով և կառուցվածքով այն լիովին համապատասխանում է իր բնօրինակին, բայց նախշերի առումով Գյումրիի կրկնօրինակն ավելի հարուստ է։ Եկեղեցին կառուցվել է քաղաքի հանգանակություններով։ Ամենամեծ ներդրումն անել է Դրմփոնց աղան, որը խոստացել էր կրկնապատկել այն գումարը, որը կհավաքվեր։<ref>{{cite web|url=http://surbhakobgyumri.blogspot.am/p/blog-page_7.html |title=Գյումրիի եկեղեցիները |date= |accessdate=2013 Հուլիսի 8}}</ref> Եկեղեցու ճարտարապետն էր Թադևոս Անտիկյանը։ Շինարարության ժամանակ ճարտարապետը կառքով ժամանակ առ ժամանակ գնացել է Անի, որպեսզի եկեղեցին հնարավորինս մոտ լինի բնօրինակին։ Խորհրդային միության տարիներին եկեղեցին փորձել են քանդել։ Այն պայթեցրել են, հետո էլ փորձել են քանդել ռազմական տեխնիկայի օգնությամբ։ Եկեղեցին կանգուն է մնացել և այն վերածվել է համերգասրահի։ [[1988]] թ. [[Սպիտակի երկրաշարժ|ավերիչ երկրաշարժից]] եկեղեցին փլվել է և կանգուն է մնացել միայն արևելյան կողմը և զանգակատան պատաշարը։ Եկեղեցին [[2013]] թ. դրությամբ դեռ վերանորոգվում է։ Եկեղեցու տարածքում նախկին քաղաքապետ [[Վարդան Ղուկասյան]]ի նախաձեռնությամբ կանգնեցվել են [[Ջուղա]]յի կորսված [[խաչքար]]երը:
 
[[Պատկեր:Surb Nshan 01, GyumriSurb_Nshan1.jpg|մինի|աջից|250px|Սուրբ Նշան եկեղեցին]]
[[Սուրբ Նշան եկեղեցի (Գյումրի)|Սուրբ Նշան]] եկեղեցին [[ՀՀ]] [[Շիրակի մարզ]]ի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է [[1859]]-[[1864]] թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում՝ որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց [[Սուրբ Յոթ Վերք|նոր եկեղեցին]], եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացած Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց '''Սուրբ Նշան''': Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց [[Սուրբ Յոթ Վերք]] եկեղեցի։ Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ [[1988]] թ. [[Սպիտակի երկրաշարժ]]ի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։