«Ինտերոբանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
Նշանն առաջին անգամ պատրաստվել է 1966 թվականին ''Americana'' տիպոգրաֆիկական գարնիտուրի կազմում, որն արտադրել էր ամերիկյան ''American Type Founders'' (ATF) տառաձուլորդական ընկերությունը։ Երկու տարի անց «[[Remington Rand]]» ընկերությունը այն ներառել է իր թողարկած գրամեքենաների նշանների շարքում՝ [[Կոմյունիկե|պաշտոնական հաղորդման]] մեջ մեկնաբանելով, որ այդ նշանը «հանդիսանում է ժամանակակից կյանքի անհավանականությունների լավագույն արտահայտությունը»։ 1996 թվականին «New York Art Studio»-ի դիզայներները մշակել են դրա գծագիրը իրենց հավաքածուների բոլոր տիպոգրաֆիկական գարնիտուրների համար։
 
Այս նշանն ամենաակտիվ կիրառությունն ունեցել է ամերիկյան ԶԼՄ-ում 1960-ական թվականներին, սակայն հետագայում նրա հանդեպ հետաքրքրությունը մարել է, այդ իսկ պատճառով այն այժմ ավելի շատ ամերիկյան տիպոգրաֆիկայի այցեքարտն է, ոչ թե իրապես օգտագործվող նշան։ Թեպետ անգլիական կետադրության բացը, որն առաջարկել էր լրացնել Մարտին Սպեկտրը, այլ ձևով չի լուծվել։
 
Նշանն ընդունված է «[[Յունիկոդ]]» կաղապարում, առկա է Arial Unicode MS, Calibri, DejaVu և շատ այլ տառատեսակների լրակազմերում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}