«Էյնշտեյն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
ԷՊՌ փորձը, հեղինակների տեսանկյունից, հնարավորություն է տալիս միաժամանակ ճշգրտորեն չափել մասնիկի [[կոորդինատ]]ն ու [[իմպուլս (շարժման քանակ)|իմպուլսը]]։ Միևնույն ժամանակ քվանտային մեխանիկայում ապացուցվում է, որ այդպիսի չափումները անհնարին են։ Դրանց հիման վրա Էյնշտեյնը, Պոդոլսկին և Ռոզենը եզրակացություն կատարեցին քվանտային տեսության ոչ կատարյալ լինելու մասին։ Իրականում փորձը չի հակասում քվանտային մեխանիկային և հեշտությամբ լուծվում է նրա օգնությամբ։ Թվացյալ հակասությունը առաջանում է այն պատճառով, որ չափումներ հասկացությունը ունի մի քանի տարբեր իմաստներ դասական և քվանտային տեսություններում։
ԷՊՌ փորձի անսովոր լինելը [[դասական մեխանիկա]]յի տեսակետից այն է, որ առաջին մասնիկի իմպուլսի արդյունքում երկրորդ մասնիկի վիճակը փոխվում է, մասնիկները գտնվում են իրարից բավականին հեռավորության վրա։ Այստեղ արտահայտվում է քվանտային մեխանիկայի ոչ տեղային բնութագիրը։ Միևնույն ալիքային ֆունկցիայով բնութագրվող երկու մասնիկներից բաղկացած համակարգը, այդ մասնիկների հասարակ գումար չի հանդիսանում, եթե նույնիսկ նրանց միջև փոխազդեցություն չկա։ Այդպիսի համակարգի վիճակը կարող է փոխվել չափումների արդյուքում։արդյունքում։ Այդ տեսակետից ԷՊՌ-ի նախնական կցումը թերի է, քանի որ չափման արդյունքում այդ երկու համակարգերը չեն փոխազդում, որի արդյուքումարդյունքում առաջին մասնիկի նկատմամբ գործողությունը ինչպիսին էլ չլինի, երկրորդ համակարգի նկատմամբ իրական փոփոխություն չի առաջանա։
[[Ալիքային ֆունկցիա]]ն ոչ տեղային մեծություն է, և մասնիկների միջև հեռավորությունը ինչպիսին էլ որ լինի, ոչ մի դեր չի կատարում։
Մտային ԷՊՌ փորձը և նրա հետ կապված քվանտային մեխանիկայի ոչ տեղայնացումը ներկա ժամանակում մեծ ուշադրություն է գրավում՝ կապված [[քվանտային տելեպորտացիա]]յի նկատմամբ փորձերի հետ։ Պատմականորեն ԷՊՌ պարադոքսում, դրան հետևած Բորի և Էյնշտեյնի միջև քննարկումը կարևոր դեր են կատարել այնպիսի հասկացությունների պարզաբանման համար, ինչպիսիք են հանդիսանում՝ «տեսության ամբողջականություն», «ֆիզիկական իրականություն» և «համակարգի վիճակ»։