«Ուիլյամ Համիլտոն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Թագավորական աստղագետ ===
1827 թվականին Համիլտոնը զբաղեցնում է Իռլանդիայի թագավորական աստղագետի պաշտոնը (որը նշանակում էր համատեղ պաշտոն Դանսինկյան աստղադիտարանի տնօրենի պաշտոնի հետ) և պաշտոնավարում է 38 տարի՝ այդ պաշտունումպաշտոնում գտնվածների ամենաերկարակյացը։ Նա հրատարակեց մի շարք աշխատություններ երկրաչափական [[օպտիկա]]յի վերաբերյալ, որոնք մեծ արժեք էին ներկայացնում օպտիկական սարքավորումների տեսության համար։ Սակայն քիչ էր զբաղվում լոկ աստղագիտական խնդիրներով, որի պատճառով լոնդոնյան հանձնաժողովների կողմից երկու անգամ քննադատվեց անբավարար ջերմեռանդության համար։
[[Պատկեր:Dunsink Observatory - geograph.org.uk - 510911.jpg|300px|մինի|ձախից|Աստղադիտարան Դանսինկում]]
[[1833 թվական]]ին Համիլտոնն ամուսնանում է Հելեն Բեյլիի(Helen Maria Bayley) հետ։ Նրանք ունեցան երկու տղա և աղջիկ։ Սակայն ամուսնությունը հաջողությամբ չպսակվեց և Համիլտոնը սկսեց չարաշահել ալկոհոլը։ 1834-1835 թվականներին հանդես եկան դասական աշխատանքներ «համիլտոնյան մեխանիկայի» վերաբերյալ։ Շոտլանդացի մաթեմատիկոս Պիտեր Տետը այդ աշխատություններն անվանեց «[[Իսահակ Նյուտոն|Նյուտոնի]] և [[Ժոզեֆ Լուի Լագրանժ|Լագրանժի]] դարաշրջանի տեսական դինամիկայի խոշորագույն լրացումներ»։ Օպտիկայում արված հայտնագործությունների և գիտական ծառայությունների համար Իռլանդիայի փոխարքան շնորհեց նրան [[ասպետ]]ի կոչում և նշանակեց ամենամյա նպաստ՝ 200 [[ֆունտ]], իսկ լոնդոնյան Թագավորական ընկերությունը պարգևատրեց նրան ([[Մայքլ Ֆարադեյ|Ֆարադեյի]] հետ միասին) Թագավորական մեդալով։