«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

→‎top: վրիպակ, կետադրություն
(վիքիֆիկացում, ոճական ուղղումներ)
(→‎top: վրիպակ, կետադրություն)
|calling_code = +351
}}
'''Պորտուգալիա''' ({{audio|En-us-Portugal.ogg|/ˈpɔːrtʃəɡəl/}}, {{lang-pt|Portugal}}), նախկինում նաև '''Փորթուգալիա''', պաշտոնական անվանումը՝ '''Պորտուգալիայի Հանրապետություն''' ({{lang-pt|República Portuguesa}}), [[ինքնիշխան պետություն]] [[Հարավային Եվրոպա]]յում՝ [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] վրա<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref>։ Համարվում է [[մայրցամաքային Եվրոպա]]յի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտումարևմուտքում և հարավում սահմանակից է [[Ատլանտյան օվկիանոս]]ին, իսկ հյուսիսում և արևելքում՝ [[Իսպանիա]]յին։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]] տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև [[Ազորյան կղզիներ]]ն ու [[Մադեյրա]]ն, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։
 
Պորտուգալիան [[Եվրոպա]]յի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է [[Նախապատմական Իբերիա|դեռևս անհիշելի ժամանակներ առաջ]]։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են [[կելտեր]]ը, [[կարթագեն]]ացիները, [[Հռոմեական կայսրություն|հռոմեացիները]], իսկ հետո նաև [[վեստգոթեր]]ն ու [[գերմաններ]]ը։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է [[մուսուլմաններ]]ի կողմից [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]] գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ [[Ռեկոնկիստա]]յից հետո։ [[1128]] թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ [[Աֆոնսու I|Աֆոնսու I Էնրիկեշի]] գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ [[1139]] թվականին, [[Օուրիկի ճակատամարտ|Օուրիկի դաշտում]] Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]]։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն [[1143]] թվականին՝ Սապորայի պայմանագրով։