«Բազմախնդրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: en:Computer multitasking հեռացնում է․: hy:Բազմախնդրություն
Վերահղվում է դեպի Բազմախնդրություն
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Բազմախնդրություն]]
Հաշվողական համակարգերում, ''բազմախնդրությունը'' մեթոդ է, որի ժամանակ բազմաթիվ առաջադրանքներ ,նաև հայտնի որպես [[համակարգչային պրոցես|պրոցեսներ]], համատեղ օգտագործում են մշակման համար անհրաժեշտ բոլոր ընդհանուր ռեսուրսները, ինչպես օրինակ [[կենտրոնական վերամշակման միավորը|CPU]]. Այն դեպքում ,երբ համակարգիչն ունի մեկ պրոցեսոր, համարվում է ,որ ընդամենը 1 խնդիր է ''կատարվում'' ժամանակի ցանկացած պահին, այսինքն պրոցեսորը ակտիվորեն կատարում է հրահանգներ այդ առաջադրանքի իրականացման համար:
Բազմախնդրությունը ծրագրավորման մեջ լուծում է նաև [[պլանավորման (հաշվարկային)|պլանավորման]] խնդիրները, այսինքն, երբ տվյալ առաջադրանքները կարող են կատարվել ժամանակի ցանկացած պահին, իսկ մնացած սպասման վիճակում գտնվող խնդիրները սպասւմ են իրենց հերթին: Պրոցեսորի ակտը, ըստ նշանակության փոփոխության , մի առաջադրանքից մյուսին կոչվում է [[կոնտեքստի փոխանջատում]]:
Երբ կոնտեքստային փոխանջատումները հաճախ են տեղի ունենում, ապա [[զուգահեռ հաշվարկների|զուգահեռության]] հետ կապված շփոթություն է առաջանում:
Նույնիսկ մեկից ավելի պրոցեսորներ ունեցող համակարգիչների դեպքում,(հայտնի [[մուլտպրոցեսորային]] մեխանիզմներ)անվանումով, բազմախնդրությունը թույլ է տալիս ավելի մեծ թվով առաջադրանքներ գործարկել, քան պրոցեսորների քանակն է:
Օպերացիոն համակարգերը կարող են ընդունել տարբեր [[Պլանավորում (հաշվողական)|պլանավորման ստրատեգիաներ]], որոնք սովորաբար բաժանվում են հետևյալ կատեգորիաների`
 
* ''[[Բազմածրագրային]]'' համակարգերում, կատարվող առաջադրանքը միշտ աշխատում է այնքան ժամանակ, քանի դեռ այն իրագործում է գործողություններ, որոնք պահանջում են արտաքին իրադարձության սպասում (օրինակ ժապավենից ընթերցանություն) կամ այնքան ժամանակ, քանի դեռ համակարգչի պլանավորման համակարգը հարկադրաբար բաժանում է կատարվող առաջադրանքը կենտրոնական պրոցեսորից: Բազմածրագրային համակարգերը ստեղծված են , որպեսզի առավելագույնի հասցնեն պրոցեսորի օգտագործումը:
* ''[[Ժամանակի բաշխիչ]]'' համակարգերում, կատարվող առաջադրանքից պահանջվում է հրաժարվել պրոցեսորից, կամավոր կամ արտաքին իրադարձության միջոցով, ինչպես օրինակ [[սարքավորումների ընդհատումը]]. Ժամանակի բաշխիչ համակարգերը նախատեսված են , որպեսզի թույլատրեն մի քանի ծրագրերի միաժամանակյա կատարում: 'Ժամանակի բաշխում'արտահայտությունը սովորաբար օգտագործվում է, որպեսզի նկարագրի այն համակարգիչները, որոնք բաժանում են տեղեկատվության ներածման և արտածման սարքերը տերմինալների առումով, ըստ ինտերակտիվ օգտվողների, ինչպես օրինակ IBM-ի [[Ժամանակի Բաշխիչ Տարբերակը |TSO]], և [[CP/CMS|VM/CMS]] տարբերակները:
* ''[[Իրական ժամանակի հաշվողական|Իրական ժամանակի]]'' համակարգերում, որոշ առաջադրանքներ, որոնք սպասման վիճակում են գտնվում, երաշխավորված են , որ կընդունվեն պրոցեսորի կողմից , երբ տեղի է ունենում տվյալ արտաքին իրադարձությունը: Իրական ժամանակի համակարգերը նախատեսված են ղեկավարելու մեխանիկական սարքերը, այնպիսիք, ինչպիսիք են արդյունաբերական ռոբոտները, որոնք պահանջում են ճիշտ ժամանակին մշակում:
 
''Ժամանակի բաշխիչ'' տերմինը շատ չի օգտագործվում, քանի որ փոխարինվել է ''բազմախնդրություն'' տերմինով, որն էլ կապված է անհատական համակարգիչների ի հայտ գալով: Վերջիններիս թիվը ավելին է, քան բաժանող ինտերակտիվ համակարգերինը:
 
== Բազմածրագրավորում ==
 
Հաշվողական համակարգի վաղ ժամանակաշրջանում [[պրոցեսորի ժամանակը]] շատ թանկ արժեր, իսկ [[արտաքին սարքեր]]ը շատ դանդաղագործ էին: Երբ համակարգիչը մի որևէ ծրագիր էր աշխատեցնում , որը պահանջում էր մուտք դեպի արտաքին սարքեր, կենտրոնական վերամշակման միավորը (CPU) պետք է դադարեցներ ծրագրային սարքավորումների աշխատանքը, մինչև արտաքին սարքերը կմշակեին տվյալները:
 
 
Առաջին համակարգիչը, որն օգտագործեց բազմածրագրային համակարգեր, բրիտանական ''[[LEO_(համակարգիչ)#Ծրագրեր_և_Իրավահաջորդներ|ԼԵՈ III]]'' համակարգիչներն էին,որ պատկանում էին [[Ջ. Լեոնսին և Ընկերությանը ]]. Մի քանի տարբեր ծրագրային փաթեթներ բեռնված էին համակարգչի հիշողության մեջ և նրանցից առաջինը սկսում է աշխատել: Երբ առաջին ծրագիրը հասանելի է դառնում արտաքին սարքերին, այս ծրագրի համատեքստը արդեն հետ է պահպանվում և հիշողությունում գտնվող հաջորդ ծրագիրը հնարավորություն է ստանում կատարվելու: Այս պրոցեսը շարունակվում է այնքան ժամանակ , մինչև բոլոր ծրագրերի աշխատանքներն ավարտվում են:
 
Բազմածրագրավորումը ոչ մի երաշխիք չի տալիս, որ ծրագիրը կաշխատի ճիշտ ժամանակին: Իսկապես, ամեն առաջին ծրագիր կարող է ժամերով շատ լավ աշխատել, առանց մուտքի դեպի արտաքին սարքեր: Որքան էլ , որ չլինեն օգտվողներ , որոնք սպասում են ինտերակտիվ տերմինալի, ոչ մի խնդիր չի առաջանում: Օգտվողները քարտերի մի փունջ են հանձնում օպերատորին և ժամեր անց հետ են վերադառնում տպագրված արդյունքների համար:
Բազմածրագրավորումը մեծապես կրճատում է սպասման ժամանակը,երբ բազմաթիվ տվյալների փաթեթներ են մշակվում:
 
 
 
== Համատեղ բազմախնդրություն/ժամանակի բաշխիչ ==<!-- Այս հատվածը կապված է [[Apple IIGS]]ի հետ -->
Երբ համակարգչի օգտագործումը փաթեթային ռեժիմից փոխվել է ինտերակտիվ ` փոխադարձ ռեժիմի, բազմածրագրավորումը արդեն հարմար մոտեցում չէ: Յուրաքանչյուր օգտվող կցանկանար տեսնել իր ծրագրի աշխատանքը համակարգչում այնպես, կարծես դա միակն է համակարգչում: Ժամանակի բաշխման օգտագործումը սա հնարավոր դարձրեց այն որակավորմամբ, որ համակարգիչը այնքան արագագործ չի լինի ամեն մի օգտվողի համար, որքան , որ այն իսկապես կլիներ, եթե կատարեր միայն մեկ օգտվողի ծրագիրը:
 
Վաղ բազմախնդրային համակարգերը օգտագործում էին այնպիսի դիմումներ, որոնք ինքնակամ զիջում էին ժամանակը միմյանց: Այս մոտեցումը, որն օժանդակում էին բազմաթիվ համակարգչային [[օպերացիոն համակարգ]]եր, այսօր հայտնի է որպես համատեղ բազմախնդրություն: Չնայած այն հիմա հազվադեպ է օգտագործվում ավելի մեծամասշտաբ համակարգերում, այդուհանդերձ համատեղ բազմախնդրությունը սխեմաների պլանավորում էր իրենից ներկայացնում, որն օգտագործվում էր [[Microsoft Windows]]ում (մինչև [[Windows 95]] և [[Windows NT]]) և [[Mac OS]]ում (մինչև [[Mac OS X]]) և այսպիսով հնարավոր էր լինում միաժամանակ գործարկելու բազմակի դիմումներ: [[Windows 9x]]ը նույնպես օգտագործում էր համատեղ բազմախնդրությունը, բայց միայն 16 կարգանի դիմումների համար, այնպես, ինչպես Mac OS X-ի pre-[[Mac OS X v10.5|Leopard]] [[PowerPC]] տարբերակները օգտագործեցին դրանք [[Classic (Mac OS X)|Classic]] դիմումների համար: [[NetWare]] ցանցային օպերացիոն համակարգերը օգտագործում էին համատեղ բազմախնդրությունը մինչև NetWare 6.5: Համատեղ բազմախնդրությունը այսօր էլ դեռ օգտագործվում է [[RISC OS]] համակարգերում:
 
Քանի որ համատեղ բազմախնդրային համակարգը հիմնված է ամեն մի պրոցեսի վրա, որը կանոնավոր կերպով ապահովում է ժամանակ համակարգում գտնվող այլ պրոցեսների համար, այդ դեպքում մի որևէ թույլ կազմակերպված պրոցես կարող է ծախսել պրոցեսորի ամբողջ ժամանակը իր վրա կամ բերել նրան, որ ամբողջ համակարգը [[hang (computing)|դադարի աշխատել]]:Սերվերային միջավայրում սա վտանգավոր է, քանի որ ողջ ցանցը դառնում է փխրուն և խոցելի: Բոլոր ծրագրերը պետք է գնահատված և հստակեցված լինեն թեստային միջավայրում օգտագործվելու համար, նախքան տեղադրվելը գլխավոր սերվերի վրա, հակառակ դեպքում սերվերի ձախողված ծրագիրը դանդաղ է աշխատում, կամ էլ ամբողջ ցանցը ձախողվում է:
Չնայած համատեղ բազմախնդրային համակարգերի նախագծման և իրականացման բարդություններին, հարկադրված ժամանակի, իրական ժամանակի ներդրված համակարգերը ( ինչպես օրինակ տիեզերական ապարատները ) հաճախ են իրագործվում ` օգտագործելով այս նմուշը: Սա թույլ է տալիս շատ հուսալի , դետերմինացված հսկողություն սահմանել բարդ իրական ժամանակի արդյունքների վրա , օրինակ շարժիչների հրդեհվելը անսահման տիեզերքում դասընթացի ուղղումների համար:
 
== Առաջնահերթ բազմախնդրություն/ժամանակի բաշխիչ ==
{{Գլխավորը|Առաջնահերթություն (հաշվողական)}}
 
Առաջնահերթ բազմախնդրությունը թույլ է տալիս համակարգչային համակարգերին ավելի հուսալի երաշխավորել , թե յուրաքանչյուր պրոցեսի հերթական որ"կտորն" է տվյալ պահին աշխատում:Այն նաև թույլ է տալիս համակարգին արագ որոշել կարևոր արտաքին իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ մուտքային տվյալները,որոնք կարող են պահանջել տվյալ կամ մեկ ուրիշ պրոցեսի անհապաղ ուշադրություն:
 
Օպերացիոն համակարգերը մշակվեցին ` օգտվելու ապարատային այս հնարավորություններից և աշխատեցնել մի քանի պրոցեսներ ըստ առաջնայնության: Օրինակ, առաջնահերթ բազմախնդրությունը իրականացվել է[[Unixի]] <ref>[http://www.ibiblio.org/team/intro/unix/what.html The Digital Research Initiative<!-- Bot generated title -->]</ref>վաղ տարբերակներում 1969թվականին, և դարձել է ստանդարտ Unix and [[Unix-ի նմանությամբ]] օպերացիոն համակարգերում, ներառյալ [[Linuxը]], [[Solaris (օպերացիոն համակարգ)|Solarisը]] և [[Berkeley Software Distribution|BSD-ն]] իր [[Համեմատություն BSD օպերացիոն համակարգերի|ածանցյալների]] հետ:
 
Ցանկացած ժամանակ պրոցեսները խմբավորվում են 2 կատեգորիաներում: Նրանք, որոնք սպասում են մուտքի կամ ելքի (հայտնի որպես "[[I/O սահման]]"), և նրանք, որոնք ամբողջությամբ օգտագործում են պրոցեսորը:("[[CPU սահման]]"): Պարզ համակարգերում ծրագրային ապահովումը հաճախ լինում է հարցումային "[[Polling (համակարգչային տերմինալոգիայով)|poll]]", կամ "[[սպասողական |busywait]]", հարցված մուտքի սպասման ժամանակ (ինչպես օրինակ սկավառակը,ստեղնաշարը կամ ցանցային մուտքերը): Այս ընթացքում համակարգը չի իրականացնում օգտակար աշխատանք: Ընդհատումների և առաջնահերթ բազմախնդրության ի հայտ գալով I/O սահմանափակ պրոցեսները կարող են "արգելափակվել", կամ սպասման մեջ դրվել, մինչև անհրաժեշտ տվյալների ի հայտ գալը, թույլ տալով մնացած պրոցեսներին օգտագործել պրոցեսորը: Երբ պահանջվող տվյալները հայտնվում են , առաջանում է ընդհատում և արգելափակված պրոցեսները կարող են ժամանակին վերադառնալ կատարման:
 
Վաղ առաջնահերթ բազմախնդրային օպերացիոն համակարգը, որը մատչելի էր դարձել սովորական օգտվողների համար [[Sinclair QDOS]]-ն է [[Sinclair QL]]-ի հիման վրա , որը լույս տեսավ 1984 թվականին, բայց շատ քչերը կարողացան գնել այդ մեքենան: Commodore-ի հզոր [[Amiga]] տեխնոլոգիան, որը հրապարակվեց հաջորդ տարի, առաջին ֆինանսական առումով հաջողակ համակարգիչն էր, որն օգտագործեց այդ տեխնոլոգիան և նրա մուլտիմեդիա հնարավորությունները դարձնում էին նրան անհատական համակարգիչների ժամանակակից բազմախնդրության հստակ նախահայրը: 1990-ական թվականների սկզբին [[Microsoftը]] առաջնահերթ բազմախնդրությունը դարձրեց իր օպերացիոն համակարգերի հիմնական բնութագրիչը, այն ժամանակ ,երբ զարգանում էին [[Windows NT 3.1]]-ը և հետո [[Windows 95]]-ը:Ավելի ուշ այն ընդունվեց Apple Macintosh [[Mac OS]] 9.x-ի կողմից <ref>[http://developer.apple.com/technotes/tn/tn2006.html Technical Note TN2006: MP-Safe Routines<!-- Bot generated title -->]</ref> որպես լրացուցիչ API, այսինքն դիմումները կարող էին ծրագրավորվել` օգտագործելով առաջնահերթ կամ կոոպերատիվ մոդելները և ավելի վաղ դիմումները դառնում էին կոոպերատիվ բազմախնդրային միակ պրոցեսի շրջանակներում: [[Mac OS X]]-ը, լինելով [[Unix-ին նման]] համակարգ, օգտագործում է առաջնահերթ բազմախնդրությունը, բոլոր առաջնային դիմումների համար, չնայած [[Classic (Mac OS X)|Classic]] դիմումները համատեղ բազմախնդրային են Mac OS 9 միջավայրում, որն աշխատում է ինչպես OS X պրոցեսը (և ենթակա է առաջնայնության, ինչպես մյուս OS X պրոցեսները):
 
Նման մոդելները օգտագործվում են [[Windows 9x]] և [[Windows NT|Windows NT ընտանիքի]] համակարգերում, որտեղ առաջնային 32-բիտանի դիմումները առաջնահերթ բազմախնդրային են , իսկ ավելի վաղ 16-բիտանի դիմումները [[Windows 3.1x|Windows 3.x]] համատեղ բազմախնդրային են միակ գործընթացի շրջանակներում, չնայած NT ընտանիքում հնարավոր է ստիպել 16 բիտանի դիմումներին աշխատել որպես առանձին առաջնահերթ բազմախնդրային պրոցես: <ref>[http://www.smartcomputing.com/editorial/article.asp?article=articles%2F2005%2Fs1606%2F08s06%2F08s06.asp Smart Computing Article - Windows 2000 &16-Bit Applications<!-- Bot generated title -->]</ref> Windows-ի 64-բիտանի հրատարակությունները,և [[x86-64]], և [[Itanium]] տարբերակների համար, այլևս չեն օժանդակում ավելի հին 16 կարգանի դիմումներին և այսպիսով ապահովում են առաջնահերթ բազմախնդրություն բոլոր օժանդակ դիմումների համար:
 
 
 
== Իրական ժամանակ ==
Բազմախնդրության պատճառներից է համարվում [[իրական ժամանակի հաշվողական]] համակարգերի նախագծումը, որտեղ կան մի շարք հնարավոր իրար հետ կապ չունեցող արտաքին գործողություններ, որոնց անհրաժեշտ է վերահսկել միակ պրոցեսորային համակարգի միջոցով:
Նման համակարգերում հիերարխիկ ընդհատման համակարգը զուգակցվում է առաջնահերթ պրոցեսի հետ, որպեսզի հիմնական գործողություններին տրվեն առկա պրոցեսի ժամանակի ավելի մեծ հատված:
 
 
== Բազմահոսքայնություն ==
Քանի որ բազմախնդրությունը մեծապես բարելավեց համակարգիչների արտադրողականությունը, ծրագրավորողները սկսեցին աշխատեցնել ծրագրերը որպես համատեղ պրոցեսների հավաքածուներ (օրինակ մի պրոցեսը հավաքագրում է մուտքային տվյալները, մեկ այլ պրոցես մշակում է մուտքային տվյալները, մյուսը դուրս է գրում արդյունքները սկավառակի վրա): Ինչևիցե, պահանջվում են որոշակի սարքեր, որպեսզի թույլատրեն պրոցեսներին արդյունավետ փոխանակել տվյալները:
 
[[Հոսք (համակարգչային գիտություն)|Հոսքերի]] հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ պրոցեսների համատեղման ամենաարդյունավետ ճանապարհը տվյալների փոխանակման համար, դրանց ողջ հիշողության տարածքի բաժանումն է: Այսպիսով, հոսքերը հիմնականում պրոցեսներ են, որոնք իրականանում են հիշողության նույն կոնտեքստում: Հոսքերը բնութագրվում են որպես ''թեթևքաշային'' ,քանի որ հոսքերի միջև փոփոխությունները չեն բերում հիշողության կոնտեքստի փոփոխությանը:
 
Մինչ հոսքերը պլանավորվում էին ըստ առաջնահերթության, որոշ օպերացիոն համակարգեր ապահովում էին հոսքերի մի տարբերակ, ''[[Fiber (համակարգչային գիտություն)|fiber]]'' անունով, որոնք պլանավորվում էին կոոպերատիվ օպերացիոն համակարգերում: Նրանք , որոնք չէին ապահովում հոսքերի Fiber տեսակը, ծրագրային դիմումները կարող էին իրականացնել իրենց սեփական fiber հոսքերը` օգտագործելով կրկնակի կանչերը, աշխատողի գործառույթներից ելնելով:Fiber-ները ավելի թեթևքաշային են, քան հոսքերը և մի փոքր ավելի հեշտ է աշխատել դրանց հետ, չնայած դրանք հակված են կորցնելու [[բազմապրոցեսորային|բազմաթիվ պրոցեսորներով մեքենաների]] հոսքերի որոշ կամ բոլոր առավելությունները:{{Citation needed|date=August 2007}}
 
Որոշ համակարգեր ուղղակիորեն աջակցում են [[Բազմահոսքայնություն (համակարգչային տեխնիկա)|բազմահոսքայնությանը համակարգչային տեխնիկայում]]:
 
== Հիշողության պաշտպանություն ==
{{Գլխավորը|Հիշողության պաշտպանություն}}
 
Երբ հիշողությունում առկա են բազմաթիվ ծրագրեր, մի որևէ վատ ձևակերպված ծրագիր կարող է (պատահական կամ միտումնավոր) վերագրանցել հիշողությունը, որը պատկանում է մեկ այլ ծրագրի, կամ նույնիսկ օպերացիոն համակարգի:
 
Ուստի օպերացիոն համակարգը սահմանափակում է կատարվող ծրագրի հիշողության մատչելիությունը: Ծրագիրը, որը փորձում է մատչելի դարձնել հիշողությունը իր թույլատրելի սահմաններից դուրս, անմիջապես կդադարեցվի նախքան կկարողանա փոխել մեկ այլ պրոցեսի պատկանող հիշողությունը:
 
Մեկ այլ կարևոր նորամուծություն էր արտոնության մակարդակների գաղափարը: Ստորին արտոնությամբ առաջադրանքներին չի թույլատրվում հիշողության մատչելիության որոշակի տեսակներ և չի թույլատրվում կատարել որոշակի հրահանգներ: Երբ առաջադրանքը փորձում է կատարել մի որևէ արտոնյալ գործողություն, առաջանում է [[Ծուղակ (համակարգային)|ծուղակ]] և մի որևէ վերահսկիչ ծրագրի, որը կատարվում է ավելի բարձր մակարդակում, թույլատրվում է որոշել, թե ինչպես գործել այդ դեպքում:
 
== Հիշողության փոխանակում ==
[[Վիրտուալ հիշողության|Փոխանակման ֆայլերի]] կամ փոխանակման բաժանմունքների օգտագործումը օպերացիոն համակարգի համար մի ճանապարհ են` տրամադրելու ավելի մեծ հիշողություն, քան ֆիզիկապես կարող է հասանելի լինել պահելով հիմնական հիշողությունից մասնաբաժիններ [[երկրորդական պահեստում]]: Մինչ բազմախնդրությունը և հիշողության փոխանակումը 2 ամբողջովին իրար հետ կապ չունեցող տեխնիկաներ են , սակայն դրանք շատ հաճախ օգտագործվում են միասին, քանի որ հիշողության փոխանակումը թույլատրում է ավելի շատ առաջադրանքներ բեռնել միաժամանակ: Սովորաբար բազմախնդրային համակարգը թույլ է տալիս մեկ այլ պրոցեսի կատարվել, երբ ընթացքի մեջ գտնվող պրոցեսը հանդիպում է մի կետի, որտեղ այն ստիպված է սպասել, մինչև [[երկրորդական պահեստից]] կվերաբեռնվի հիշողության մի որոշակի մասնաբաժին:
 
== Ծրագրավորումը բազմախնդրային միջավայրում ==
Պրոցեսները, որոնք լիովին անկախ են, շատ բարդություններ չեն առաջացնում ծրագրում: Բարդությունների մեծ մասը բազմախնդրային համակարգերում առաջանում է առաջադրանքների միջև համակարգչային ռեսուրսների բաշխման անհրաժեշտությունից և առաջադրանքների համատեղման գործողությունների սինխրոնիզացման պահանջներից:
Տարբեր [[մրցակից հաշվողական]] տեխնիկաներ են օգտագործվում, որպեսզի խուսափեն հնարավոր պրոբլեմներից, որոնք առաջանում են բազմաթիվ առաջադրանքների` միևնույն ռեսուրսը իրենց ենթարկելու փորձերից:
 
Մեծամասշտաբ համակարգերը երբեմն կառուցվել են կենտրոնական պրոցեսոր(ներ)ով և մի շարք այլ [[Channel I/O|I/O պրոցեսորներով]], որոնք անհամաչափ [[բազմամշակման]] տեսակ են:
 
Տարիների ընթացքում բազմախնդրային համակարգերը կատարելագործվել են: Ժամանակակից օպերացիոն համակարգերը ընդհանուր առմամբ ներառում են մանրակրկիտ մեխանիզմներ` պրոցեսների առաջնայնությունը որոշելու համար, այն ժամանակ , երբ [[համաչափ բազմամշակումը]] իր մեջ է ներառում նոր բարդություններ ու կարողություններ:
 
== Նշումներ ==
{{Reflist}}
 
== Ինչպես նաև ==
* [[Process (computing)|Պրոցես]]
* [[Պրոցեսային վիճակներ]]
* [[Պրոցեսային ժամանակ]]
* [[Task (computers)|Առաջադրանք]]
* [[Բազմածրագրավորում]]
 
{{օպերացիոն համակարգ}}
{{Զուգահեռ_հաշվարկային}}
 
{{DEFAULTSORT:Համակարգչային բազմախնդրություն}}
[[Կատեգորիա:Օպերացիոն համակարգերի տեխնոլոգիան]]
[[Կատեգորիա:Մրցակից համակարգեր]]
 
[[ca:Multitasca]]
[[cs:Multitasking]]
[[da:Multitasking]]
[[de:Multitasking]]
[[el:Πολυεπεξεργασία]]
[[en:Computer multitasking]]
[[es:Multitarea]]
[[eu:Multiataza]]
[[fa:چندکارگی (رایانه)]]
[[fi:Moniajo]]
[[fr:Multitâche]]
[[he:ריבוי משימות]]
[[hr:Višezadaćnost]]
[[hu:Többfeladatosság]]
[[id:Tugas ganda]]
[[it:Multitasking]]
[[ja:マルチタスク]]
[[kk:Көптапсырмалылық]]
[[ko:다중작업]]
[[nl:Multitasking (computer)]]
[[nn:Multikøyring]]
[[no:Multitasking]]
[[pl:Wielozadaniowość]]
[[pt:Multitarefa]]
[[ru:Многозадачность]]
[[simple:Multitasking]]
[[sk:Multitasking]]
[[sl:Večopravilnost]]
[[sv:Multikörning]]
[[uk:Багатозадачність]]
[[zh:多任务处理]]