«Վաֆթրուդնիրի խոսքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք | պատկեր = Odin and Vafþrúðnir by Frølich.jpg | ժանր = առասպել | տեսակ = չափածո շարադրանք | հրատար...»:
 
No edit summary
Տող 14.
«Վաֆթրուդնիրի խոսքը» երգի սկզբի հինգ տներում Օդինն իր կնոջ՝ [[Ֆրիգգ (դիցաբանություն)|Ֆրիգի]] հետ քննարկում է դեպի հսկաների աշխարհը կատարվող արշավանքի նպատակահարմարության հարցը: Գերագույն ասը՝ ծպտված Գագնրադ (Հաղթանակը կարգավորող) անվան տակ, ներկայանում է հսկա Վաֆթրուդնիրի ապարանք: Սկսվում է մրցամարտ-բանավեճը, և հակառակորդները փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով փորձում են պարզել, թե ով է նրանցից ամենախելացին: Այդ անսովոր մենամարտում պարտվողին մահ է սպասում: Այս հարց ու պատասխանի ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ նոր առասպելական մանրամասներ աստվածների, հսկաների, թզուկների և ընդհանրապես տիեզերական համակարգի բոլոր աշխարհների մասին: Դրամատիկ զարգացումներով համեմված և բանահյուսական հնչեղությամբ կատարյալ այս երգը նմանվում է մի համառոտ առասպելաբանական բառարանի:
Վերջում հաղթում է [[Օդին (դիցաբանություն)|Օդինը]], քանի որ իմաստուն հսկա Վաֆթրուդնիրը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ էր շշնջացել գերագույն աստվածը իր քաջ զավակի ականջին, երբ կրակի էր տալիս նրան: Իսկ դա հայտնի չէր էլ ուրիշ ոչ ոքի:
 
<poem>Ու ոչ մի մարդ չի իմանա,
թե անցած-գնացած ժամին
դու քո որդուն ինչ ասացիր:
Իմ այս լեզվով մահագուշակ
քեզ պատմեցի հին օրերից
և վախճանից աստվածների,
Օդինի դեմ բանավեճում
ես պարտվեցի, արդ այսուհետ
ամենքից խելոքն ես հավետ:</poem>
 
== Աղբյուրներ ==