«Վոլվայի գուշակությունը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
== Նկարագրություն ==
Երգում հիմնական գործող անձինք երկուսն են՝ գուշակուհի Վոլվան և սկանդինավյան դիցարանի գերագույն աստված [[Օդին (դիցաբանություն)|Օդինը]]: Այն գաղտնախորհուրդը, որին տիրապետում է Վոլվան, մի ծածուկ, անդրշիրիմյան ուսմունք է, որի համաձայն կան բանականությանը անհասանելի խորհրդավոր գերբնական և անդրշիրիմյան ուժեր: Դրանք կարող են զգացվել միայն ընտրյալների կողմից, ինչպիսին է Օդինը, որի առաջ հասանելի է Վոլվայի աշխարհը: Գրագիտության ու հզորության հովանավոր գերագույն աստված Օդինը բարձրահասակ է ու հաղթանդամ, նրա կզակը շարունակվում է երկար ճերմակ մորուքով: Նա հագել է երկար մոխրագույն փարաջա և կրում է կապույտ գլխարկ: Ձեռքին բռնում է Հունգնիր անունով անվրեպ ու սրբազան նիզակը: Աստվածների հայրը թեև սովորաբար կրում է արծվակերպ սաղավարտ, սակայն երբ հարցուփորձ անելու համար շրջում է այն ու այնտեղ, ծպտվելու համար կրում է դեմքի կեսը ծածկող լայնեզր գլխարկը:
 
Վոլվան գտնվում է անդրաշխարհ Հելի մի գերեզմանոցում, որտեղ խորը քնի մեջ պառկած է իր սառը մահճում, և միայն հատուկ կախարդանքը կարող է նրան արթնացնել: Օդինը տիրապետում է այդ հնարքին և արթնացնում է Վոլվային: Սա, արթնանալով, ոչ միայն Օդինին, այլև ի լուր աշխարհի սկսում է բազմաթիվ փոխաբերություններով ու խորհրդանիշներով հաղորդել անհիշելի ժամանակներում տեղի ունեցած արարչագործության մասին, նկարագրել տիեզերքի ու աշխարհի արարումը, ինչպես նաև խորհրդավոր, գերբնական ու անդրաշխարհային ուժերի՝ հսկաների, թզուկների, ալֆերի (անգլիական բանահյուսության մեջ՝ էլֆեր) և այլ էակների մասին: Վերջում Վոլվան հայտնում է Ռագնարոկ անունով սարսափելի պատերազմի մասին, որի արդյունքում կործանվելու են աստվածները, հսկաներն ու աշխարհը: