«Վիքիպեդիա:Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
 
== Էմբրիոգենեզ ==
Սաղմի զարգացումը կատարվում է փուլերով, աստիճանական, որակական և քանակական փոփոխություններով: Տարբերում են հետևյալ փուլերը` բեղմնավորում, տրոհում, բլաստուլայի առաջացում, գաստրալյացիա, սաղմնային թերթիկների տարբերակում` հյուսվածքների, օրգանների և օրգանհամակարգերի սաղմերի առաջացմամբ` հիստոգենեզ, օրգանոգենեզ:
 
'''ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ''' (fertilistatio): Բեղմնավորման արական և իգական սեռական բջիջների միաձուլման գործընթացն է, որի արդյունքում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը և առաջանում է որակապես նոր բջիջ` զիգոտ (բեղմնավորված ձվաբջիջ կամ միաբջիջ սաղմ): Զիգոտում կորիզի զանգվածն ավելանում է երկու անգամ, իսկ ցիտոպլազմայի ծավալը մնում է նույնը, հատկապես` տելոցենտրալ ձվաբջիջների բեղմնավորման ժամանակ: Բեղմնավորման գործընթացում տարբերում են երեք փուլեր.
 
1) Գամետների հեռակա փոխազդեցություն և մոտեցում: