«Ֆրենկ Լլոյդ Ռայթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
'''Ֆրeնկ Լլոյդ Ռայթ''' (Frank Lloyd Wright, [[հունիսի 8]], [[1867]] - [[ապրիլի 9]], [[1959]]), ամերիկացի ճարտարապետ-նորարար, որը մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի առաջին կեսի արևմտյան ճարտարապետության զարգացման վրա։ «Օրգանական ճարտարապետություն» ուղղության ականավոր ստեղծողներից մեկն էր և բաց պլանի ջատագով։
 
Երկու տարի սովորել է Վիսքոնսինի համալսարանի ինժեներական քոլեջում (ՎիսկոնսինիՎիսքոնսինի համալսարաը 19561955 թվականին Ռայթին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում, թեև նա համալսարանը չի ավարտել)։ Աշխատել սկսել է [[Չիկագո]]յում ճարտարապետներ Ջ․ Լ․ Սիլսբիի ([[1887 թվական]]ից), ապա՝ Լ․ Սալլիվենի ([[1888 թվական]]ից) մոտ։ Վերջինիս, ինչպես և [[Չիկագո]]յի դպրոցի գաղափարները՝ ձևի և ֆունկցիայի միասնության մասին, խոր ազդեցություն են գործել նրա վրա և ուղեկցել են ստեղծագործական ողջ կյանքում։ Սակայն Ֆրանկ Լլոյդ Ռայթի առաջին գործերում (Չառլիի տունը [[Չիկագո]]յում, [[1891]]) առկա է այդ գաղափարների ռոմանտիկ մեկնաբանությունը, որն ավելի ակնառու է դարձել [[1893 թվական]]ից, երբ սկսել է աշխատել ինքնուրույն, և, հատկապես, [[1900 թվական]]ից հետո՝ «պրերիաների տներ» շարքի կառույցներում։
 
Ռայթը ամենաբեղմնավոր ճարտարապետներից է. ավելի քան յոթանասուն տարի ձգված իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է նախագծել հազարից ավելի կառույցներ, որոնցից 532-ը ավարտի են հասցվել: Մասնագետների կարծիքով՝ «օրգանական ճարտարապետության» փիլիսոփայությունը լավագույնս մամնավորվել է 1935 թվականին Ռայթի նախագծով կառուցված «Տուն՝ ջրվեժի վրա» (Fallingwater) կառույցում, որն անվանվել է «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանքը»:
Տող 24.
Այս ամենի հետ մեկտեղ Ֆրենկ Լլոյդ Ռայթը հեղինակել է քսան գիրք և բազմաթիվ հոդվածներ, եղել է մեծ ժողովրդականություն վայելող դասախոս, ով բազմամարդ լսարաններում դասախոսություններով հանդես է եկել և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում:
 
1991 թվականին ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը նրան ճանաչել է «բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն և ամենաազդեցիկ ճարտարապետ»: Բրիտանական հանրագիտարանը նրան անվանել է «ամերիկյան ամենաստեղծարար ճարտարապետը»
 
Ռայթի ճարտարապետական աշխատանքներից, բացի վերը արդեն նշվածներից, ուշագրավ են նաև Ուիլիտսի տունը [[Հայլենդս շրջան (Ֆլորիդա)|Հայլենդ]] զբոսայգում ([[Իլինոյս]], [[1902]]) և Ռոբիի տունը ([[1909]]) [[Չիկագո]]յում, որոնցում մեծաքանքար ճարտարապետը, ճապոնական ճարտարապետության ավանդույթներով ներշնչված, առաջին անգամ իրագործել է «հոսող» ներքին տարածությունների միասնական համակարգի գաղափարը։