«Հեր (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Հեր» վերանվանված է «Հեր (գավառ)»
No edit summary
Տող 1.
'''Հեր''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Պարսկահայք]] նահանգում, Կապուտան ([[Ուրմիա լիճ]]) լճից հյուսիս-արևմուտք։
[[Հեր]], գավառ [[Մեծ Հայք]]ի [[Պարսկահայք]] նահանգում, համապատասխանում է այժմյան Իրանի Խոյի շրջանին ([[Ուրմիա լիճ|Ուրմիա լճից]] հյուսիս): Գավառի նշանավոր պատմաաշխարհագրական վայրերն են [[Խոյ (քաղաք)|Հեր քաղաքը]] և [[Նվարսակ]] գյուղը, որտեղ [[484]] թ Վահան Մամիկոնյանի և պարսիկ Նիխոր զորավարի միջև կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը:
 
==Աշխարհագրություն==
Կոտար գետի մոտ մի ոչ մեծ դաշտի կենտրոնում գտնվում էր գավառին համանուն Հեր (այժմ` Խոյ) քաղաքը: 9-11 դդ Հեր և Զարևանդ գավառները մտնում էին [[Վասպուրականի իշխանություն|Վասպուրականի իշխանության]] մեջ:
 
Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր [[Պարսկահայք]]ի [[Զարավանդ]], հարավից՝ [[Զարեհավան]], արևմուտքից՝ [[Վասպուրական]]ի [[Անձախի ձոր]] և [[Աղանդ ռոտ]], արևելքից՝ [[Մարանդ]], հարավ-արևելքից՝ [[Գաբիթյան]] գավառներին։ Կենտրոնը՝ [[Հեր]]։ Համապատասխանել է հետագայի [[Խոյ]] գավառին։
{{Մեծ Հայք-անավարտ}}
 
==Պատմություն==
 
Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է [[Խորխոռունիներ]]ի տոհմաճյուղ Մաղխազունիներին, [[Արշակունիներ]]ի ժամանակաշրջանում հարևան [[Զարավանդ]] գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ [[Մարզպանական Հայաստան]]ում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հեր և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թթ․ Հերը մտել է Վասպուրականի իշխանության, [[885]]-ից հետո՝ [[Աշոտ Ա]] Բագրատունու տիրույթների մեջ։ Այնուհետև Հերն ընկել է օտար նվաճողների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ [[հայ]] բնակչությունը։ [[1403]]-ին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին [[Հայաստան]]ի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են [[հայեր]]։ Սեֆյան [[Իրան]]ի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827-ին ռուսական զորքն առժամանակ գրավել է [[Խոյ]]ի գավառի մեծ մասը։ 1828-29-ին գավառի հիմնական բնակիչների՝ [[հայեր]]ի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է [[1918]]-ի թուրքական հարձակման ժամանակ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո [[Խոյ]]ում մնացած մոտ 500 տուն [[հայեր]]ը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս, Մահլա արվարձանում։
 
{{ՀՀՀ}}
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}