«Օպերացիոն համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 75.
Mac OS X-ը (կարդացվում է [mæk oʊ ɛs tɛn]) POSIX համատեղելի օպերացիոն համակարգ է, որը պատկանում է Apple ընկերությանը։ Այն Mac OS 9-ի իրավահաջորդ վերջնական, «դասական» մշակումն է, և 1984 թվականից հանդիսանում է Apple ընկերության հիմնական օպերացիոն համակարգը։ Լինելով հիմնված Mach միջուկի և BSD 4.4-ի մի քանի ենթահամակարգերի վրա, այն թողարկվում է Macintosh համակարգիչների համար, որոնք հիմնված են PowerPC և Intel պրոցեսորների վրա (սկսած 10.6 տարբերակից, Mac OS X-ն ապահովում է միայն Intel պրոցեսորների վրա հիմնված Mac համակարգիչների աշխատանքը)։ Mac OS X-ը, որի X-ն իրենից ներկայացնում է հռոմեական 10 թիվը, UNIX-ի վրա հիմնված գրաֆիկական օպերացիոն համակարգ է։ Նրա 6-րդ թողարկումը՝ Mac OS X v10.5 "Leopard"-ը շահել է UNIX 03 հավաստագիր, որպես Intel պրոցեսորների վրա աշխատող համակարգ։
 
== Firefox ՕՀ ==
Mozilla-ն այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման 2012-ի առաջին եռամսյակում: Հաղորդում է HotHardware-ը:
 
Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից:
 
Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին:
 
Նոր ՕՀ-ն ընդհանուր առմամբ նման է Chrome ՕՀ-ին, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են դիտարկչում: Սակայն եթե Chrome ՕՀ-ում օգտագործվում է համանուն դիտարկիչը, ապա B2G-ում՝ Firefox-ում օգտագործվող Gecko շարժիչը:
 
Նոր ՕՀ-ը նախատեսված է բացառապես սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար: Ներկա պահին Mozilla-ի մշակողներն աշխատում են հավելվածների ստեղծման, ինչպես նաև[[B2G-ն Android]] -սարքերի հետ համատեղելի դարձնելու վրա:
 
[[ace:OS]]