«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 169.
 
=== «Բրիտանական հանրագիտարան» ===
1816 թվականին Յունգը «ԲրիտանակնԲրիտանական հանրագիտարանի» խմբագրության կողմից Յունգը հրավիրվեց 6-րդ հատորի «հավելվածի» համար մի շարք հոդվածներ գրելու, որոնցումինչը նահնարավորություն կարողէր էրստեղծում լիարժեքորեն իրականացնելբավարարել իր բազմաթիվբազմաբնույթ հետաքրքրությունները: Ընդամենը մինչև 1825 թվականը նա գրեց 63 հոդված, որոնցից 46-ը կենսագրական էին: Հանրագիտարանով զբաղվելու հիմնական պատճառը աշխատավարձն էր. բժշկական պրակտիկան դանդաղաշարժ կերպովդանդաղ էր առաջ գնում, իսկ բժշկական գրքերը վատ էին վաճառվում: Նախաձեռնելով «Բժշկական գրականության ներածության» երկրորդերկրորդ՝ 1823 թվականի հրատարակությունը, Յունգը հրաժարվեց հողինակային իրավունքներից 100 ֆունտ ստեռլինգի դիմաց (95 գինեյա) հրաժարվեց հեղինակային իրավունքներից: «ԲրիտանիկայումԲրիտանիկան» մասնակցելուխմբագրելու համար Յունգը որպես պարտադիր պայման առաջադրեց չնշել իր հեղինակ լինելը (նշվում էր 1823 թվականից) և պահանջեց մեկ էջի համար 16 գինեյա հոնորար, որը հետագայում ավելացվեցբարձրացավ մինչև 20: Նրա հոդվածների ընդհանուր ծավալը կազմում էրէին 380 էջ in quarto, ընդ որում միայն «Լեզուներ» հոդվածը ընդգրկում էր մւտավորապեսմոտավորապես 33000 բառ: Հանրագիտարանում մասնակցությունը Յունգի համար բավկանինբավականին շահութաբեր եղավ. խմբագրությունում աշխատանքի չ տարիների ընթացքում նա վաստակեց մոտավորապես 7000 ֆունտ ստերլինգ, 572 000 ֆունտ 2015 թվականի արժեքով:
 
Յունգի երկու հանրագիտարանային հոդվածները՝ «Եգիպտոս» և «Գույն», լիարժեք գիտական մենագրութւներ էին և արտացոլում էին համապատասխան բնագավառների վերջին հաջողությունները: 1855 թվականին Յունգի ստեղծագործությունների ժողովածույում վերահրատարկվեցին իր «Կամուրջ», «Ատաղծագործական աշխատանքներ», «Գույն», «Կոհերենտություն», «Եգիպտոս», «Հերկուլանում», «Լեզուներ», «Մակընթացություններ», «Չափ ու կշիռ» և թվով 23 կենսագրական հոդվածները: Յունգի կողմից նկարագրված անձանց թվում էին Լապլասը և Լալանդը, իր հերոսներից շատերին Յունգը անձամբ էր ճանաչել, օրինակ Կևենդիշին, ում կենսագրական տվյալները բավականին սուղ են: Հիմնականում Յունգի կենսագրական հոդվածները կազմված էին միատիպ՝ կյանքի հիմնական փուլերը, գիտական աշխատությունների վերլուծություն, ստեղծագործության ընդհանրական գնահատական: Երբեմն գիտական աշխատությունների մասին բաժինը ընդգրկում էր վերլուծության մեծ ծավալներ՝ Լապլասին նվիրված հոդվածում Յունգը հղում է կատարել նրա 101 աշխատության, Լալանդի մասին հոդվածում՝ 200: Յունգի հոդվածները շատ դեպքերում սկզբնաղբյուրի նշանակություն ստացան, իսկ հեղինակի տված գնահատականները իր սեփական մեթոդաբանական կրեդոյի պատկերացման մասին միակ աղբյուրներն են: Միևնույն ժամանակ նա ազատ չէր ընտրության հարցում, Մակվի Նապյերը անընդհատ պարտադրում էր Յունգին թեմաներ, որոնցում Յունգը իրեն կոմպետենտ չէր համարում և որոնց մասին չէր ուզում անգամ արտահայտվել: Այսպես, լույսի բևեռացման մասին հոդվածը Արագոյի ֆրանսերեն հոդվածի թարգմանությունն էր, որին Յունգը մի քանի մեկնաբանություն էր ավելացրել: Յունգը գրեց «Վաննա» հոդվածը (քանի որ աշխատում էր ծովային կուրորտում), սակայն կարողացավ հրաժարվել «Կարնիոլոգիա» հոդվածից, որի բովանդակությունը «աղբ» անվանեց: Նա նաև հրաժարվեց «հորատա-պայթյունային աշխատանքներ» հոդվածից, հիմնավորելով նրանով, որ 10 տարի չի հետաքրքրվել «մեխանիկական արվեստի ցանկացած տեսակով»: 1821 թվականին նա հրաժարվեց «Լեռնային գործ» և «Քարահատում» հոդվածներից: Միայն 1823 թվականին նա հանձնվեց և գրեց «Ճանապարհաշինարարություն» հոդվածը: Համաձայն Է. Ռոբինսոնի, Յունգին կենսագրությունները գրավում էին ավելի քիչ, քան ամփոփիչ հոդվածները:
Տող 182.
1821 թվականի ամռանը Յունգը վաճառեց իր Ուորթինգի տունը, և որոշում կայացրեց ուղևորվել մայրցամաք՝ այցելելով Իտալիա, ուր նա այդպես էլ չէր հասցրել այցելել քառորդ դար առաջ: Յունգը կնոջ հետ լքեց Լոնդոնը հունիսի կեսին և վերադարձավ հոկտեմբերի վերջին: Նա համատեղում էր զբոսաշրջիկի հասարակ հետաքրքրությունները Թագավորական ընկերությունում իր մասնագիտական պարտականությունների հետ: Նրա ճանապարհի առաջին կետը Փարիզն էր և Ֆրանսիայի ինստիտուտը, որտեղ հանդիսավոր հանդիպում կազմակերպեցին Արագոն և Ալեսանդր Հումբոլտը: Յունգը ծանոթացավ Լապլասի, Կյուվիեյի և Բիոյի հետ, սակայն չկամեցավ հանդիպել Շամպոլյոնի հետ, որն այդ ժամանակ ապրում էր Յունգի ճանապարհին գտնվող Գրենոբլում: Չնայած այդպիսի ընդունելությանը, այցելության ժամանակ լուրջ գիտական թեմաներ չէին բարձրացվել, Յունգին Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ ընտրեցին միայն 6 տարի անց: Յունգ ամուսինները դիլիժանսով ուղևորվեցին Թուրին, անցնելով Լիոնով և Շամբերիյով: Ճանապարհորդության իտալական մասը անցնում էր Ջենովայով, Հռոմով, Նեապոլով, Սիենայով, Պիզայով, Ֆլորենցիայով, Վենետիկով և Միլանով:
 
Յունգը համատեղում էր անտիկ և Ռենեսանսի արվեստի նկատմամբ հետաքրքրությունը եգիպտական արվեստի հավաքածուների հետազոտության հետ, որոնցից ամենամեծը պատկանում էր Բերնանդինիո Դորվետտիյին և պահպանվում էր Լիվոռնոյում: ՀավաքածույիՀավաքածուի առարկաների մեջ սեպտեմբերի 8-ին Յունգը հայտնաբերեց երկլեզու գրություն (15 տող դեմոտիկա, 32 տող հունական տեքստ), նման Ռոզետայինին, որը կարող էր օգտագործվել վերծանման մեթոդի ստուգման համար: Սակայն Յունգին չհաջողվեց պատճենահանման համար թույլտվություն ստանալ: Ուղևորությունից ստացած տպավորությունների մեծամասնությունը վերաբերում էին մշակույթին և արվեստին, որոնց Յուգնը թերահավատությամբ մոտեցավ, համարելով, որ Իտալիայում նրանք նույն մակարդակի են, ինչ որ Անգլիայում: Իտալիայում հանգիստը մռայլվեց Յունգի զոքանչի, Էլիզա Յունգի մոր՝ տիկին Մաքսվելի հիվանդության մասին լուրով, որը հասել էր նրանց դեռ Ֆլորենցիայում: Այդ պատճառով նրանք ստիպված ավելի քիչ ժամանակ մնացին Վենետիկում և Միլանում և հրաժարվեցին Շվեյցարիա և Ռեյնի հովիտ ուղևորությունից, որը Յունգը նախապես ծրագրել էր: Ժնևում ամուսինները իմացան տիկին Մաքսվելի մահվան մասին և շարժվեցին Շաֆֆհաուզեն, որտեղից 1821 թվականի հոկտեմբերի 21-ին հասան Բրյուսել:
 
=== Բանավեճ Շոմպոլյոնի հետ ===
Տող 200.
 
=== Կյանքի վերջին տարիներ ===
Իր կյանքի վերջին տասնամյակ Յունգը մուտք գործեց որպես ապահով բարեկեիկբարեկեցիկ կյանք ունեցող մարդ։ Նա սկսեց զբաղվել այն ժամանակների համար նոր բիզնեսով՝ կյանքի ապահովագրությամբ,. ապահովագրական կազմակերպություններից մեկում (Life Insurance Company) նա ծառայում էր որպես բժիշկ և հաշվարկների մասնագետ։ Նա լավ գումար վաստակեց 1824 թվականի բորսային տենդի ժամանակ, երբ գովազդը առաջարկում էր կյանքի ապահովագրման 600-ից ոչ պակաս սխեմա։ Ծովակալության և ապահովագրական կազմակերպության աշխատավարձի շնորհիվ նա ձեռք էր բերում տարեկան 500 ֆունտ (40000՝ 2015 թվականի արժեքով), ինչը, համաձայն ինքնակենսագրականի, իրեն թույլ էր տալիս լինել բացարձակապես անկախ պացիենտների և ընթերցողների քմահաճություններին։ Դեռևս 1816 թվականին Յունգը անանուն կերպով հրապարակել էր «Կյանքի արժեքավորության հանրահաշվական արտահայտությունը» հոդվածը։ 1815 թվականի տարածված հիվանդություններին նվիրված գրքում նա հրապարկել էր Մեծ Բրիտանիայի տարբեր կոսություններումկոմսություններում համեմատական մահացության աղյուսակներ, ընդ որում Լոնդոնի վիճակգրությունը վատագույնն էր։ 1820 թվականից հետո, արդեն զբաղված լինելով կյանքի ապահովագրմամբ, նա այդ թեմային վերաբերող հինգ հոդված հրապարակեց իր անվան տակ, ձգտելով տրամադրել իր պոտենցիալ հաճախորդներին ապահովագրման հաշվվմանհաշվման առավել հարմար բանաձևեր։
 
Ինտելեկտուալ առումով նա փորձում էր հարմարեցնել ալիքների տեսությունը երկրաբանության և գեոդեզիայի համար։ Յունգը եկավ այն եզրահանգման, որ երկրակեղևի տատանումները նման են ձայնային ալիքների երկայնակներկայնական տտանումներին։տատանումներին։ Դա ի հայտ բերեց Երկրի իրական ձևի վերաբերյալ հարցը, որը դեռևս Նյուտոնը ընդունում էր ոչ թե որպես գնդոլորտ, այլ որպես սֆերոիդ։ Յունգի նորարաությունընորարարությունը այդ սֆերոիդի անճշտության գիտակցման մեջ էր։ Յունգի արգումենտները մեծ տպավորություն գործեցին Լապլասի վրա, ով օգտագործել էր Յունգի ենթադրությունները իր աշխատանքներից մեկում։
 
Տիրապետելով մեծ եկամուտի և վարելով աշխարհիկ կյանք, 1825 թվականին Յունգը լքեց իր Ուելբեկ-սթրիթի տունը և տեղափոխվեց Պարկ-սկվերի տուն 9, այդ թաղամասը կառուցվում էր այն կազմակերպության կողմից, որտեղ Յունգը աշխատում էր։ Պատանի տարիքում տուբերկուլյոզը հաղթահարելով, Յունգը ամբողջ կյանքում առանձնանում էր բացառիկ առողջությամբ։ Սակայն 1828 թվականին, Ժնև այցելության ժամանակ, նա անսպասելիորեն ուժերի անկում զգաց։ 1829 թվականի փետրվարին նրա մոտ ի հայտ եկան ախտանիշներ, որոնք բժիշկների կողմից դիտարկվեցին որպես ասթմա։ Արդեն ապրիլին Յունգը տառապում էր շնչարգելությամբ և արյունախխմամբ։ Նա ստիպված հանձնց իր բոլոր գործերը իր վաղեմի ընկեր Հադսոն Հենրիին, ում հետ ժամանակին դասընկերներ էին եղել։ Հենց այդ շրջանում էլ տեղի ունեցավ աստղագիտական ընկերության ներկայացուցիչների խստացվածխիստ հարձակումը Յունգի վրա։ Յունգը արդեն այնքան թույլ էր, որ անգամ չէր կարողանում փետուրը ձեռքում բռնել։ 1829 թվականի մայիսի 10-ի նա վախճանվեց, չապրելով մեկ ամիս և երեք օր մինչև իր 56-ամյակը։
 
Յունգի վախճանը գրեթե արձագանք չառաջացրեց Անգլիայում։ «Լենցետ» ամսագրում հրապարակվել էր կարճ հոդված «ակնառու բժիշկի մասին, ով Եվրոպայի մեծությամբ առաջին փիլիսոփաներից էր»։ ՊաշտոնկանՊաշտոնական ճառ ասեց նաև թագավորական ընկերության նախագահը, այլ մահախոսականներ չկաին։չկային։ Յունգի այրու և Հ․ Հենրիի պնդմամբ Վեստմինստերյան աբբայությունում տեղադրվեց Ֆ․ Չանտրիի հեղինակած հարթաքանդակով հուշատատակ։հուշատախտակ։ Նա թաղվեց Ֆարնբորոյում գտնվող Մաքսվելների ընտանեկան դամբարանում։
 
== Հիշատակ ==
Յունգի առաջին կենսագրությունները գրվել էին Հադսոն Հենրիի, Ֆրանսուա Արագոյի, և Ջորջ Պիկոկի կողմից։ Այնուամենայնիվ 19-րդ դարի կեսերին Յունգը ամբողջովին մոռացված էր իր հայրենիքում և գիտության ոլորտում իր ներդրումը գիտակցվեց մեծ ուշացումով։ Համաձայն Ֆ․ Օլդեմի, դրա պատճառը Յունգի ծայրահեղ փակվածության և ինդիվիդուալիզմի մեջ էր։ Ընդ որում նա անհանգստանում էր առաջնությունը կորցնելու պատճառով, սակայն ջանքեր չէր նախաձեռնում իր անունը առավել հայտնի դարձնելու ուղղությամբ։
 
2002-2003 թվականներին բրիստոլյան Thoemmes Continuum հրատարակչությունը վերահրատարակեց «Դասախոսությունների դասընթացը» չորս հատորվհատորով, ինչպես նաև ընտրված ստեղծագործությունների երեք հատորները Պիկոկի հեղինակած կենսագրությամբ։
 
Անգլալեզու աշխարհում ձևավորվել էր ավանդույթ համարել Թոմաս Յունգին պիոներ հինեգիպտականհին եգիպտական գրերի վերծանման գործում։ 20-րդ դարի ընթացքում ԱՄՆ-ում և Եվրոպայում լույս տեսած հրապարակումներում Յունգի ներդրմանը միշտ առաջնային կարևորւթյուն էր տրվում։ Վերծանման 100-ամյակին նվիրված Ֆ․ Գրիֆֆիտի հոդվածում, ուղղակիորեն նշվում էր, որ, չնայած առանձին սխալներին, Յունգի կողմից մշակված մեթոդը բերում էր հիերոգլիֆային գրերի անսխալ վերծանմանը։ Համաձայն Գրիֆֆիտի, մինչև 1820-1821 թվականները Շամպոլյոնի մոտ չկար այն հիմքը, որի վրա հնարավոր կլիներ ստեղծել վերծանման տեսությունը, այն առաջացավ միայն Յունգի Բրիտանական հանրագիտարանում հրապարակված հոդվածին ծանոթանալուց հետո։ Հեղինակը զերծ էր մնում գնահատականներից, սահմանափակվելով գրագողության մեջ Յունգի առաջադրած մեղադրանքներով, որոնք ժխտվել էին Շամպոլյոնի կողմից, սակայն նա նշում էր, որ ի տարբերություն Շամպոլյոնի հաջողություններին, Յունգը հրաժարվում էր հրապարակել առանձին գրքով իր եգիպտաբանական ուսումնասիրությունները։ Շամպոլյոնին նախորդողներին վերաբերող Դ․ Ալլենի հոդվածում ասվում էր, որ «շատ հնարավոր է, որ Յունգը առաջ էր անցել Շամպոլյոնից»։
 
== Ծանոթագրություններ ==