«Սեզ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
}}
'''Սեզ''', '''չայիր''' ({{lang-la|''Elytrígia''}}), <nowiki/>[[դաշտավլուկազգիներ]]ի ([[հացազգիներ]])<ref>(en inglés) Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Consultado el 1 de febrero de 2010</ref> ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և [[ժիտնյակ]]։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։
 
== Դեղաբույսի նկարագրությունը ==
Դաշտավալուկազգիների կամ հացազգիների ընտանիքին պատկանող, 50-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Ունի սողացող, ճյուղավորված կոճղարմատ, գծային տերևներ, նշտարաձև հասկիկներ, 7-15 սմ երկարության հասկեր: հատիկը երկարավուն է: Բույսը բազմանում է և՛ սերմերով, և՛ կեճղարմատով: Կոճղարմատները խիստ կենսունակ են, կտրտելիս նորից արագ արմատակալում են և առաջացնում նոր բույսեր: Սեզը զգայուն է ցրտի նկատմամբ, սակայն լավ է տանում թույլ աղակալած և ճահճակալված հողերը, իսկ լավ աճի համար գռրադասում է փուխր, ավազային, հումուսով հարուստ հողերը: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին: Տարածվում է ամենուր և աղբոտում է բոլոր գոտիների հացահատկային և բանջարաբոստանային կուլտուրաները, ինչպես նաև այգիները՝ հաճախ տալով ընդհարձակ, մաքուր սեզային խոտհարքներ:
== Քիմիական կազմ ==
Սեզի արմատները պարունակում են [[Ածխաջուր|ածխաջրեր]], [[սպիտակուցներ]], օրգանական թթուներ, եթերայուղեր, [[C վիտամին]], կարոտին (A - նախավիտամին), [[ամինաթթուներ]], [[միկրոտարրեր]], պտղաշաքար, սապոնին և այլն։
 
== Քիմիական բաղադրությունը ==
Կոճղարմատի մեջ հայտնաբերված են մինչև 11% պրոտեին, 0,03% ճարպ, 40% շաքար, եթերայուղ, տրիտիցին, մինչև 10% լորձ, ինոզիտ, մաննինտ, կարտին, C վիտամին, խնձորաթթու և այլ թթուներ, սապոնիններ, գլիկոզիդներ, որոնցից մեկը տրոհվելով տալիս է վանիլին:
== Կիրառություն ==
Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին։ Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։
 
Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են։
 
== Բուժիչ նշանակություն ==
=== Բժշկության մեջ ===
Բուժման նպատակաով օգտագործում են բույսի [[կոճղարմատ]]ը, որը հանում են գարնանը կամ աշնանը, մաքրում հողից, լվանում ջրով, մեկ օր պահում արևի տակ, ապա չորացումը շարունակում հով տեղում։ Չոր հումքը պահում են պարկի մեջ, մեկ տարի ժամկետով։ Սեզը ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկն է։ Այն օգտագործվել է [[Լիմֆադենիտ|լիմֆադենիտներ]]ի, դեղնուկի, [[ռախիտ]]ի, [[թութք]]ի և գեղձախտի դեպքում։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագրծվում են թութքի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, դեղնուկի և ջրգողության ժամանակ։ [[Ֆրանսիա]]յում դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ և լուծող, ԱՄՆ—ում՝ հակառևմատիկ և հակաբորբոքիչ միջոց սուր և խրոնիկական ցիստիտների դեպքում։ [[Չեխոսլովակիա]]յում, կոճղարմատը համաարվում է միզամուղ և խուխամուղ միջոց<ref>Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983</ref>։ Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց։
Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց։
 
Նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց և այլն։
 
Ակադեմիկոս Ն. Վ. Ցիցինը՝ [[ցորեն]]ը խաչասերելով սեզի հետ, ստացել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմազան են, կայուն՝ մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ՝ որպես հացաբույս, իսկ երկրորդ անգամ՝ որպես անասնակեր։
 
== Այլ օգտակար հատկանիշներ ==
Սեզի կոճղարմատից ստանում են ալյուր և օղի, որն ունի գարեջրի համ: Ցորենը խաչասերելով սեզի հետ,հետ՝ ստավցելստացվել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմամյա են, կայուն՝կայուն մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ որպես հացաբույս, իսկ երկրերդ անգամ՝ որպես անասնակեր:
 
== Տեսակներ ==
10 460

edits