«Դետեկտիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Դետեկտիվ''' ({{lang-en|detective}}, {{lang-la|detego}} բացահայտել, հետաքննել բառից), գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։
 
== Սահմանում ==
Դետեկտիվի, որպես ժանրի, հիմնական առանձնահատկությունը ստեղծագործության մեջ որևէ առեղծվածային միջադեպի առկայությունն է, որի հանգամանքներն անհայտ են և պետք է բացահայտվեն: Ամենից հաճախ նկարագրվող միջադեպը հանցագործությունն է, թեև կան դետեկտիվներ, որոնցում հետաքննվում են դեպքեր, որոնք չեն համարվում հանցավոր (ինչպես օրինակ [[Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին|«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]] գրքում, որն անշուշտ հանդիսանում է դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, 18 պատմվածքներից 5-ում հանցագործություն չկա):
 
Դետեկտիվի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև հետաքննության ավարտը միջադեպի իրական հանգամանքները չեն հաղորդվում ընթերցողին, համենայն դեպս՝ ամբողջությամբ: Փոխարենը, ընթերցողը հեղինակի ուղորդմամբ անցնում է ընթացիկ հետաքննության վրայով՝ հնարավորություն ստանալով դրա ամեն մի փուլում անել սեփական եզրակացություններն ու գնահատել հայտի փաստերը: Եթե ստեղծագործությունում հենց սկզբից էլ նկարագրվում է միջադեպի բոլոր հանգամանքները, կամ միջադեպը անսովոր, խորհրդավոր ոչինչ չի պարունակում, ապա այն վերագրվում է ոչ թե դետեկտիվ, այլ դրա հարակից ժանրերին (մարտավեպ, ոստիկանական վեպ և այլն):
 
Ըստ հայտնի դետեկտիվ գրող Վել Մակդերմիդի դետեկտիվը որպես ժանր հնարավոր է դարձել միայն ապացույցներով հիմնավորված դատական գործընթացի ի հայտ գալու շնորհիվ<ref>Макдермид, 2016, с. 9.</ref>:
 
== Ժանրի առանձնահատկությունները ==
Դասական դետեկտիվ ստեղծագործության կարևոր առանձնահատկությունը փաստերի ամբողջությունն է: Առեղծվածի լուծումը չի կարող հիմնվել այն տեղեկատվության վրա, որը չի ներկայացվել ընթերցողին հետաքննությունը նկարագրելիս: Հետաքննությունն ավարտվելիս ընթերցողը պետք է բավականաչափ տեղեկություն ունենա, որպեսզի դրա հիման վրա ինքնուրույն լուծում գտնի: Կարող են թաքցվել միայն որոշ աննշան մանրամասներ, որոնք չեն ազդում առեղծվածի հնարավոր բացահայտման վրա: Հետաքննության ավարտին բոլոր հանելուկները պետք է լինեն լուծված, իսկ հարցերը՝ պատասխանված:
 
Դասական դետեկտիվի մի քանի առանձնահատկություններ էլ Ն. Ն. Վոլսկին համախմբել է ''դետեկտիվ աշխարհի հիպերդետերմինացվածություն'' (գերսահմանվածություն) անվան տակ («դետեկտիվ աշխարհը շատ ավելի կանոնակարգված է, քան մեր շրջապատի կյանքը»).
 
* '''Իրավիճակի պարզություն:''' Պայմանները, որոնցում զարգանում են դետեկտիվի գործողությունները, սովորաբար պարզ են և ընթերցողին քաջ հայտնի (համենայն դեպս, ընթերցողը համարում է, որ լավ կողմնորոշվում է դրանցում): Շնորհիվ սրա, ընթերցողին ի սկզբանե պարզ է, թե նկարագրվածից ինչն է սովորական և ինչն է տարօրինակ, նորմայից դուրս:
* '''Հերոսների կարծրատիպային վարքագիծը:''' Հերոսները հիմնականում զուրկ են ինքնատիպությունից, նրանց հոգեբանությունն ու վարքագծային մոդելները բավականին թափանցիկ են, կանխատեսելի, իսկ եթե նրանք ինչ-ինչ խիստ աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն, ապա դրանք տեղեկացվում են ընթերցողին: Այդ թվում՝ հերոսների գործողությունների դրդապատճառների (ներառյալ հանցագործության դրդապատճառների) կարծրատիպերը:
* Սյուժեի ձևավորման համար '''նախապես սահմանված կանոնների առկայությունը''', որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Օրինակ դասական դետեկտիվ ստեղծագործության մեջ պատմողն ու հետախույզը սկզբունքորեն չեն կարող հանցագործներ լինել:
 
Վերը նշված առանձնահատկությունները սեղմացնում են հայտնի փաստերի հիման վրա արված հնարավոր տրամաբանական զարգացումների դաշտը: Ինչևէ, դետեկտիվի ոչ բոլոր ենթաժանրերն են միանշանակ հետևում նշված կանոններին:
 
{{Կինոյի ժանրեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դետեկտիվ» էջից