«Հակոբ Արշակյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ ճարտարագետ, պետական գործիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Հակոբ Վրեժի Արշակյան''' ({{ԱԾ}}), հայ ճարտարագետ, պետական գործիչ: ՀՀ տ...»:
(Տարբերություն չկա)

05:36, 5 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Հակոբ Վրեժի Արշակյան (ապրիլի 16, 1985(1985-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, պետական գործիչ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (04.10.2018)[1]:

Հակոբ Արշակյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ՀԱՊՀ (2009) և ՀԱՊՀ (2011)
Մասնագիտություն՝ ճարտարագետ և պետական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 16, 1985(1985-04-16) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն

Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թթ.՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտակացում:

2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թթ. «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[2], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018-05-18-ին.