«Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 515.
 
=== Թատրոն ===
Հունական թատրոնը և դրամատուրգիան առաջացելառաջրացել են [[Դիոնիսոս]] աստծո պատվին կազմակերպված գյուղական տոնակատարություններից։ Այդ տոնակատարությունների ժամանակ կատարվում էին գովերգեր և ֆալլուսային երգեր, որոնք պարունակում էին երկխոսության և թատերական գործողության տարրեր։ Գովերգի հետագա զարգացումը կապված է պոետ [[Թեսպիս]]ի հետ (մ.թ.ա. 6-րդ դարի 2-րդ կես), ով հայտնի է նաև որպես առաջին դերասան։
 
Դեռևս վաղ ժամանակներից թատրոնը կարևոր դեր է խաղացել հույների հասարակական կյանքում։ Թատրոնի դերը հատկապես բարձրացավ քաղաքային ժողովրդավարության զարգացման շրջանում (մ.թ.ա. 5-րդ դար)։ Ականավոր դրամատուրգներ [[Էսքիլոս]]ի, [[Սոփոկլես]]ի, [[Եվրիպիդես]]ի, [[Արիստոփանես]]ի ստեղծագործություններն արտացոլում են հույն ժողովրդի հասարակական, քաղաքական և հոգևոր կյանքի կողմերը։