«Esperanza (երգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Ստորև ազատ շարադրանքով ներկայացված է երգի ազնավուրյան տարբերակի բովանդակությունը.
 
,«Esperanza, Esperanza, երջանկությունը մեր սրտերում շարունակում է ապրել: Esperanza, Esperanza, և հույսն է մեր սրտերում ապրում, սե՛ր իմ: Սերը ծնվում է փոքրիկ բաներից, մինչև իսկ՝ աննշան մի ժեստից, կերպավորվում է՝ թեկուզև մեր կամքին հակառակ, մեր սրտերում հյուսում է բույնն իր, ծաղկում է մեր խենթավուն երազների մեջ: Եվ փոխանակ գովերգես նախախնամությունն ու բախտը, դու, ժամանակից առաջ ընկնելով, ուզում ես իմանալ՝ ապագայում ես կլինե՝մ նույնը, թե՝ ոչ: Բայց, սիրելի՛ս, քանի դեռ սիրում եմ քեզ, մոռացի՛ր ամեն ինչ, ապրի՛ր այս պահը և մի՛ վախեցիր գալիք օրերից: Հոգ չէ, թե մեզ հետ ինչ կպատահի, վերջ տուր ինքդ քեզ տանջել-չարչարելուն. իմչո՝ւինչո՝ւ ես տանջվում...իզո՜ւր ես տանջվում, քանզի մտքերն այն, որ քեզ ցավ են բերում, անբնական են, անբնակա՛ն: Հավատա՛ ինձ և մոռացի՛ր ընդմիշտ թե՛ հոգս, թե՛ տագնապ, քանզի ժամանակն անցնում է, անցնո՜ւմ: Եվ լրիվ անգետ, թե վաղվա օրն ինչ նոր բան կբերի, ես վերցնում եմ օրն այս՝ քո սրտի լույսով ճաճանչված և վստահում եմ ճակատագիրս հենց ա՛յս մի բառին՝ Esperanza, այսինքն՝ հույս»:
 
==Տարբերակներ, երգիչներ==