«Սեզ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1558 բայտ ,  4 տարի առաջ
No edit summary
 
=== Բժշկության մեջ ===
Բուժման նպատակաով օգտագործում են բույսի [[կոճղարմատ]]ը, որը հանում են գարնանը կամ աշնանը, մաքրում հողից, լվանում ջրով, մեկ օր պահում արևի տակ, ապա չորացումը շարունակում հով տեղում։ Չոր հումքը պահում են պարկի մեջ, մեկ տարի ժամկետով։ Սեզը ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկն է։ Այն օգտագործվել է [[Լիմֆադենիտ|լիմֆադենիտներ]]ի, դեղնուկի, [[ռախիտ]]ի, [[թութք]]ի և գեղձախտի դեպքում։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագրծվում են թութքի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, դեղնուկի և ջրգողության ժամանակ։ [[Ֆրանսիա]]յում դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ և լուծող, ԱՄՆ—ում՝ հակառևմատիկ և հակաբորբոքիչ միջոց սուր և խրոնիկական ցիստիտների դեպքում։ [[Չեխոսլովակիա]]յում, կոճղարմատը համաարվում է միզամուղ և խուխամուղ միջոց<ref>Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983</ref>։
Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց։
 
 
Ակադեմիկոս Ն. Վ. Ցիցինը՝ [[ցորեն]]ը խաչասերելով սեզի հետ, ստացել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմազան են, կայուն՝ մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ՝ որպես հացաբույս, իսկ երկրորդ անգամ՝ որպես անասնակեր։
 
== Այլ օգտակար հատկանիշներ ==
Սեզի կոճղարմատից ստանում են ալյուր և օղի որն ունի գարեջրի համ: Ցորենը խաչասերելով սեզի հետ, ստավցել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմամյա են, կայուն՝ մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ որպես հացաբույս, իսկ երկրերդ անգամ՝ որպես անասնակեր:
4298

edits