«Ֆեոդոր Դոստոևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 157.
 
=== Ստեղծագործական վերելք ===
[[Պատկեր:The Russian Messenger of Mikhail Katkov.jpg|left|thumb|200px|''«Ոճիր և պատիժը» «Ռուսկի վեստնիկում»'', [[Միխայիլ ԿատկովաԿատկով]]]]
Գրականագետները գրողի ամենանշանակալից ստեղծագործությունների շարքին են դասում, այսպես կոչված, «մեծ հնգամատյանը», որի մեջ մտնում են հասունխոհական վեպերը՝ «[[Ոճիր և պատիժ]]», «[[Ապուշը]]», «[[Դևեր (վեպ)|Դևեր]]», [[Դեռահասը (վեպ)|«Դեռահասը»]] և «[[Կարամազով եղբայրներ]]»: Չնայած նրան, որ «Գրողի օրագրում» հրապարակվում էին գրական ստեղծագործություններ, այն համարվում է հրապարակախոսական և քննադատական շարք։
 
Եղբոր մահից կես տարի անց «Էպոխայի» հրատարակությունը կասեցվեց (1865 թվականի փետրվար)։ Իր վրա վերցնելով «Էպոխայի» պարտքերի հանձնառությունը և ֆինանսական դժվարություններ կրելով՝ Դոստոևսկին ստիպված համաձայնեց իր երկերի ժողովածուն ստրկական պայմաններով հրատարակելու [[Ֆեոդոր Ստելովսկի|Ֆեոդոր Ստելովսկու]] առաջարկին և սկսեց աշխատել «Ոճիր և պատիժ» վեպի վրա։ Առաջին գլուխները, որպես լրակազմ, անմիջապես ուղարկվում էին [[Միխայիլ Կատկով]]ին՝ պահպանողական «Ռուսկի վեստնիկ» ամսագրին, որտեղ էլ լույս տեսան [[1866]] թվականի փետրվարին և սկսեցին տպագրվել հերթական համարներում։ Մինչև տարեվերջ Դոստոևսկին կարողացավ ավարտել վեպը։
 
Սակայն, ըստ Ստելովսկու հետ կնքած «հրեշային պայմանագրի» խիստ պայմանների{{sfn|Гроссман Л. П.|1962<!-- |Глава=13|Раздел=Драконовский контракт -->}}, գտնվելով հրատարակչի օգտին 9 տարով հեղինակային իրավունքները գտնվելով հրատարակչի օգտին և իր հրատարակությունների հոնորարները կորցնելու վտանգի տակ, գրողը ստիպված էր նոր, չհրատարակված վեպ ներկայացնել մինչև 1866 թվականի նոյեմբերի 1-ը։ Դոստոևսկին գտնվում էր մի այնպիսի ծայրահեղ իրավիճակում, երբ այդպիսի կարճ ժամանակահատվածում նոր վեպ գրելը նույնիսկ ֆիզիկապես անհնար էր։ Բոլորովին պատահաբար օգնության հասավ գրողի ընկերը՝ Ա. Միլյուկովը, որը «Խաղամոլը» վեպի ստեղծման գործընթացն արագացնելու համար գտավ լավագույն սղագրուհի Աննա Գրիգորևնա Սնիտկինային։
 
[[Պատկեր:Annagrigdost.jpg|մինի|Աննա Գրիգորևնա Դոստոևսկայա (ծննդյամբ՝ Սնիտկինա)]]
Վեպի սևագրականսևագիր աշխատանքը, որ տեղի էր ունենում Պետերբուրգում, Մալայա Մեշչանսկայա փողոցի և Ստոլյարնի նրբանցքի խաչմերուկում{{sfn|Гроссман Л. П.|1962<!-- |Глава=13|Раздел=Роман-стенограмма -->}}, այլ ոչ թե Բադեն-Բադենում, ինչի մասին «վկայում է» Դոստոևսկու հարթաքանդակի վրայի գրությունը՝ «Այստեղ գրվել է «Խաղամոլը» վեպը», տևեց 26 օր՝ հոկտեմբերի 4-29-ը։ Հնարավոր է՝ գրողը պատահական չէր ընտրել այդ վայրը, որտեղ տեղի էին ունեցել [[Միխայիլ Լերմոնտով]]ի «Շտոս» վիպակում նկարագրված դեպքերը և «ապրել էր» Ռասկոլնիկովը։
 
«Խաղամոլը» վեպի ձեռագիրը հրատարակչին հանձնելուց շատ չանցած Դոստոևսկին ամուսնության առաջարկություն արեց Աննա Գրիգորևնային։ [[1867]] թ. փետրվարի 15-ին Տրոյիցկի տաճարում տեղի ունեցավ Դոստոևսկու և Ա. Սնիտկինայի պսակադրության արարողությունը։