«Կալման Միկսաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտելով Պեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ապագա գրողը որոշ ժամանակ գավառում ծառայում է որպես պետական պաշտոնյա: [[1873]] թվականին վերադառնում է [[Պեշտ]], որտեղ հրատարակում է պատմվածքների առաջին ժողովածուն: Նյութական դժվարությունները Միկսաթին ստիպում են մեկնել Սեգետ քաղաքը և զբաղվել լրագրությամբ:: Երկու տարի անց, նա նորից, այս անգամ վերջնականապես , վերադառնում է Պեշտ, արդեն որպես հասարակության կողմից ջերմորեն ընդունված պատմվածքների երկու ժողովածուների հեղինակ և դառնում է «Պեշտի նորություններ» թերթի աշխատակից: 1887 թվականին դառնում է պառլամենտի պատգամավոր՝ կառավարական [[լիբերալ կուսակցություն|լիբերալ կուսակցության]] կողմից։ 1910 թվականին Հունգարիան հանդիսավորությամբ նշում է Միկսաթի ստեղծագործական կյանքի քառասնամյակը: Հոբելյանից մի քանի օր անց նա մահանում է<ref name="Հունգարական">Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 20-21:</ref>:
 
== Ստեղծագործությունը ==
Գրական ասպարեզում հաջողության է հասել «Հայրենակից սլովակներ» (1881 թ.) և «Բարի պալոցներ» (1882 թ.) պատմվածքների ժողովածուներով, որոնցում համակրանքով ու հումորով է պատկերել գյուղացիների կենցաղը։ Հրատարակվել են Միկսաթի «Հարգարժան պառլամենտ» (1886 թ.), «Ակումբ և միջանցք» (1887 թ.) պառլամենտական ակնարկները, «Ընտրություններ Հունգարիայում» (1893-1897 թթ.), «Բեստերցեի պաշարումը» (1895 թ.), «Ս. Պետրոսի հովանոցը» (1896 թ.), «Նոր Զրինիադա» (1898 թ.), «Տարօրինակ ամուսնություն» (1900 թ.), «Կրտսեր Նոստի և Մարիա տոոտի պատմությունը» (1908 թ.), «Սև քաղաքը» (1910 թ.) վեպերը<ref name="Հունգարական" />:
 
== Լայոս Տոլնաին հայերեն ==