«Լուի VII Երիտասարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Լյուդովիկոս VII Երիտասարդ''' ({{lang-fr|Louis VII le Jeune}}, [[1120]] - [[1180]] թթ. [[սեպտեմբերի 18]]), Ֆրանսիայի արքա ([[1137]] - [[1180]]), [[Լուի Թանձրամարմին|Լուի VI-ի]] որդին։ Հարել է հոր քաղաքականությանը։ [[1146]] թվականին մասնակցել է [[խաչակրաց երկրորդ արշավանք]]ին, հասել է մինչև [[Անտիոք]], [[Տյուրոս]]։ [[Դամասկոս]]ի վրա արշավելու ժամանակ պարտության է մատնվել և [[1149]] թ.-ին վերադարձել է հայրենիք։ Ամուսնացել է երեք անգամ՝ Էլեանորա Աքվիտանցու, Կոստանցիա Կաստիլիացու, Ադել Շամպանցու հետ. միայն երրորդ ամուսնությունից է ծնվել [[Ֆիլիպ II|թագաժառանգ Ֆիլիպը]]։
 
== Կենսագրություն ==
=== Ծագում և պատանեկություն ===
[[Պատկեր:Louis VII le Jeune.jpg|225px|մինի|ձախից|Լուի VII Երիտասարդ]]
Լուի VII-ը [[Լուի VI Թանձրամարմին]]ի և ԱդելաիրդԱդելա Սավոյացու երկրորդ որդին էր։ Նրա հայրը, որպես համակառավարիչ, թագադրում է իր ավագ որդի [[Ֆիլիպ Երիտասարդ]]ին ([[1129]] թվական), իսկ Լուի VII-ին նախանշում է հոգևոր կյանքի համար։ Սակայն Ֆիլիպը մահանում է դժբախտ պատահարի պատճառով (վայր է ընկնում ձիուց), Լուի Թանձրամարմինը երկրորդ որդուն հետ է վերցնում մենաստանից և ընդամենը 12 օր անց նրան թագադրում է որպես [[Ֆրանսիայի միապետների ցանկ|Ֆրանսիայի արքա]]։ Թագադրման արարողությունը և թագավորության օծումը [[Ռեյմսի տաճար]]ում իրականացնում է անձամբ [[Հռոմի պապ]] [[Իննովկենտիոս II (Հռոմի պապ)|Իննովկենտիոս II]]-ը։ Լուի VII-ը ամբողջ կյանքի ընթացքում պահպանում է սերը դեպի վանական կյանքը և եկեղեցական գործերին։
 
[[1137]] թվականին Լուի Ավագը կազմակերպում է որդու ամուսնությունը [[Գիլյոմ II Աքվիտանացի|Գիլյոմ II Աքվիտանացու]] դուստր և ժառանգորդ Էլեանորայի հետ։ Դրանից որոշ ժամանակ առաջ դուքսը մահացել էր [[Սանտիագո դե Կոմպոստելա]] ուխտագնացության ժամանակ և Էլեանորայի ամուսնուն պետք է բաժին հասներ ամենալայնատարած և ամենահարուստ ու ուժեղ կոմսություններից մեկը [[Ֆրանսիա]]յում։ Համաձայն Օրդերիկ Վիտալիի և Քրոնիկա Մորինյիի, դուքսը իր ժառանգորդուհու ձեռքը կտակել էր Լուի Կրտսերին.
Տող 11.
{{քաղվածք|...Պատահել է այնպես, որ Վիլհելմը՝ կոմս դը Պուատիեն, սուրբ Հակոբին ուխտագնացության ուղևորվում է պատրաստված, ծանր հիվանդությամբ համակված և հասցվում է մահի։ Այսպիսով, երբ Տիրոջ կամքով ճակատագրական պահը մոտենում է, [նա] նկատում է, որ շնչառությունը խախտվել է. իր երկրի բարձրաստիճան և լավագույն բարոններին կանչում է, նրանց, երդման կապերով կապված, պարտադրում է, որպեսզի իր դուստրը Լուիի՝ արքա Լուիի որդու, հետ (նրանք) ամուսնությամբ կապակցվեն և հողերը նրանց երկուսին, համաձայն ամուսնական ավանդույթի, հանձնվեն։ Անձամ ինքը՝ Վիլհելմը, մարդկային գործերից ազատագրվելով, նույն այդ սուրբ Հակոբի եկեղեցում թաղվում է|Քրոնիկա Մորինյի, col. 165.<ref>Mauriniacensis monasterii chronicon... Op. cit. Col. 165</ref>:}}
 
[[1137]] թվականի հուլիսին արքայազնը 500 հեծյալներից կազմված ջոկատով ժամանում է [[Բորդո]] և ամսի 25-ին պսակադրվում է Էլեանորայի հետ<ref>Dan Jones, ''The Plantagenets: The Warrior Kings and Queens Who Made England'' (Viking Press: New York, 2012) p. 31.</ref>։ [[Օգոստոսի 8]]-ին ՊուատիեյումՊուատիեում նա հռչակվում է [[Աքվիտանիա]]յի դուքս և Պուատիեի կոմս և նույն օրը իմանում է, որ մեկ շաբաթ առաջ մահացել է նրա հայրը, Լուի Կրտսերին թողնելով [[Ֆրանսիա]]յի միակ արքա։
 
=== Թագավորում ===