«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 172.
 
=== Խորհրդային տիրապետություն՝ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին ===
{{Հիմնական|Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին}}[[Պատկեր:Ruins of Soviet Star and Crest - Shushi - Nagorno-Karabakh (18528115313).jpg|thumb|291x291px|[[ԽՍՀՄ|ԽՍՀՄ ազգային պետականության]] խորհրդանիշ հանդիսացող կարմիր աստղի մնացորդները [[Շուշի]]ում]]
[[ԱնդրկովկասՀարավային Կովկաս]]ում [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|խորհրդային կարգերի]] հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր վարչակարգի ստեղծմամբ։ [[Լեռնային Ղարաբաղ]]ն [[Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն|Ադրբեջանի]] և [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի]] միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստանի]] կողմից։ 1920 թվականի օգոստոսին [[Խորհրդային Ռուսաստան]]ի և [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետության]] միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ [[Հայաստանի օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից|Հայաստանի խորհրդայնացումից]] անմիջապես հետո՝ [[1920|1920 թվականի]] [[Նոյեմբերի 30|նոյեմբերի 30-ին]], Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում։ Արդյունքում՝ [[Լեռնային Ղարաբաղ]]ը, [[Զանգեզուր]]ը և [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Նախիջևանը]] դառնում են [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայկական ԽՍՀ-ի]] մաս։ Այդ որոշումը վավերացվեց [[1920|1920 թվականի]] [[Դեկտեմբերի 1|դեկտեմբերի 1-ին]]՝ Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրի կարգավիճակով<ref>«Կոմունիստ», 2 դեկտեմբերի, 1920, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, ժողովածու, Երևան, 1957, էջ 497-498</ref>։ [[Լեռնային Ղարաբաղ]]ի, [[Զանգեզուր]]ի և [[Նախիջևան]]ի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և հայ-ադրբեջանական համաձայնության հիման վրա՝ 1921 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Հայաստանի անբաժանելի մաս։
 
[[1921|1921 թվականի]] [[Հուլիսի 4|հուլիսի 4-ին]] [[Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո|Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն]] [[Վրաստան]]ի մայրաքաղաք [[Թբիլիսի]]ում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հայկական ԽՍՀ-ի մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Կրեմլի կառավարության թելադրանքով և [[Ստալին|Իոսիֆ Ստալինի]] անմիջական միջամտությամբ, հուլիսի 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի]] կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում՝ չպահպանելով նույնիսկ նախորդ ընթացակարգը։ Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը՝ առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի կամ երկրի կարգավիճակը<ref name="ReferenceA">Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 307</ref>։ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ները 1922 թվականի դեկտեմբերին ընդգրկվեցին Խորհրդային Միության կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923 թվականի հուլիսի 7-ին [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ-ի]] կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այս որոշումով ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։ Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո սկիզբ առավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը։ 1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը՝ Հայաստանին» միությունը<ref>Ուլուբաբյան Բ., «Արցախի պատմությունը», Երևան, 1994</ref>։ 1927 թվականի նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել՝ ''«Ղարաբաղը՝ Հայաստանին»'' նշանաբանով։ 1962 թվականի [[Ստեփանակերտ]]ի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962 թվականի մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին [[ԽՄԿԿ Կուսակցական կոմիտեներ|ԽՄԿԿ Կենտկոմին]]։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե [[ԼՂԻՄ]]-ից, թե [[ՀԽՍՀ]]-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։