«Մին դինաստիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 216.
1630-ականներին՝ Լի Ցզիչեն անունով մի զինվոր իր զինակիցների հետ արևմտյան [[Շանսի]]<nowiki/>ում խռովություն ստեղծեց այն բանից հետո, երբ Մին կառավարությունը ձախողեց բավարար քանակությամբ մթերք մատակարարել այդ շրջան{{sfnp|Spence|1999|p=21}}: 1634 թվականին նա ձերբակալվեց Մին դինաստիայի մի զորավարի կողմից և ազատ արձակվեց միայն ծառայության վերադառնալու պայմանով{{sfnp|Spence|1999|pp=21–22}}: Համաձայնությունը շուտով ընդհատվեց, երբ տեղացի մի դատավոր նրա մարտակից երեսունվեց ապստամբներին մահապատժի ենթարկեց: Լիի զորքերը վրեժխնդիր եղան՝ սպանելով պաշտոնյաներին, և շարունակեցին իրենց ապստամբությունը կենտրոնական [[Հենան]]<nowiki/>ում՝ մինչև 1635 թվականը{{sfnp|Spence|1999|p=22}}: 1640-ականներին Լիի հակառակորդը՝ Չժան Սյանչժոնը (1606–47 թթ.), ով նախկին զինվորական էր, [[Չենդու]]<nowiki/>ում ապստամբ ուժեր էր կենտրոնացրել, մինչդեռ Լիի զորքերը գտնվում էին [[Հուբեյ]]<nowiki/>ում և իրենց իշխանությունն էին տարածում Շանսիում և Հենանում{{sfnp|Spence|1999|p=22}}:
 
1640 թվականին շատ գյուղացիներ, ովքեր սովի էին մատնվել և չէին կարողանում վճարել իրենց հարկերը, այլևս չվախենալով անընդմեջ պարտության մատնվող չինական բանակից, սկսեցին ապստամբ խաշոր խմբեր ստեղծել: Չինաստանի զինված ուժերը, փորձելով հյուսիսում ետ մղել մանջուրներին, իսկ նահանգներում կառավարել ապստամբությունները, մասնատվեցին: Լի Ցզիչենին ապստամբների օգնությամբ հաջողվեց պարտության մատնել նրանց: Այս խառնաշփոթի պատճառով Մին դինաստիայի վերջին կայսրը Արգելված քաղաքի կայսերական այգում ինքնասպան եղավ՝ կախվելով ծառից{{sfnp|Spence|1999|p=25}}:
 
== Կառավարություն ==
 
=== Նահանգ, պրեֆեկտուրա, ենթապրեֆեկտուրա, կոմսություն ===
[[Պատկեր:Ming_divisions.png|մինի|1409 թվականին Մին նահանգները]]
Ըստ Էդվին Ռայշաուերի և Ալբերտ Քրեյգի՝ Մին դինաստիայի կառավարությունը մարդկության պատմության ընթացքում եղել է ամենականոնակարգվածներից մեկը<ref>Edwin Oldfather Reischauer, John King Fairbank, Albert M. Craig (1960) ''A history of East Asian civilization, Volume 1. East Asia: The Great Tradition'', George Allen & Unwin Ltd., quoted in C. Simon Fan (2016) ''Culture, Institution, and Development in China: The Economics of National Character'', Routledge, [https://books.google.com/books?id=cwq4CwAAQBAJ&pg=PA97 p. 97] {{ISBN|978-1-138-18571-5}}</ref>: Մին կայսրերը կրկնօրինակել էին Յուան դինաստիայի ժամանակաշրջանի ադմինիստրատիվ բաժանումը: Սոն դինաստիայի ժամանակաշրջանում ամենամեծ բաժանումը եղել է շրջանը (''lu'' 路) {{sfnp|Yuan|1994|pp=193–194}}: Սակայն 1127 թվականի չժուրժենների հարձակումից հետո հիմնվեցին չորս կիսաինքնավար տարածաշրջանային իշխանական համակարգեր՝ հիմնված տարածքային և զինվորական միավորների վրա, որոնք ունեին առանձին քարտուղարություններ, որոնք էլ հետագայում պետք է դառնային Յուան, Մին և Ցին դինաստիաների շրջաբաժանումները{{sfnp|Hartwell|1982|pp=397–398}}: Մինն նահանգային բյուրոկրատիան պարունակում էր երեք հանձնաժողովներ՝ քաղաքական, զինվորական, իսկ մյուսը վերահսկողության համար: Նահանգի(''sheng'' 省) մակարդակին հաջորդում էր պրեֆեկտուրան(''fu'' 府), որը գործում էր պրեֆեկտի հսկողության ներքո, այնուհետև ենթապրեֆեկտուրան(''zhou'' 州)՝ ենթապրեֆեկտի հսկողության ներքո: Ամենափոքր միավորը կոմսությունն էր(''xian'' 縣): Բացի նահնգներից կային նաև մեծ տարածքներ, որոնք ոչ մի նահանգի չէին պատկանում: Դրանք [[Նանկին]]<nowiki/>ին և [[Պեկին]]<nowiki/>ին կից մետրոպոլիտեն տարածքներն էին (''jing'' 亰){{sfnp|Hucker|1958|p=5}}:
 
== Ծանոթագրություններ ==