«Կրիպտոմերիա ճապոնական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Բաթումի → Բաթում
Տող 45.
[[Հայաստան]]ում հանդիպում է «Ջեյթուն» սովխոզում, որտեղ խոշոր ծառերը հասնում են 22 մ բարձրության, 30-35 սմ բնի տրամագծով։ Ծաղկում և պտղաբերում է։
 
[[Իջևան]] է ներմուծված 1965 թվականին [[ԲաթումիԲաթում]]ի բուսաբանական այգուց։ 10 տարեկան նմուշները այստեղ հասնում են 6,0 մ բարձրության' 12 սմ բնի տրամագծով։ Տարեկան
միջին աճը 60 սմ է, իսկ ընթացիկը՝ 90 սմ։ Աչքի է ընկնում գեղեցիկ, ձվաձև սաղարթով։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է, տալով ծլունակ սերմեր։ Ցրտերից չեն վնասվում։ Բաց գրունտում սերմերով բազմացնելու փորձերը ապարդյուն են անցել։ Հաջող են ստացվել բաց դաշտում կտրոններով բազմացման փորձերը (արմատակալումը կազմել է 60 %) : խորհուրդ է տրվում կտրոնները մթերել գարնանը՝ հյութաշարժի ժամանակ, երբ հողի ջերմաստիճանը 10 °C է։ Կտրոնները խորհուրդ է տրվում տնկել ավազակավային հողերում, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրը պետք է պարարտացնել երկու դույլ տորֆով։ Ոռոգումը հաճախակի պետք է կատարել այն հաշվով, որ հողը միշտ խոնավ լինի։ [[Մոլախոտեր]]ը խորհուրդ չի տրվում հեռացնել, քանի դեռ չենք համոզվել, որ կտրոնները արմատակալել են։ Արմատակալած կտրոնները դպրոց պետք է տեղափոխել միայն հողագնդով։