«Վրաստանի երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Բաթումի → Բաթում
չ (oգտվելով ԱՎԲ)
(Բաթումի → Բաթում)
 
1930-ական թվականների վերջից առաջատար տեղ է գրավել սիմֆոնիկ ժանրը։ Գ․ Կիլաձեի «Գանդեգիլի» («Ճգնավորը», 1937), Շ․ Մշվելիձեի «Զվիադուրի» սիմֆոնիկ պոեմը (1940), Ա․ Բալանչիվաձեի 1-ին սիմֆոնիան (1944) ևն։ 1940–50-ական թվականներին ստեղծվել են [[Օթար Թաքթաքիշվիլի|Օթար Թաքթաքիշվիլու]] 1-ին սիմֆոնիան (1949) և դաշնամուրի կոնցերտը (1951, նա նաև Վրացական ԽՍՀ հիմնի հեղինակն է, 1946), Ա․ Մաճավարիանիի ջութակի կոնցերտը (1950)։ [[Սիմֆոնիա]]ների, սիմֆոնիկ պոեմների, գործիքային կոնցերտների, սյուիտների հեղինակներ են Դ․ Արաղիշվիլին, Վ. Դոլիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ա․ Շավերզաշվիլին, Դ․ Թորաձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Բ․ Կվերնաձեն, Ս․ Նասիձեն, Ֆ․ Ղլոնտին, Ն․ Մամիսաշվիլին, Ն․ Գաբունիան, Գ․ Ղանչելին, Վ․ Շ․ Ազարաշվիլին և ուրիշներ։ Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ․ Թաքթաքիշվիլին (վրացական առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի․ Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա․ Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս․ Ցինցաձեն (լարային 9 կվարտետ և այլն)։ 1940-ական թվականներին ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին օպերաները՝ Շ․ Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմ․ 1940), Ի․ Տուսկիայի «Հայրենիք» (բեմ․ 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ․ Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ–էպիկական (ըստ [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «[[Ընձենավորը]]» պոեմի, բեմ․ 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ․ Ս․ Գամսախուրդիայի համանուն վեպի, բեմ․ 1961) օպերաները, Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» օպերա–պոեմը (ըստ [[Վաժա Փշավելա]]յի ստեղծագործության մոտիվների, բեմ․ 1961)։ Ստեղծվել են հերոսական–ռոմանտիկ (Ա․ Բալանչիվաձե), հերոսական–հայրենասիրական (Դ․ Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ․ Կիլաձե), պատմահեղափոխական (Ֆ․ Ղլոնտի), համաշխարհային դասական գրականության թեմաներով (Ա․ Մաճավարիանի, Ս․ Ցինցաձե, Ա․ Բալանչիվաձե, Ռ․ Դաբիչվաձե) բալետներ։ Կանտատ–օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ․ Բալանչիվաձեն, Զ․ Փալիաշվիլին, Ն․ Գուդիաշվիլին, Շ․ Մշվելիձեն, Ա․ Չիմաղաձեն, Ա․ Մաճավարիանին, Ա․ Շավերզաշվիլին, Ս․ Նասիձեն, Օ․ Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ․ Միլորավան, Գ․ Ցաբաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Դ․ Թորաձեն, Ն․ Գաբունիան և ուրիշներ։ Վրաց․ ռոմանսի զարգացման նոր Փուլը սկսվել է 1940-ական թթ․ վերջից (Ա․ Սաճավարիանի, Ա․ Չիմաղաձե, Ռ․ Լաղիձե, Ռ․ Գաբիչվաձե և այլք)։ Վոկալ–սիմֆոնիկ ցիկլեր են ստեղծել Օ․ Թաքթաքիշվիլին, Ա․ Մաճավարիանին, մասսայական երգեր՝ ի․ Տուսկիան, Գ․ Կիլաձեն, Շ․ Մշվելիձեն, Ա․ Բալանչիվաձեն, Գ․ Կոկելաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ռ․ Լաղիձեն, կինո, էստրադային և դրամատիկ ներկայացումների երաժշտություն՝ Գ․ Ցաբաձեն, Ս․ Ցինցաձեն, Ա․ Չիմաղաձեն, Դ․ Թորաձեն, Ա․ Միրիանաշվիլին և ուրիշներ։
 
1970-ական թվականներին հանդես եկած երիտասարդ կոմպոզիտորներից են Ի․ Բարդանաշվիլին, Մ․ Գագնիձեն, Գ․ Ջափարիձեն, Ռ․ Կաժիլոտին, է․ Լոմդարիձեն, Գ․ Սիխարուլիձեն, Գ․ Չլաիձեն, Վ․ Չուլուխաձեն, Տ․ Շավլոխաշվիլին, Շ․ Շիլակաձեն։ Ազգային վոկալ արվեստի հիմնադիրներն են Վ․ Սաոաշիշվիլին, Օ․ Բախուտաշվիլի–Շուլգինան և Ա․ Ինաշվիլին, նշանավոր երգիչներից են Ն․ Կումսիաշվիլին, Դ․ Գամրեկելին, Դ․ Բադրիձեն, Р․ Կրավեիշվիլին, Դ․ Մճեդլիձեն, Ն․ Իոսրաձեն, Մ․ Նաղաշիձեն, Ե․ Մոխաձեն, Ն․ Ցոմաիյան, Պ․ և Մ․ Ամիրանաշվիլիները, Դ․ և Ն․ Անդղուլաձեները, Զ․ Անջափարիձեն, Զ․ Մոտկիլավան, Լ․ Ճյլոնիան, Ց․ Տատիշվիլին, Մ․ Քասրաշվիլին, դիրիժորներ Ի․ Փալիաշվիլին, Ե․ Միքելաձեն, 0․ Դիմիտրիադին, Գ․ և Լ․ Կիլաձեները, Դ․ Միրցխուլավան, Վ․ Փալիաշվիլին, Շ․ և Գ․ Ազմաիփարաշվիլիները, Դ․ Կախիձեն, դաշնակահարներ Ա․ Վիրսալաձեն, Ա․ Տուլաշվիլին, է․ Վիրսալաձեն, Գ․ Քավթարաձեն, Ա․ Նիժարաձեն, Տ․ Ամիրեջիբին, Մ․ Մդիվանին, Լ․ Թորաձեն/Է․ Անջափարիձեն, ջութակահարներ Մ․ և Ն․ Իաշվիլիները, Լ․ Իսակաձեն, թավջութակահարներ Բ․ Բարնաբիշվիլին, Ա․ Չիջավաձեն, է․ Իսակաձեն, Թ․ Գաբարաշվիլին և ուրիշներ։ Վրաստանում գործում են (1983)՝ [[Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն|Զ․ Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոն]]ը (մասնաճյուղը՝ Քութայիսում), Վ․ Աբաշիձեի անվան Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնը (հիմնական 1934), Պետական սիմֆոնիկ նվագախումբը (1933), Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, [[Վրացական ՍՍՀԽՍՀ]] լարային կվարտետը (1930), կամերային նվագախումբ, Վրաց․ ֆիլհարմոնիան, [[Վանո Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիա|Վ․ Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիան]], երաժշտական 3 ուսումնարան, 20 երաժշտ․ դպրոց, երաժշտ․ ուսումնարաններ կան [[Քութայիս]]ում, Սուխումում[[Սուխում]]ում, [[Բաթումի|Բաթում]]ում, [[ՑխինվալիՑխինվալ]]ում, Թելավում[[Թելավ]]ում, Գորիում[[Գորի]]ում և այլ քաղաքներում ու շրջկենտրոններում։ [[Վրացական ՍՍՀԽՍՀ]] կոմպոզիտորների միությունը հիմնադրվել է 1932 թվականին։
 
{{ՀՍՀ}}
40 935

edits