«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Զեստափոն
(Զեստափոն)
(Զեստափոն)
Մեքենաշինության և էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը կազմում է ՀԽՍՀ-ից Վրաստանին մատակարարվող արդ․ ամբողշ արտադրանքի 25%-ը։ Բարձր տեսակարար կշիռ ունեն նաև մատակարարվող սննդի ու թեթև արդյունաբերության արտադրատեսակները (25,5%, այդ թվում՝ բրդե, բամբակե, մետաքսե գործվածքներ)։ Վրաստան են առաքվում հայկական տասնյակ տեսակի շինանյութեր (հայկական տարբեր գույների տուֆաքարերը 1930 թվականից սկսած օգտագործվել են [[Թբիլիսի]]ի ու մյուս քաղաքների ճարտարապետական կարևոր կոթողների կառուցման համար), հրաբխային խարամ, պեռլիտ, պեմզա, ասբեստացեմենտի խողովակներ, ասբեստասալեր և այլ շինանյութեր։
 
Վրաստանին մատակարարվող արտադրատեսակների մեշ յուրահատուկ տեղ ունեն գունավոր մետաղները, հատկապես ալյումինի փայլաթիթեղը։ Տնտեսական կապերը արտահայտվում են նաև Վրաստանի և ՀԽՍՀ աշխատավորության սոցիալիստական մրցության ձևով։ Տասնյակ տարիներ շարունակ սոցիալիստական մրցության մեջ է Թբիլիսի ու [[Երևան]] քաղաքների աշխատավորությունը։ Տնտեսական կապերի այդ ձևը վաղուց արմատավորվել է նաև [[Ռուսթավի]]ի ու [[Ալավերդի|Ալավերդու]] մետալուրգների, [[ԶեստաֆոնԶեստափոն]]ի ու [[Ղափան]]ի լեռնագործների, ինչպես նաև երկու հանրապետությունների [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] աշխատողների միջև։
 
== Կրթություն և մշակութային-լուսավորական հիմնարկներ ==
40 935

edits