«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Զեստափոն
Տող 66.
1937 թվականի փետրվարին Խորհուրդների համավրացական VIII արտահերթ համագումարն ընդունեց նոր սահմանադրություն։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին սկսվեց 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շինարարությունը։ 1926 թվականին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին, վերականգնվեց տրանսպորտը, ցանքատարածությունները գերազանցեցին 1913 թվականի մակարդակը, ծավալվեց կուլտուրական շինարարությունը։ Սոցիալիստական շինարարության առաջին հնգամյակների հաջող կատարման շնորհիվ Վրաստանը վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի՝ բազմաճյուղ կոլեկտիվացված գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար 1935 թվականի մարտի 15-ին ՎԽՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշանով։
 
1937 թվականին ժողովրդական տնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմեց 75,2%: Կառուցվեցին ավելի քան 800 արդյունաբերական նոր ձեռնարկություններ, այդ թվում սոցիալիստական էներգետիկայի առաջնեկը՝ Զեմո-Ավճալայի հիդրոէլեկտրակայանը (Զագէս), ինչպես նաև Ռիոնի հէկը, Տղվարչելիի ջէկը, Թբիլիսիի բրդեղենի-մահուդի կոմբինատը, Քութայիսի մետաքսի կոմբինատը, ԶեստաֆոնիԶեստափոնի ֆեռո-համաձուլվածքների գործարանը ևն։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվեցին արդյունաբերական նոր ճյուղեր (մեքենաշինություն, նավթահանություն, քիմիական, թեյի ևն)։ Կառուցվեց 250 կմ երկաթուղի և ավելի քան 8 000 կմ խճուղային ճանապարհ։
[[Պատկեր:საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია.jpg|մինի|ձախից|[[Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա]], Անդրկովկասում հիմնադրվել է առաջինը (1941)]]
1940 թվականին Վրաստանի արդյունաբերական համախառն արտադրանքի ամբողջ ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 10,2 անգամ։ Վրաստանում հաղթանակեց կոլտնտեսային կարգը։ 1940 թվականին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 94,1%-ը։ Աճեց բանվորների և ծառայողների թիվը (89 500-ից հասավ 494 000)։ Սոցիալիստական շինարարության տարիներին հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը, աճեցին ժողովրդական մտավորականության և բանվոր դասակարգի ազգային կադրերը, ստեղծվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ ԳՀԻ-ներ, գիտական և մշակութալուսավորական հաստատություններ։ Հաջողությամբ զարգանում էին վրացական խորհրդային գրականությունը և արվեստը։ Սոցիալիստական ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը հիմնովին փոխեցին հանրապետության դեմքը։ Վրաստանում հիմնականում կառուցվեց սոցիալիզմ։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակով վրաց ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։
Տող 379.
Արդյունաբերությունը, գրավելով առաջատար դիրք նյութական արտադրության ճյուղերի մեջ, զարգանում է առավել բարձր տեմպերով։ 1922-81 թվականներին այդ ճյուղի արտադրանքի ընդհանուր ծավալը աճել է 292 անգամ։ 1978 թվականի տվյալներով արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է 8,9 միլիարդ ռուբլի, որից մոտ 65%-ը բաժին է ընկնում արտադրության միջոցներ արտադրող արտադրությանը, 35%-ը՝ սպառողական առարկաներին։ Առավել բարձր տեմպերով են զարգանում մեքենաշինությունն ու մետաղամշակումը, քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը և թեթե ու սննդի արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Արդյունաբերական արտադրանքի ծավալում բարձր տեսակարար կշռով աչքի են ընկնում (1981-ի տվյալներով) սննդի (39,5%), թեթե (21,8%) արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու մետաղամշակումը (13,7%)։
 
Վառելիքա-էներգետիկ արդյունաբերությունը ներկայացված է քարածխի (Տղիբուլի, Տղվարչելի) և նավթի արդյունահանությամբ, էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Կառուցվել են հզոր հիդրո- (Ռիոնի, Լաջանուրի, Խրամի և այլն) և ջերմաէլեկտրակայաններ (Թբիլիսիի ՋԷԿ), որոնք միացվել են ԽՍՀՄ եվրոպական մասի միասնական էներգահամակարգին։ 1978-ին շարք է մտել խոշորագույն (Կովկասում) Ինգուրի հէկը։ 1879 թվականից շահագործվում է Ճփաթուրայի մանգանի հանքավայրը, որի հանքանյութը օգտագործում են Ռուսթավիի մետալուրգիական (արտադրության լրիվ ցիկլով) և ԶեստաֆոնիԶեստափոնի ֆեռոհամաձուլվածքների գործարանները։
 
Վրաստանի մետալուրգիայի հիմնական արտադրանքը՝ սև մետաղների գլոցվածքի պողպատե խողովակներն ու այլ տեսակները առաքվում են այլ հանրապետություններ և արտասահման։ Մառնեուլում ստեղծվել է գունավոր մետաղների արդյունահանման և հարստացման ամենահզոր ձեռնարկությունը [[Անդրկովկաս]]ում: Գունավոր մետաղների արդյունահանություն է կատարվում նաև [[Հարավային Օսիայի ԻՄ]]-ում։ Քիմիական արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ են գործում [[Ռուսթավի]]ում և [[Քութայիս]]ում: Արտադրվում են հանքային պարարտանյութեր, հանքային ներկեր, արհեստական մանրաթելեր, կենցաղային քիմիայի առարկաներ, դեղագործա-քիմիական ապրանքներ են։
Տող 385.
Արդյունաբերության մեջ առաջատարներից են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Առավել զարգացած է տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Այդ ճյուղի խոշորագույն կենտրոնը Թբիլիսին է, ուր գործում են ավիացիոն, էլեկտրա- քարշաշինական, հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ, ինչպես նաե սննդարդյունաբերության և գյուղատնտեսության համար մեքենաներ ու սարքավորումներ արտադրող գործարաններ։ Բեռնատար մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ ու փոքրածավալ տրակտորներ են թողարկում Քութայիսի, ծովային նավակներ (այդ թվում ստորջրյա թեերով) և այլ տեսակի մեքենաներ՝ Բաթումի և Փոթիի գործարանները։
 
Մեքենաշինական գործարաններ կան նաե Ռուսթավիում, Սուխումում, ԶեստաֆոնումԶեստափոնում, Ցխինվալիում, Գորիում, Կասպիում, Սամտրեդիայում։ Հանրապետությունում ստեղծվել է շինանյութերի արդյունաբերություն և շինարարական ինդուստրիա։ Ցեմենտի գործարաններ կան Ռուսթավիում և Կասպիում։ Շահագործվում են մարմարի և երեսպատման քարերի հանքավայրերը, կառուցվել են տնաշինական հզոր կոմբինատներ։ Փայտամշակման ձեռնարկությունները պատրաստում են շինարարական մասեր և կահույք։ Արտադրվում են ապակե տարաներ, ճենապակե և հախճապակե իրեր։
 
Թեթև արդյունաբերությունը զբաղվածների քանակակազմի տեսակարար կշռով հանրապետությունում գրավում է 1-ին տեղը։ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Սուխումում և այլ քաղաքներում արտադրվում են անձնական սպառման բազմաքանակ իրեր, այդ թվում՝ բրդե, մետաքսե և բամբակե գործվածքներ, հագուստ, կոշիկ, տրիկոտաժե և գալանտերեական ապրանքներ։ Սննդարդյունաբերությունը համախառն արտադրանքի ծավալով գերազանցում է մնացած բոլոր ճյուղերին, վերամշակում է գյուղատնտեսական հումքը և արտադրում թեյ, բարձր տեսակի սեղանի գինիներ, շամպայն, կոնյակներ, պտղի ու բանջարեղենի պահածոներ, ծխախոտ, եթերայուղեր, հրուշակեղեն, մսեղեն, կաթնամթերք։ Կատարվում է հանքային ջրերի լցում։ Սննդարդյունաբերության արտադրանքի նշանակալի մասը առաքվում է միութենական այլ հանրապետություններ և արտահանվում։
Տող 441.
Երկրում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։ ԽՍՀՄ իշխանության տարիներին երկաթուղիների երկարությունը 881 կմ-ից (1920) հասել է 1470 կմ (1985)։
 
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի (1941-1945) տարիներին Սև ծովի ափի երկայնքով կառուցվել է Ցխակայա-Սուխում-Տուապսե երկաթուղին, որը Վրաստանը կարճ ճանապարհով կապել է ՌԽՖՍՀ շրշանների հետ։ Բաքու-Բաթում հիմնական երկաթուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի-Թելավ, Գորի-Ցխինվալի, Խաշուրի-Վալե, ԶեստաֆոնԶեստափոն-ճիաթուրա, Սամտրեդիա-Փոթի, Օչամչիրի-Տղվարչելի, Ռիոն-Քութայիս-Տղիբուլի և այլն։ Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրիֆիկացված են։
 
Ավտոճանապարհների երկարությունը 22 300 կմ է, որից 19 100 կմ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի-Օրջոնիկիձե), Սևծովյանը (Բաթում-Նովոռոսիյսկ), Սամտրեդիա-Թբիլիսի-Բաքու մայրուղիները։