«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
===Հայտնաբերված կարասներ===
 
Պեղումների ժամանակ հատնաբերվեցին մեծ քանակությամբ մառաններ, խոշոր կարասներ, որոնք կիսով չափ թաղված էին հողի մեջ<ref>{{cite web | urlname="">http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1239&Itemid=563&lang=hy | title=Կարմիր բլուր հնավայր Պեղումներ և արժեքավոր գտածոներ| publisher=.erebuni.am | accessdate=29 Սեպտեմբեր 2018}}</ref>։ Հավանական է դրանք տեղադրվել են մառաններում նախքան դրանց կառուցումը կամ պատրաստվել են հենց տեղում, քանի որ մառանների դռները շատ նեղ էին։ Միջնաբերդի 1949֊1955 թթ․ պեղումների ժամանակ բացվեցին յոթ մառաններ։Դրանցից ամենախոշորն ուներ ավելի քան 300 ք․ մ․ տարածություն, նախատեսված էր 82 կարաս տեղադրելու համար, երկրորդ մառանում՝ 72 կարաս։ Մինչև պեղումներիի վերջը բացվեցին մոտ 400 կարաս՝ 400 000 լիտր տարողությամբ։ Այդ թիվը հստակեցվում է նաև նրանով, որ կարասների վրա սեպագիր և հիերոգլիֆ գրով նշված էր դրանց տարողությունը։ Ուրարտական չափի միավորներն էին ակարկին ու տերուսին, ակարկի՝ մոտ 240 լիտր, տերուսի մոտ 24 լիտր։
Միջնաբերդի սենյակներից մեկում գտնվեցին դեռ հողում չթաղված կարասներ և ծծումբի կտորներ, որոնք վկայում են այն մասին, որ դեռ ուրարտական ժամանակաշրջանում կարասները ծխարկում էին ծծմբով։
 
===Խաղողի արտադրություն և գինեգործություն===
Գինու պաշարների համար անհրաժեշտ էին խաղողի հսկայական այգիներ։ Դրան պետք է ավելացնել նաև այն այգիները, որոնցից ստացված խաղողը քաղաքի բնակիչների համար օգտագործվում էր ուտելու և գինի պատրաստելու համար։ Այնտեղ մի շարք տներում նույնպես գտնվել են գինու պահեստներ։