«Էթիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
 
Հետևողականությունները տարբերակելու մի ձև է տարանջատել դրանք ըստ այն հետևանքների, որոնք ամենաշատն են առնչվում խնդրին, այսինքն՝ թե որ հետևանքներն են համարվում լավ հիմքեր գործողության համար։ Ըստ [[Ուտիլիտարիզմ|ուտիլիտարիզմի]] լավ գործողությունը հանգեցնում է աճի և դրական արդյունքի, իսկ լավագույն գործողությունը կհանգեցնի նույն, բայց էլ ավելի դրական արդյունքի։ Սրան մոտ էուդիմոնյական հետևողականությունն է, ըստ որի ամբողջական և ծախկուն կյանքը, որը կարող է լինել կամ չի կարող լինել նույնքան հաճելի, ինչքան մեծ հաճույք վայելելը, համարվում է հիմնական նպատակ։ Նույն կերպ մարդը կարող է հարմարվել աէսթետիկ հետևողականության գաղափարին, որտեղ գլխավոր նպատակը գեղեցիկը ստեղծելն է։ Այնուամենայնիվ մարդը կարող է նաև հիմնվել ոչ հոգեբանական բարիքների վրա, որպես համարժեք ազդեցություն։ Ուստի մարդը կարող է հակված լինել արդյունքների հավասարության կամ [[Քաղաքական ազատություն|քաղաքական ազատության]] մեջ առաջընթաց ստեղծելու վրա, վաղանցիկ հաճույքի փոխարեն։ Նշանակություն չունի՝ հետևողականության տեսությունը հիմնված է մեկ թե մի քանի բարիքների վրա, բանավեճեր և լարվածություններ հիմնական բարիքների վերաբերյալ դեռ շատ կլինեն և անխտիր դիտարկման կենթարկվեն։
 
==== Ուտիլիտարիզմ ====
{{Main article|Ուտիլիտարիզմ}}
[[Պատկեր:John_Stuart_Mill_by_London_Stereoscopic_Company,_c1870.jpg|մինի|Ջոն Ստյուարտ Միլ|alt=]]
Ուտիլիտարիզմը էթիկական տեսութուն է ըստ որի ճիշտ գործողությունների շարքը այն է, որը մաքսիմալիզեցնում է դրական արդյունքը, օրինակ «երջանկությունը», «բարօրությունը» կամ ըստ սեփական նախընտրությունների ապրելու հնարավորությունը<ref>{{cite book|title=The Ethics Toolkit: A Compendium of Ethical Concepts and Methods|last=Baqgini|first=Julian|last2=Fosl|first2=Peter S.|publisher=Blackwell|year=2007|isbn=978-1-4051-3230-5|edition=|location=Malden|pages=57–58|author-link=Julian Baggini|author2-link=Peter S. Fosl}}</ref>։ [[Ջերեմի Բենթամ|Ջերեմի Բենթամը]] և [[Ջոն Ստյուարտ Միլ|Ջոն Ստյուարտ Միլը]] այս գաղափարական դպրոցի առաջադրողներն են։ Բենթամի կառավարման մի ժամանակահատվածում ասվում է՝ «ճշմարիտի և սխալի չափավորությունը գերագույն երջանկություն է» և նկարագրում է այն, որպես հիմքային աքսիոմա։ «Բարոյականության և կանոների սկզբունքերի ներածության» մեջ նա խոսում է «օգուտի սկզբունքի» մասին, բայց հետագայում նախընտրում է «գերագույն երջանկության սկզբունքը» բնորոշումը<ref>{{cite book|title=The Works of Jeremy Bentham: Published under the Superintendence of His Executor, John Bowring. Volume 1|last=Bentham|first=Jeremy|publisher=Adamant Media Corporation|year=2001|isbn=978-1-4021-6393-7|page=18}}</ref><ref name="John Stuart Mill2">[http://www.gutenberg.org/files/11224/11224-h/11224-h.htm#CHAPTER_I Mill, John Stuart, Utilitarianism (Project Gutenberg online edition)]</ref>։
 
Ուտիլիտարիզմը հետևողականության բարոյական տեսության հարացուցային օրինակ է։ Ուտիլիտարիզմի այս ձևը պնդում է, որ բարոյապես ճիշտ արարքը հանգեցնում է ամենալավ արդյունքին բոլոր այն մարդկանց համար, որոնք հանդիսանում են տվյալ գործողության մաս։ Ուտիլիտարիզմը նկարագրելս՝ [[Ջոն Ստյուարտ Միլ|Ջոն Ստյուարտ Միլը]] սահմանում է հաճույքի հիրարխիայի գաղափարը՝ նկատի ունենալով, որ հաճույքի որոշ տեսակներին հետևելը ավելի բարձր է գնահատվում, քան մյուս տեսակներին հետևելը<ref name="Mill2">{{cite book|url=http://www.utilitarianism.com/mill1.htm|title=Utilitarianism|last=Mill|first=John Stuart|publisher=[[Oxford University Press]]|year=1998|isbn=978-0-19-875163-2|location=Oxford|authorlink=John Stuart Mill}}</ref>։ Հիշատակման արժանի մեկ այլ ուտիլիտարիզմի արաջադիր է նեյրոգիտնական [[Սեմ Հարիս|Սեմ Հարիսը]]՝ «Բարոյական լանդշաֆտի» հեղինակը, և բարոյափիլիսոփա Փիթեր Սինգերը՝ «Պրակտիկ էթիկայի» հեղինակը։
 
Գոյություն ունի ուտիլիտարիզմի երկու տեսակ արարքի ուտիլիտարիզմ և կանոնի ուտիլիտարիզմ։ Արարքի ուտիլիտարիզմում օգուտի սկզբունքը ուղակիորեն վերաբերվում է ընտրություն կայացնելիս յուրաքանչյուր այլընտրանքային գործողության։ Ճիշտ արարքը այն է, որը բերում է համեմատաբար ամենալավ արդյունքի (կամ ամենաքիչ քանակով վատ արդյունքների)։ Կանոնի ուտիլիտարիզմում օգուտի սկզբունքը վերաբերում է վարքագծի(բարոյական սկզբունքների) կանոնների հավաստի լինելուն։ Այնպիսի կանոնը, ինչպիսին է խոստում պահելը բնորոշվում է՝ նայելով այն հետևանքներին, որտեղ մարդիկ դրժում են խոստումները և այն հետևանքներին, որտեղ խոստումները պարտադիր պահվում են։ Ճիշտը կամ սխալը բնորոշվում է ըստ ուտիլիտարիստական արժեքների կանոներին հետևելով կամ խախտելով<ref name="Carnegie Mellon University2">{{cite web|url=http://caae.phil.cmu.edu/cavalier/80130/part2/sect9.html|title=Utilitarian Theories|year=1996|work=Department of Philosophy, [[Carnegie Mellon University]]|access-date=28 July 2017}}</ref>։
 
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիկա» էջից