«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Քութայիս
ճշտումներ
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Օրբելի Եղբայրներ (Արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Orbeli Brothers' busts in Tsakhkadzor.jpg|300px|մինի|Օրբելի եղբայրների կիսանդրիները Ծաղկաձորում՝ նրանց անունը կրող թանգարանի հարևանությամբ։]]
''''Օրբելի եղբայրները''''' աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։ ''Օրբելի եղբայրների'' ([[Սյունիք|Սյունյաց]] [[Օրբելյաններ]]ի) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Այն սերում է ''[[Մամիկոնյան]]ներից, [[Զաքարյան]]ներից''։ 13-15-րդ դարերում [[Սյունիք]]ը անցել է [[Օրբելյաններ]]ի տոհմի տիրակալության տակ։ Տոհմի գերեզմանատունը գտնվում է [[Նորավանք]]ում, որտեղ էլ թաղված է տոհմի պատմաբան [[Ստեփանոս Օրբելյան]]ը։ Համաձայն նրա՝ Օրբել անունը ծագում է [[Վրաստան]]ում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից։ Օրբելի եղբայրների հայրական պապը՝ ''[[Հովսեփ Հովակիմի Օրբելի]]ն'' (1810-1891), ուսանել է [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, որն ավարտելուց հետո անցել է հոգևոր ծառայության։ Նա մահացել է 1891 թ., թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։ Հովսեփ Հ. Օրբելին հինգ երեխա է ունեցել՝ երեք որդի և երկու դուստր։ Նա, բարձր գնահատելով կրթության և գիտության դերը անհատի կյանքում, երեք որդիներին հիմնավոր կրթության է տվել։ Նրա երկու որդիները՝ ''Դավիթ''ը և ''Համազասպը'', ավարտել են [[Խարկով]]ի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ ''Դավիթ Օրբելին'' հոգեբույժ-ջղախտաբան էր, ''Համազասպը''՝ [[Թիֆլիս]]ում հայտնի բժիշկ-ատամնաբույժ։
* [[Ռուբեն Օրբելի]]
* [[Լևոն Օրբելի]]
Տող 9.
'''[[Աբգար Օրբելի|Աբգար Հովսեփի Օրբելին]]'''՝ Օրբելի եղբայրների հայրը, (1849-1912), Հովսեփ Հ. Օրբելու ավագ որդին է, ծնվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հարավային շրջանների իշխանական տոհմում։ Ա. Օրբելին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նա, ուսման ավարտից հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի [[Նախիջևան]] քաղաքում, [[Նոր Բայազետ]]ում, ապա՝ [[Քութայիս]]ում։ Հետագայում, [[Թիֆլիս]] տեղփոխվելուց հետո, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։
'''Վարվառա Մովսեսի Արղության-ԵրկայնաբազուկիԵրկայնաբազուկը'''՝ Օրբելի եղբայրների մայրը, (1857-1937), նույնպես իշխանական ծագում ունի։ ''Երկայնաբազուկները'' սերում էին ''[[Զաքարյաններ]]ից''։ Երկայնաբազուկ՝ Մխագրձելի, մականունը տվել է վրաց թագավոր Գեորգի 3-րդը ամիրսպասալար Սարգիս Զաքարյանին, ում հետնորդները, 13-րդ դարի վերջին, Մոնղոլիայում հանդես գալով որպես վասալներ, անվանվում են «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ։ Ահա այսպես, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել ''Արղության-Երկայնաբազուկներ''։ Վ. Արղության-Երկայնաբազուկը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը։ Օրբելի եղբայրներն, իրենց ուսումնառության ողջ ընթացքում, մշտապես նամակագրական կապ են պահպանել իրենց մոր հետ, ով արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն։ Նա, Ա. Օրբելու մահից հետո, սկսում է դասավանդել ֆրանսերեն և միաժամանակ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Վ. Արղության-Երկայնաբազուկը թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։
==Ռուբեն==
'''Ռուբեն Օրբելին''' ծնվել է 1880 թ. փետրվարի 26-ին [[Նախիջևան (ՆԻՀ)|Նախիջևանում]]։ Հայ հնագետ է, հանդիսանում է ''ստորջրյա հնագիտության'' հիմնադիրը [[ՍՍՀՄԽՍՀՄ]]-ում։ '''Լևոն''' և '''Հովսեփ''' '''Օրբելիների''' ավագ եղբայրն է։ Նա նախնական կրթությունը ստացել է [[Քութայիս]]ում, ապա՝ [[Թիֆլիս]]ի III դասական գիմնազիայում։ 1903 թ.-ին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում։ 1906 թ.-ից հանդիսացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոս։ Տեսական կուրսեր է անցել [[Բեռլին]]ի և [[Ենա]]յի համալսարաններում, ստացել է Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի (ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն)։ 1918 թ.-ից մանկավարժական աշխատանք է կատարել [[Տամբով]]ի համալսարանում։ 1943 թ.-ից ղեկավարել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ''ԷՊՐՕՆ'' (ռուս.՝ ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։ Նա հաստատել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը։ Ռ. Օրբելին իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ [[Լեոնարդո դա Վինչի]]ն եղել է [[Հայաստան]]ում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է [[Հայաստան]]ի գետերը։ Նա ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը։ Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ [[Ղրիմ]]ում, հնադարյան նավահանգստային կառույցներ՝ Օլվիայում, Խերսոնեսում և այլուր։ 1939 թ.-ին արշավախումբը [[Բուգ]] գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութական նավակ, որն այժմ ցուցադրված է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմածովային թանգարանում։ Նա առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը։ Ռ. Օրբելին գիտական շրջանառության է մտցրել ''«ստորջրյա հնագիտություն»'' եզրույթը (հետագայում առաջարկել է ''«հիդրոհնագիտություն»'' ձևը)։ Նա հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմաներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը։
Ռ. Օրբելին մահացել է 1943 թ. մայիսի 09-ին [[Մոսկվա]]յում։
 
==Լևոն==
'''Լևոն Օրբելին''' ծնվել է 1882 թ. հուլիսի 06-ին [[Ծաղկաձոր]]ում (նախկինում՝ Դարաչիչակ)։ Հայ ֆիզիոլոգ է, ''էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի'' ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում։ Նա միաժամանակ հանդիսացել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ (1935), [[ՀՍՍՀՀԽՍՀ]] ԳԱ (1943), [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԲԳԱ (1944) ակադեմիկոս, [[ՌՍՖՍՀ]] գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։ '''Ռուբեն''' և '''Հովսեփ''' '''Օրբելիների''' եղբայրն է։ Լ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռազմաբժշկական ակադեմիան։ 1907-1920 թթ.-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-1911 թթ.-ին գործուղվել է արտասահման, աշխատել է [[Անգլիա]]յի, [[Գերմանիա]]յի խոշորագույն ֆիզիոլագիական լաբորատորիաներում և [[Նեապոլ]]ի ծովային կենսաբանական կայանում։ 1918-1957 թթ.-ին ղեկավարել է [[Պ. Ֆ. Լեսգաֆտ]]ի անվան ինստիտուտի ֆիզիոլագիայի լաբորատորիան, 1920-1931 թթ.-ին եղել է [[Լենինգրադ]]ի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-1950 թթ.-ին՝ [[Ս. Մ. Կիրով]]ի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ (1943-1950), [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նախագահ (1936-1950), [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԲԳԱ ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի նախագահ (1939-1950), [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1939-1948), փոխնախագահ (1942-1946)։ 1956 թ.-ին կազմակերպել և ղեկավարել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ ''[[Ի. Մ. Սեչենով]]ի'' անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Լ. Օրբելին ''[[Ի. Պ. Պավլով]]ի'' մերձավոր աշակերտն ու աշխատակիցն է եղել, ում մահից հետո նախագահել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչությունը։ Նա զարգացրել է [[Ի. Պ. Պավլով]]ի բարձրագույն նյարդային գործունեության մասին ուսմունքը և ցույց է տվել, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Լ. Օրբելու ստեղծած Ֆունկցիաների համադասեցման մասին ուսմունքից էլ հետագայում սկիզբ են առել նրա ստեղծած գիտական ուղղությունները Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի բնագավառներում։ Լ. Օրբելու աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն։ Դրանք նշանակալի ազդեցություն են ունեցել ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում։
''Օրբելի-Գինեցինսկու երևույթի'' հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցողական ֆունկցիայի մասին։ Լ. Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Նրա մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Լ. Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց է տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թթ.-ից նա լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում։
Լ. Օրբելին հիմնավորել է ''ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը''։ Նրա ղեկավարությամբ կատարվել են զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության գործընթացների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում։
Լ. Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի [[ՀՍՍՀՀԽՍՀ]]-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա աշակերտներն են եղել ''Է. Հասրաթյանը'', ''Ա. Քարամյանը'', ''Ա. Ալեքսանյանը'' և այլք։ Լ. Օրբելու անվամբ է կոչվում [[ՀՍՍՀՀԽՍՀ]] ԳԱ (ներկայիս՝ [[ՀՀ ԳԱԱ]]) ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Լ. Օրբելին եղել է [[Փարիզ]]ի կենսաբանական ընկերության (1930), բնախույզների գերմանական ''«Լեոպոլդինա»'' ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Նա ստացել է ''[[Պավլով]]ի'' անվան (1937) և [[ՍՍՀՄԽՍՀՄ]] պետական (1941) մրցանակներ և ''[[Մեչնիկով]]ի'' անվան ոսկե մեդալ (1946), ինչպես նաև պարգևատրվել է [[Լենին]]ի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Լ. Օրբելին մահացել է 1958 թ.-ի դեկտեմբերի 09-ին [[Լենինգրադ]]ում։
 
==Հովսեփ==
'''Հովսեփ Օրբելին''' ծնվել է 1887 թ.-ի մարտի 20-ին [[Քութայիս]]ում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։ Նա հանդիսացել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ ակադեմիկոս (1935), [[ՀՍՍՀՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս։ Հ. Օրբելին հիմնադրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ազգային ակադեմիա]]ն և եղել է առաջին նախագահը (1943-1947)։ '''Ռուբեն''' և '''Լևոն''' '''Օրբելիների''' եղբայրն է։ Հ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է [[Թիֆլիս]]ի արական III գիմնազիան, 1911 թ.-ին՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայերեն-վրացերեն-պարսկերեն բաժնի դասընթացներին։ Աշակերտել է ականավոր գիտնականներ ''[[Նիկողայոս Մառ]]ին'', ''[[Ն. Ադոնց]]ին'', ''[[Ի. Ա. Ջավախիշվիլուն]]'', ''[[Յա. Ի. Սմիռնով]]ին'' և ուրիշների։ Նա դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ, ''[[Բրոկհաուզ]]ի'' և ''[[Եֆրոն]]ի'' նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ։ Հ. Օրբելին 1906-1917 թթ.-ին ''Ն. Մառի'' ղեկավարությամբ մասնակցել է [[Անի]]ի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերին։ 1909 թ.-ին ուսումնասիրել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի հայկական արձանագրություները։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ.-ին [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ ուսումնասիրել է [[Մոկս]]ի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, [[Էրզրում]]ի, [[Բայազետ]]ի, [[Վան]]ի, [[Աղթամար]]ի, [[Բագավան]]ի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ է կատարել [[Թոփրակկալե]]ում և [[Հայկաբերդ]]ում։ 1912 թ.-ին ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռուսական հնագիտական ընկերության անդամ։ Սկսած 1914 թ.-ից [[Պետերբուրգ]]ի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և [[Հայաստան]]ի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ.-ին [[Վան]]ում Ն. Մառի հետ պեղումներ կատարելով՝ հայտնաբերել է [[Ուրարտու]]ի թագավոր [[Սարդուրի Բ]]-ի մեծածավալ սեպաձև արձանագրությունը։ 1917-1918 թթ.-ին շարունակել է աշխատանքը [[Պետրոգրադ]]ի համալսարանում, դասավանդել է նաև Հնագիտության ինստիտուտում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտական ընկերության իսկական անդամ։ 1919 թ.-ին Հ. Օրբելին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել է [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920 թ.-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921-1922 թթ.-ին՝ տպարանը։ 1920 թ.-ին ընտրվել է [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]]ի ավանդապահ, 1926 թ.-ին հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934 թ.-ին նշանակվել է [[Էրմիտաժ]]ի տնօրեն և ղեկավարել է այն մինչև 1951 թ.-ը։ 1928-1929 թթ.-ին և 1936 թ.-ին Հ. Օրբելին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է [[Դաղստան]]ում, [[Հայաստան]]ում և ուսումնասիրել է [[Գառնի]]ի, [[Պտղնի]]ի, [[Փարպի]]ի, [[Աշտարակ]]ի, [[Ամբերդ]]ի հուշարձանները։ 1931 թ.-ին [[Լոնդոն]]ում մասնակցել է Իրանական արվեստի և հնագիտության միջազգային II, 1935 թ.-ին [[Լենինգրադ]]ում-[[Մոսկվա]]յում՝ III համաժողովներին և կարդացել է զեկուցումներ։ 1937-1938 թթ.-ին համատեղության կարգով եղել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938 թ.-ին ընտրվել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ։ Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է [[Էրմիտաժ]]ի գեղարվեստական արժեքների էվակուացիան [[Սվերդլովսկ]], այնուհետև, մնալով պաշարված [[Լենինգրադ]]ում, ապահովել է [[Էրմիտաժ]]ի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։ 1942 թ.-ին հիվանդ վիճակում [[Լենինգրադ]]ից տեղափոխվել է [[Երևան]], 1943 թ.-ին ընտրվել է [[ՀՍՍՀՀԽՍՀ]] նորաստեղծ ԳԱ իսկական անդամ և նախագահ։ 1944 թ.-ի հունիսին վերադարձել է [[Լենինգրադ]], ղեկավարել է [[Էրմիտաժ]]ի վերականգնման աշխատանքը։ Հ. Օրբելին 1946 թ.-ին [[Նյուրնբերգ]]ի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել է ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները [[Լենինգրադ]]ի նկատմամբ։ 1951-1953 թթ.-ին եղել է [[ՀՍՍՀՀԽՍՀ]] ԳԱ հնագիտական արշավախմբերի կոնսուլտանտ-ղեկավարը։ 1955 թ.-ի նոյեմբերին նշանակվել է [[Լենինգրադ]]ի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ.-ի հուլիսին՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ 1956 թ.-ին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է [[ՍՍՀՄԽՍՀՄ]] ԳԱ Արևելագիտության ինստիտուտի [[Լենինգրադ]]ի բաժանմունքը։
Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է [[Անի]]ի հնադարանում պահվող և այժմ մեծամասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։ Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը։ Դեռևս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток») հանդեսում տպագրել է [[Անի]]ի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.)։ Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձևը։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական և քրդական բարբառների բառարաններ։ Նա խմբագրել է ''«[[Սասունցի Դավիթ]]»'' դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն և հայերեն)։ Հ. Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.)։ Նա ռուսերեն է թարգմանել նաև հայ պատմիչների՝ [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցու]], [[Թովմա Արծրունու]] երկերը, ([[Եղիշե]], «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ։ Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է [[Աղթամար]]ի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Հ. Օրբելին կազմել է [[Անի]]ի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, [[Կ. Վ. Տրևեր]]ի հետ ուսումնասիրել է [[Էրմիտաժ]]ում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», 1935 թ., ռուս.)։ Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է [[Լոնդոն]]ի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ [[Թեհրան]]ի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ [[Իրան]]ի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նա պարգևատրվել է [[Լենին]]ի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին [[Լենինգրադ]]ում և թաղված է [[Լենինգրադ]]ի [[Բոգոսլովսկոյե]] գերեզմանատանը։
==Օրբելի եղբայրների տուն-թանգարան==
Թանգարանը ստեղծվել է Հայկական ՍՍՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ, [[Ծաղկաձոր]]ում, Օրբելիների ամառանոցում։ Այն գործում է 1982 թ.-ի հուլիսի 6-ից։ Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են [[Ռուբեն Օրբելի]]ի, [[Լևոն Օրբելի]]ի, [[Հովսեփ Օրբելի]]ի, կյանքին ու գիտական գործունեության տարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ։ Թանգարանը զարդարում է վերջինիս հարակից տարածքում կագնեցված Օրբելի եղբայրների հուշաքանդակը (հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյան)։
 
==Հիշատակում==