«Ջեկ Լինդսեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
[[1926]] թվականից ապրում է [[Անգլիա]]յում։ [[Մեծ Բրիտանիա]]յի կոմկուսի անդամ [[1941]] թվականից։ Նրա պատմական վեպերը՝ «[[1649]] թվական» ([[1938]] թ.), «Քառասունութ թվականի մարդիկ» ([[1984]] թ.), «Խարույկներ Սմիթֆիլդում» ([[1950]] թ.), նվիրված են Անգլիայի պատմության բեկումնային փուլերին։
 
== Գործունեություն ==
Ետպատերազմյան շրջանում ստեղծված «Բրիտանական ուղի» սոցիալական վիպաշարում շոշափվում են անգլիական առաջավոր շրջաններին հուզող բազմաթիվ հարցեր։
 
Հանդես է եկել որպես գրականագետ (Զ. Բենյանի, Չ. Դիքենսի, Ջ. Մերեդիթի մասին գրքեր), պատմաբան («Բյուզանդիան և Եվրոպան», [[1950]] թ.), արվեստագետ (Ջ. Տյոռների, Պ. Սեզանի, Դ. Կուրբեի մասին մենագրություններ)։ Լինդսեյը ծանոթ է [[Հայ ժողովրդի պատմություն|հայ ժողովրդի պատմության]]ը, բարձր է գնահատել նրա ավանդը եվրոպական և համաշխարհային մշակույթի մեջ։
 
Խաղաղության մարտիկ է, [[ԽՍՀՄ]] գրողների միության երկրորդ և երրերդ համագումարների մասնակից։