«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Կարմիր բլուրում գտնվել են մեծ քանակությամբ իլիկների ոսկրե և քարե գլխիկներ, ջուլհակի դազգահների կավե և երկաթե ծանրոցներ, որոնք վկայում են, որ Կարմիր բլուրում գտնված բազմաթիվ տարբեր տեսակի թելերի և գործվածք֊կտորների մնացորդները պատրաստվել են տեղում։Հայտնաբերված կտորները հիմնականում բրդից էին։ Այնտեղ պատրաստել էին կոպիտ, միջին հաստության և բարակ, թափանցիկ գործվածքներ։Կարմիր բլուրում զարգացած էր նաև կաշեգործությունը։Կաշվից պատրաստում էին կոշկեղեն, դաշույնների պատյաններ և այլն<ref>Ս․ Ա. Եսայան, Կարմիր բլուր, Երևան, 1982 թ.</ref>։
===Մետաղագործություն===
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազում մետաղե իրեր՝ տարբեր գործիքներ ու զենքր, զարդեր և կենցաղային առարկաներ։ Դրանց գերակշռող մասը պատրաստված է երկաթից, միայն պաշտպանողական սպառազինությունը, անոթներն ու զարդերը, իսկ զենքերից՝ նետասլաքների մի մասը բրոնզից։ Բրոնզե իրերի զգալի մասի վրա պահպանվել են Մենուա, Արգիշտի և Սարդուրի թագավորների անունները։անունները։Հայտնաբերված մետաղե առարկաները բազմազան են , գտնվել են պալատի նկուղային սենյակներում ր հացահատիկի հորերի մոտ։ Մեծ քանակությամբ երկաթե մանգաղներ ու դանակներ են, տափակ կացիններ, ուրագներ, սղոցներ, բահերդռան օղակաձև փականներ, ջրի խողովակներ, զենքեր և այլն։ Զենքերից առավել տարածված էին՝ դաշույնները, թրերը, նետասլաքները, նիզակի ծայրերը և կացինները։
===Խեցեգործություն===
Կարմիր բլուրում խեցեգործությունը մուտք էր գործել տնտեսության և կենցաղի բոլոր ճյուղերը և օգտագործվում էր նաև ծիսակատարությունների ժամանակ։ Վարպետ խեցեգործները կավից պատրաստում էին տարբեր առարկաներ, սկսած փոքր արձանիկներից և անուշահոտ յուղեր պահելու համար սափորիկներից։ Պատրաստում էին գինի լցնելու համար ձագարներ, ձիթաճրագներ, գարեջուր պատրաստելու համար հատուկ քամոց֊անոթներ, հաց թխելու և բույսեր տապակելու համար սաջ֊տապակներ և այլն։ Հայտնաբերվել են նաև զարդարուն, գունազարդ անոթներ։
 
Կարմիր բլուրում հայտնաբերվել են նաև բազում փայտե առարկաներ։ Դրանց թվին են պատկանում գդալները, շերեփները, կահույքի մասեր և այլն։ Պեղվել են նաև գոտիներ, ոսկերչական իրեր, արծաթյա իրեր։
 
==Ծանոթագրություններ==