«Ծովահենություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Սեփականության դեմ հանցագործություններ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Flag of Edward England.svg|մինի|աջից|250px|Ծովահենների խորհրդանիշ դրոշը]]
'''Ծովահենություն''', նավերի զավթման և կողոպուտի նպատակով բռնի գործողություններ բաց ծովում: Վաղ անցյալում ուղեկցվում էր անձնակազմի և ուղևորների հետ դաժան հաշվեհարդարով: Ծովահենությունը ծագել է հնում, ծովային առևտրի զարգացմանը զուգընթաց: [[17-րդ դար]]ից սկսած ծովահենության տարատեսակ էր կապերությունը: [[Միջազգային իրավունք|Միջազգային իրավունքի]] նորմերով ծովահենությունը որակվում է որպես հանցագործություն, նրա դեմ պայքարի միջոցները չեն սահմանափակվում: Ծովահենության դեմ միջազգային համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնում (1922 թ.), Նիոնում (1937 թ.), Ժնևում (1958 թ.):
== Ծովահենությունը և հայերը ==
Հայերը ծովահենությանը բախվել են [[Միջերկրական ծով|Միջերկրական]], Սև և Կասպից ծովերում՝ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հետ կապող ուղիներում: Գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափերը, ծովային առևտրի մայրուղիների ելքը՝ [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծ]]ը, շահագրգռված առևտրական կապերի ընդլայնմամբ, պայքարել է
Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը ծովահենության հետ առնչվել են [[Պարսից ծոց|Պարսկական ծոց]]ում, ՝Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկական ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել [[Հնդկական օվկիանոս]]ի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկական առևտրի նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալական գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ: Նրանք փակել էին Պարսկական ծոցից Հնդկական օվկիանոս տանող ուղին՝ արգելելով հայ առևտրականների մուտքը Բահրեյնյան կղզիներ, Օրմուզ: Հայ առևտրական ծովագնացների դրությունը ավելի էր բարդացել Հնդկական օվկիանոսի ավազան անգլիացիների մուտք գործելուց հետո, որոնք դիմում էին բռնությունների, զավթում ու կողոպտում հայերի առևտրական նավերը, անգլիացի ծովայիններին արգելում ծառայության մտնել նրանց մոտ և կամ զինամթերք վաճառել նրանց: Հայերի առևտրական ծովագնացությունը խոչընդոտելու համար անգլիացիներն օգտվում էին Անգլիայի և օտարերկրյա ծովահենների ծառայություններից: Այսպես, [[1688 թվական|1688 թվականին]] Հնդկական օվկիանոսում հայտնի ծովահեն կապիտան Ու. Կիդը զավթել էր «Կվեդա Մերչանտ» հայկական նավը (200000 ռուփի արժողությամբ բեռով): Անգլիացիներն ու այլ եվրոպացիներ հայկական նավերը կողոպտելիս հաճախ քողարկվում էին օտարերկրյա դրոշի ներքո (1685 թվականին սուտակով բեռնված «Նոր Երուսաղեմ» նավը 565000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, Հովհաննես (Ջոն) և Հովսեփ (Ժոզեֆ) Մարգարյան (Դա-Մարկ կամ Դեմարկոր) եղբայրների «Ս. Խաչ» («Սանտա Կրուզ») նավը): Արևելքում դիրքերն ամրապնդելուց հետո անգլիացիները բացահայտորեն ծովահենություն էին անում սեփական դրոշի ներքո (1692 թվականին «Ս. Լյուդովիկոս» հայկական նավի զավթումը [[Բենգալյան ծոց]]ում):
Տող 11.
Պաշտպանության միջոցների թվում կարևոր տեղ էր հատկացվում միջազգային համաձայնագրերին, որոնք հայերը կնքում էին կա՝մ անմիջականորեն իրենք, կա՛մ դիվանագիտական միջնորդների միջոցով: Եվրոպական ծովահենությունից պաշտպանվելու նպատակ էր հետապնդում 17-րդ դարում հայ վաճառական խոջա էլ Սաֆարի առաքելությունը Եվրոպա, որտեղ նա, որպես պարսկական շահի դեսպան, [[Տոսկանա|Տոսկանայի]] մեծ հերցոգից պահանջում էր ազատել ծովում գերված հայերին ու նրանց ունեցվածքը: Նման համաձայնություններ կնքելու, դրանց արդյունքների մասին են վկայում նավարկության անվտանգությունն ապահովելու, ծովահենությունից տուժած վաճառականների վնասները հատուցելու նպատակով միջազգային ծովային առևտրի ուղիները փոխելու մասին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրային փաստաթղթերը: [[1673 թվական]]ի պայմանագրով ռուս ցարը պարտավորվում էր տեղեկացնել կողոպուտների փաստի մասին: Ըստ հայ վաճառականական ընկերության հետ կնքված համաձայնագրի՝ ռուսական կառավարությունը 1699 թվականին [[Աստրախան|Աստրախանում]] հոլանդացիների օգնությամբ կառուցել էր «Օրյոլ» ռազմանավը՝ ծովում հայերի անվտանգությունն ապահովելու համար:
Իրենց իրավունքների պաշտպանության կարևոր միջոցներից մեկը հայերը համարում էին դատական պաշտպանությունը՝ միջազգային ծովային իրավունքի նորմաներով: Գործի արդարացիության, ծովային իրավունքի իմացության և նրանցից խելացի օգտվելու շնորհիվ եզակի չէին հարցն իրենց օգտին լուծելու, ծովահեններին կամ կապերներին պատասխանատվության ենթարկելու դեպքերը: Այսպես, հայերի օգտին լուծվեց ֆրանսիական դրոշի ներքո նավարկող «Մարկանդե Արմանո» նավի զավթման առթիվ անգլիական ծովահեն դ՚Անգլյուր դը Բուրլեմոնի նկատմամբ [[1649 թվական|1649 թվականին]] հարուցված գործը: Դատական կարգով իրենց իրավունքների հիմնավորման մասին են վկայում նաև «Նոր Երուսաղեմ» և «Ս. խաչ» նավերի զավթման կապակցությամբ հարուցված գործի փաստաթղթերը: Նույն կարգով հայերին հաջողվեց Ցեյլոնում ետ ստանալ «Ս. Լյուդովիկոս» նավի բեռը (1692 թ.), «Նոր Երուսաղեմ» նավն ու բեռը (1742 թ.): Ծովահենության դեմ հայերի ակտիվ պայքարի մասին են վկայում [[Բրիտանական թանգարան|Բրիտանական թանգարանում]] պահպանվող 320 ձեռագիր նամակները (№ 147)՝ կազմված [[Նոր Ջուղա|Նոր Ջուղայում]], Սուրաթում, Բասրայում, [[Կարակաս|Կարակասում]], Կալկաթայում և այլուր: Ծովահենության դեմ պայքարում միջազգային իրավունքի զարգացման մեջ հայերի ներդրման ցայտուն օրինակ են 1751 թվականին անգլիական կառավարության դեմ հարուցված գործի փաստաթղթերը: Ուրույն տեղ ունի նաև հայ ազգային իրավունքը, որը ոչ միայն նպաստել է միջազգային իրավական նորմաներ նկատմամբ հայերի վերաբերմունքի ձևավորմանը, այլև անմիջական ազդեցություն է ունեցել ծովահենության վերացնելու գործում: Ըստ որում այդ ազդեցությունը շոշափելի է եղել ինչպես պետականության շրջանում, այնպես էլ կորստից հետո: Աշխարհի տարբեր մասերում հայկական գաղթավայրերի ազգային դատաստանագրքերում նախատեսվում էին ծովահենությունն արգելող նորմաները (Ասարախանի հայոց դատաստանագիրքը (հոդված 68, գլուխ 11)), որոնք ավազակային բոլոր գործողությունների, ներառյալ սպանությունների և ուրիշի գույքը կողոպտելու համար սահմանում էին մահապատիժ՝ կախաղանի միջոցով: Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելով ծովահենության դեմ՝ մեծապես նպաստել են նրա վերացմանը, միջազգային ծովային առևտրի և ծովագնացության համար բնականոն պայմանների ստեղծմանն ու բաց ծովի սկզբունքի հաստատմանը:
== Գրականություն ==
|