«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ։ Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել [[Բրիտանիա]]յի նվաճումը (մ.թ. [[43]] թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ [[Հուլիոս Կեսար]]ին։ Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան [[Մավրիտանիա]]ն (41–42 թթ.), [[Լիկիա]]ն (43 թ.) և [[Թրակիա]]ն (46 թ.)։ Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները։ Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա։
 
Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ։ Երրորդ կինը՝ [[Մեսալինա Վալերիա|Մեսալինա]]ն աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով։ Այն բանից հետո, երբ Մեսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատժի ենթարկեց նրան (48 թ.)։ Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնացավ իր զարմուհու՝ [[Ագրիպինա Կրտսեր]]ի հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ [[Ներոն]]ին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ [[Բրիտանիկ|Բրիտանիկոս]]ի։ Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54 թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ։
 
== Ծանոթագրություններ ==
16 795

edits