«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
===Անասնապահություն===
Կարմիր բլուրի պեղումները բացահայտեցին, որ բացի երկրագործությունից, բարձր մակարդակի էր հասել նաև անասնապահությունը։ Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ կենդանիների ոսկորներ։Ուրարտական աղբյուրները վկայում են այն մասին, որ յուրաքանչյուր արշավից հետո, որպես ավար նրանք իրենց երկիրն են քշել տասնյակ հազար խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, ձիեր։ Նման օրինակները շատ են աղբյուրներում։ Այս ամենը խոսում է Հայկական բարձրավանդակում զարգացած անասնապահության մասին։Հսկայական քանակությամբ ավար բերված կենդանիները նպաստում էին երկրի հարստացմանը և զարգացմանը։Հաայտնաբերվել են ձիու, ավանակի, գաառու, հորթի և այլ կենդանիների ոսկորներ։
===Գործվածքի արտադրությունը===
Կարմիր բլուրում գտնվել են մեծ քանակությամբ իլիկների ոսկրե և քարե գլխիկներ, ջուլհակի դազգահների կավե և երկաթե ծանրոցներ, որոնք վկայում են, որ Կարմիր բլուրում գտնված բազմաթիվ տարբեր տեսակի թելերի և գործվածք֊կտորների մնացորդները պատրաստվել են տեղում։Հայտնաբերված կտորները հիմնականում բրդից էին։ Այնտեղ պատրաստել էին կոպիտ, միջին հաստության և բարակ, թափանցիկ գործվածքներ։Կարմիր բլուրում զարգացած էր նաև կաշեգործությունը։Կաշվից պատրաստում էին կոշկեղեն, դաշույնների պատյաններ և այլն։
 
==Ծանոթագրություններ==