«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
===Գարեջրի արտադրություն===
Պատրաստում էին նաև գարեջուր, որի համար օգտագործում էին գարի և կորեկ։Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1958 թվականին ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գարեջուր պատրաստելու շինության հայտնաբերումը։Այստեղ գտնվեցին տուֆից պատրաստված խոշոր տաշտ, որի մեջ թրջվում էր գարին կամ կորեկը, օգտագործված ջուրը ամրոցից դուրս բերելու խողովակներ, ավելի քան 40 անոթ՝ գարեջուր պահելու համար։ Գարեջուր պատրաստելու ավանդույթը պահպանվել էր նաև Ուրարտուի անկումից հետո։ Հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնը հայտնում է, ո Հայաստանում հաճախակի է տեսել գարուց պատրաստված գինի, որը պահվում էր հողում թաղված անոթների մեջ, երեսին լողում էին գարու հատիկներ։
Այստեղ նաև տարածված է եղել քունջութի արտադրությունը։ Պեղղումներից հայտնաբերվել են բազում քունջութի հատիկներ<ref>Ս․ Ա. Եսայան, Կարմիր բլուր, Երևան, 1982 թ.</ref>:։
===Անասնապահություն===
Կարմիր բլուրի պեղումները բացահայտեցին, որ բացի երկրագործությունից, բարձր մակարդակի էր հասել նաև անասնապահությունը։ Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ կենդանիների ոսկորներ։Ուրարտական աղբյուրները վկայում են այն մասին, որ յուրաքանչյուր արշավից հետո, որպես ավար նրանք իրենց երկիրն են քշել տասնյակ հազար խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, ձիեր։ Նման օրինակները շատ են աղբյուրներում։ Այս ամենը խոսում է Հայկական բարձրավանդակում զարգացած անասնապահության մասին։Հսկայական քանակությամբ ավար բերված կենդանիները նպաստում էին երկրի հարստացմանը և զարգացմանը։Հաայտնաբերվել են ձիու, ավանակի, գաառու, հորթի և այլ կենդանիների ոսկորներ։
 
==Ծանոթագրություններ==